Առաջնայինը խառնվել է երկրորդականին. Դավիթ Անանյան

Երբ պետականության հիմքերը խարխլվում ու քանդվում են, երբ միջազգային իրավունքի տեսանկյունից պետության սուբյեկտայնության փաստացի կորստի գործընթաց է ընթանում, թվում է, թե հանրության համար հենց դա պետք է դառնա բուռն հասարակական-քաղաքական բանավեճի և համախմբման ակնկալիքով լայն քննարկման առարկա։ Սակայն իրականում ամեն ինչ այլ կերպ է մեր երկում: Այս մասին իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

Նա ընդգծել է՝ պատմական իրադարձությունների զարգացման ներկա փուլում, երբ քաղաքական ճգնաժամերի փոթորիկը գնալով ուժգնանում է, իսկ պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունն անվերահսկելիորեն անկում է ապրում, հասարակության, ինչպես նաև քաղաքական հավակնություններ ունեցողների (կամ այդպիսի նկրտումներ ցուցադրողների) ուշադրությունը կենտրոնացած է գործադիր, օրենսդիր կամ իշխանության այլ թևերի ու կառույցների առանձին ներկայացուցիչների միջև փողոցային վեճերի քննարկման վրա։

«Այս դիտարկումը կրկին ստիպում է մեզ արձանագրել, որ մեր քաղաքական օրակարգում հիմնականն ու երկրորդականը վերջնականապես միաձուլվել են մեկ անբաժանելի ամբողջության մեջ՝ առաջնայինը խառնվել է երկրորդականին։ Ակտիվորեն քննարկվում է այս կամ այն իշխանավորի ամբարտավան կեցվածքը, նրա հետագա պաշտոնավարման դադարեցման հավանականությունը, ներիշխանական «ռազբորկաների» արդյունքում ընտրովի արդարադատություն իրականացնելու՝ ուժայինների «ինքնախոստովանությունը» և այլն։

Սա նման է այն իրավիճակին, երբ խարխլված հիմքով շենքի հիմնանորոգման համապարփակ նախագծեր առաջարկելու փոխարեն, լուրջ դեմքերի արտահայտությամբ քննարկվում է տանիքի սալիկները փոխարինելու անհրաժեշտությունը։

Ակնհայտ է, որ նման պայմաններում պետականության՝ արդեն դե յուրե կորուստը յոթ սարերից այն կողմ չէ, հետևաբար, հասարակական-քաղաքական դիսկուրսը պետք է լրջանա՝ վերանայելով իր առաջնահերթությունները և կենտրոնանալով պետության գոյատևման և վերականգնման կարևորագույն մարտահրավերների վրա: Միայն լայն և խորքային բանավեճի, ողջախոհությանը դիմելու և հիմնարար խնդիրների, այլ ոչ թե մակերեսային բախումների վրա կենտրոնանալու միջոցով է կարելի գտնել երկրի պետականության սուբյեկտայնության փշրանքները համախմբելու և անդունդից դուրս հանելու ճանապարհը:

Չնայած․․․ ազնվորեն պետք է խոստովանել, որ այս ամենը ժամանակակից քաղաքական համատեքստում հիշեցնում է մեկ ռեժիսորի կողմից միաժամանակ բեմադրված և ընթացող մի քանի պիեսների, որոնց հիմնական նպատակը՝ հենց առաջնայինը երկրորդականի հետ խառնելն է՝ նպատակ հետապնդելով առաջիկա (արտահերթ կամ հերթական) ընտրություններից առաջ ընտրազանգվածի պառակտման ու մասնատման, ինչպես նաև ընդդիմադիրների ուժերի ապակենտրոնացման ու ջլատման»,-գրում է նա։

դիտվել է 49 անգամ
Լրահոս
«Թուրքիան մահացու ելքով դժբախտ պատահարների թվով 1-ին տեղում է». թուրք ընդդմիադիր գործիչ Տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր 59-ամյա տղամարդուն. նա ձերբակալվել է Ամբարձիչը ընկել է քաղաքացու վրա․ նա տեղում մահացել է ՀՀ-ի հետ համատեղ ամուր հարաբերություններ ենք կառուցում պաշտպանության ոլորտում․ Ֆրանսիայի ՊՆ նախարար Ռուսաստանը չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. Մարիա Զախարովա Հրազդան գետի կամրջի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «Mazda»-ն. կան տուժածներ ԼՂ հայերի վերադարձի հնարավորություն կար և կա. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Վթար Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ BRICS-ի գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Մերձավոր Արևելքի և ազգային արժույթներով վճարումներ կատարելու հարցը. Զախարովա Հայկ Դեմոյանն առաջարկում է բերման ենթարկել ԿԳՄՍ նախարարին, Հարություն Մարությանին, Հրանուշ և Լուսինե Խառատյաններին Հորդառատ անձև և 10 բալանոց խցանումներ Երևանում Ավարտվել է «օրենքով գող»-ի կողմից խուլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքի քրեական վարույթի նախաքննությունը Քաղաքապետարանը պատրաստվում է երևանյան հեղեղներին Հիշողությա՞ն, թե՞ բարոյականության կորուստ․ Արթուր Խաչատրյան Դատախազությունը չի կողմնորոշվում ինչպես արձգանքել Արգիշտի Քյարամյանի հայտարարություններին. Փաստինֆո Արգիշտի Քյարամյանի վարքագիծն ունեցող, էդ մակարդակի պաշտոնյան չպետք է մեր երկրում պաշտոնավարի. Հովիկ Աղազարյան Մեղավորներ կան, որոնց թաքցնում են գործը կարճելու ու արագ վերջացնելու համար. Սոնա Մնացականյանի հայր․ «Առավոտ» Հարկատուների գրպանից մսխված գումարների արդյունավետությունը ԶՐՈ․ Գևորգ Ստեփանյան Զախարովան Զելենսկու «հաղթանակի պլանը» կարգախոսների չկապակցված շարք է անվանել Առաջնայինը խառնվել է երկրորդականին. Դավիթ Անանյան Տաթևի խաչմերուկից մինչև Սատանի կամուրջ հատվածը փակ կլինի Մարմնամարզուհի Էլվիրա Կրասնոբաևան հեռանում է Բուլղարիայից և հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Իրանը միջուկային զենքից էլ ավելի հզոր գաղտնի զենք ունի․ իրանցի նախկին պաշտոնյա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am