Մայրը պնդում է, որ որդուն դասընկերների ներկայությամբ ծեծի է ենթարկել դասընկերուհու հորեղբայրը

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, SHAMSHYAN.com էր զանգահարել Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Արմինե Հակոբյանը և ներկայացրեց սեպտեմբերի 28-ին մարզի գյուղերից մեկում իր որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մանրամասները և դրան նախորդած դեպքերի վիճակագրությունը, ասելով․

«Դեռ 2021 թվականից 17-ամյա որդուս կորսետ կրելու համար իր դասընկերներից 16-ամյա Սոֆի Ա․-ն միշտ նեղացրել է, ծաղրել, հրել է։ Դեռ այն ժամանակ կրկին գործը գնացել էր ոստիկանություն, քանի որ իմ երեխային այս անգամ դպրոցից դուրս հետապնդել ու ծեծել էին, ինչի հետևանքով ականջի թմբկաթաղանթը վնասվել էր, բայց այն ժամանակ բողոքս հետ վերցրեցի։ Այս տարվա հոկտեմբերի 8-ին երեխաս մի փոքր ուշացած մտնում է դասարան, Սոֆին ասում ա «Վըխկ», տղաս պտտվում ասում է «վարակը ձեր ընտանիքն է»։ Կարճ ժամանակ անց դպրոց է գալիս Սոֆիի հորեղբայրը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Նարեկ Աբրահամյանը, պահակին հրում, մտնում դպրոց, գալիս դասարան ու մյուս երեխաների ներկայությամբ սկսում է իմ որդուն ծեծել, որից հետո հանում է տղայիս վերնաշապիկը ու նորից շարունակում ծեծը։ Այս ամենին բոլոր երեխաները ներկա են գտնվել ու բոլորն էլ միաբերան ասում են, որ այդպես է եղել։ Անգամ ուսուցիչն է դասարանում եղել։ Այդ ամենից հետո ես դիմել եմ համապատասխան մարմիններին՝ բայց ապարդյուն։ Թե Մարտունու ոստիկանությունը, թե քննչական բաժինը ցուցաբերում են քար անտարբերություն և չեն ուզում պատասխանատվության ենթարկել։ Հիմա ինձ տարբեր եղանակներով փորձում են համոզել, որ ես դիմումս հետ վերցնեմ, սակայն դա չի լինելու, քանի որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Անգամ Նարեկ Ա․-ն իմ որդուն առևանգել, տարել է կողքի գյուղ, սպառնացել, ու տարել քննիչի մոտ, ստիպել, որ գրի, թե բողոք չունի։ Իմ երեխան անչափահաս է, բայց թե ոստիկանությունում, թե քննչականում ինձ ասում են, որ ձեր երեխան չափահաս է։ Փաստորեն Գեղարքունիքի մարզում 17 տարեկանը արդեն չափահաս է համարվում։ Իմ ամենամեծ մտավախությունն այն է, որ երեխայիս մի վնաս չտան, քանի որ սպառնացել են, որ եթե դիմումս հետ չվերցնեմ, մի վնաս կտան։ Նրանք մի քիչ փող ունեն, մտածում են՝ կարան ինչ ուզեն, անեն, բայց սխալվում են»։

Վերջում մեր զրուցակիցը խնդրեց իրավապահ կառույցների՝ ոստիկանության, քննչական կոմիտեի ուշադրությունը և հետևողականությունը, որպեսզի մեղավորները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Մարմնամարզուհի Էլվիրա Կրասնոբաևան հեռանում է Բուլղարիայից և հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Իրանը միջուկային զենքից էլ ավելի հզոր գաղտնի զենք ունի․ իրանցի նախկին պաշտոնյա Մեկ ամսից նախագահին պաշտոնանկ կանենք. Վրաստանի վարչապետ Լավրովը Թուրքիայում կմասնակցի 3+3 տարածաշրջանային խորհրդատվական հարթակի հանդիպմանը. Զախարովա Աղազարյանի ելույթը ես կորակեմ որպես քաղաքական բարոյականություն, վերադառնալու ճիչեր ու բոցեր․ Պարույր Հայրիկյան Քասախում տեղի ունեցած ողբերգության պատճառը նախնական վարկածով շմոլ գազից թունավորումն է Այս տարվա 8 ամսում Տավուշի մարզից հեռացել է 500 արցախցի Վկաները գալու են ու ասեն, որ իրենց լսածը տհաճ է, բայց իրենք էլ գիտեն՝ դա ճիշտ է․ Վազգեն Սաղաթելյան (video) Համացանցը վխտում է սրանց հասցեին հայհոյանքներով․ Փաշինյանը պատժվելու է․ Նարեկ Սամսոնյան (video) Հիմա ասեմ՝ ինչու էր երեկ Անդրանիկ Քոչարյանը սադրում հարձակում Քյարամյանի դեմ (video) Հայաստանում, եթե ռազմական դրություն մտցվի, կանցկացվեն ընտրություններ․ մեկնաբանում է Հովակիմյանը (video) Նիկո՛լ, Շմայսը ձեր դիմաց Լունաչարսկին է, ո՛չ՝ Ստանիսլավսկին է․․․ Նաիրա Զոհրաբյան (video) #ՀԻՄԱ․ Վահագն Չախալյանի ակցիան Կառավարության դիմաց (video) Աննա՛, բոլորս էլ գիտենք՝ « ֆռֆռալուց առաջ տանը Նիկոլի հարցը ոնց ես լուծում»․ Տաթև Արցախ (video) #ՈՒՂԻՂ․ Ո՞վ է ում «վառելու»՝ Նիկոլը Քյարամյանի՞ն, թե՞ Քյարամյանը՝ Նիկոլին․ Մանկավարժ (video) Մի կարկառուն ՔՊ-ական ինձ ասաց՝ Նիկոլը ոտքս սեղմեց, ամեն ինչ հրապարակելու եմ իր դեմ․ Զոհրաբյան (video) Ցիկլոնը մոտենում է. ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով Սարսափելի բացահայտում․ տարեկան 30 մլն դոլարի թալան՝ միայն տրանսպորտի ոլորտում․ Երվանդ Բոզոյան (video) Սյունիքում հոկտեմբերի 10-ին երկու եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը վնաս պատճառելու վարույթով կալանավորվել է երկու անձ Վերաքննիչ քրեական դատարանից ակնկալվում է նոր դատական ակտի կայացում «Քյարամյանը երեկ տրաքացրեց Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան (video) Աննան պատերազմից առաջ զուգված զարդարված դուրս է եկել թափառելու. քաղաքացի (video) Այսօր հայաստանյան մամուլի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ, պինդ լինենք և դիմակայենք․ ՀԺՄ Վահագն Չախալյանը նստացույց է սկսել՝ Բաքվում գերության մեջ պահվող անձանց վերադարձի պահանջով Շվեյցարիայի խորհրդարանում երկրի կառավարությանը կոչ են արել ԼՂ հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am