Սյունիքում հոկտեմբերի 10-ին երկու եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը վնաս պատճառելու վարույթով կալանավորվել է երկու անձ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Արարատի մարզի բնակիչ եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ։

Ինչպես հայտնում է Կոմիտեն՝ 2024թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մեղրիի բաժնից ստացվել է հաղորդում՝ Լիճք բնակավայրի տարածքից շտապօգնության ավտոմեքենայով «պոլիտրավմա» և «գլխի մազածածկ շրջանի բաց վերք» ախտորոշմամբ Արարատի մարզի բնակիչ, 41–ամյա և 36–ամյա եղբայրների՝ բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում, 2024թ. հոկտեմբերի 12-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունից ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչություն է ստացվել զեկուցագիր այն մասին, որ «Պոլիտրավմա» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 41–ամյա տղամարդը 2024թ. հոկտեմբերի 11-ին՝ ժամը 21:50-ին, մահացել է:

Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ եղբայրները հիշյալ վնասվածքներն ստացել են ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու արդյունքում։

Մասնավորապես, 2024թ. հոկտեմբերի 8-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում՝ Մեղրի համայնքի Լիճք բնակավայր տանող խաչմերուկի մոտ, Հ․Բ,–ն, Գ․ Ա–ի և ինքնությունը դեռևս չպարզված ևս մեկ անձի հետ, գիտակցելով և լրացնելով մեկը մյուսի գործողությունները, իրենց պատկանող վառելիքով տարաները եղբայրների կողմից վերցնելու և Լիճք բնակավայրում գտնվող իրենց վարձակալած տան նկուղում պահելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում, հեղյուս և մանեկ քանդելու համար նախատեսված մետաղական գործիքներով բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջիններիս մարմնի տարբեր հատվածներին:

Բացի այդ, հիշյալ հարցի և դրա շուրջ տեղի ունեցած վիճաբանության համար եղբայրներին պատժելու, նրանցից վրեժխնդիր լինելու շարժառիթով, 2024թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հիշյալ անձինք, եղբայրներին ապօրինաբար կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, փայտե մահակներով և մետաղական ձողերով բազմաթիվ հարվածներ են հասցրել եղբայրների մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ նրանցից մեկի՝ 41–ամյա տղամարդու կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգաններին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, իսկ մյուսի՝ 36–ամյա տղամարդու առողջությանը՝ միջին ծանրության վնաս։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ․Բ․–ի, և Գ․Ա․–ին մեղադրանքներ են ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 167-րդ հոդվածի հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք բավարարվել են:

Կատարվում են քննչական և վարութային այլ գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործությունը կատարած հնարավոր բոլոր անձանց հայտնաբերելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է։

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Վկաները գալու են ու ասեն, որ իրենց լսածը տհաճ է, բայց իրենք էլ գիտեն՝ դա ճիշտ է․ Վազգեն Սաղաթելյան (video) Համացանցը վխտում է սրանց հասցեին հայհոյանքներով․ Փաշինյանը պատժվելու է․ Նարեկ Սամսոնյան (video) Հիմա ասեմ՝ ինչու էր երեկ Անդրանիկ Քոչարյանը սադրում հարձակում Քյարամյանի դեմ (video) Հայաստանում, եթե ռազմական դրություն մտցվի, կանցկացվեն ընտրություններ․ մեկնաբանում է Հովակիմյանը (video) Նիկո՛լ, Շմայսը ձեր դիմաց Լունաչարսկին է, ո՛չ՝ Ստանիսլավսկին է․․․ Նաիրա Զոհրաբյան (video) #ՀԻՄԱ․ Վահագն Չախալյանի ակցիան Կառավարության դիմաց (video) Աննա՛, բոլորս էլ գիտենք՝ « ֆռֆռալուց առաջ տանը Նիկոլի հարցը ոնց ես լուծում»․ Տաթև Արցախ (video) #ՈՒՂԻՂ․ Ո՞վ է ում «վառելու»՝ Նիկոլը Քյարամյանի՞ն, թե՞ Քյարամյանը՝ Նիկոլին․ Մանկավարժ (video) Մի կարկառուն ՔՊ-ական ինձ ասաց՝ Նիկոլը ոտքս սեղմեց, ամեն ինչ հրապարակելու եմ իր դեմ․ Զոհրաբյան (video) Ցիկլոնը մոտենում է. ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով Սարսափելի բացահայտում․ տարեկան 30 մլն դոլարի թալան՝ միայն տրանսպորտի ոլորտում․ Երվանդ Բոզոյան (video) Սյունիքում հոկտեմբերի 10-ին երկու եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը վնաս պատճառելու վարույթով կալանավորվել է երկու անձ Վերաքննիչ քրեական դատարանից ակնկալվում է նոր դատական ակտի կայացում «Քյարամյանը երեկ տրաքացրեց Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան (video) Աննան պատերազմից առաջ զուգված զարդարված դուրս է եկել թափառելու. քաղաքացի (video) Այսօր հայաստանյան մամուլի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ, պինդ լինենք և դիմակայենք․ ՀԺՄ Վահագն Չախալյանը նստացույց է սկսել՝ Բաքվում գերության մեջ պահվող անձանց վերադարձի պահանջով Շվեյցարիայի խորհրդարանում երկրի կառավարությանը կոչ են արել ԼՂ հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել Աննա Հակոբյանը սկսել է երգել (video) Ստորագրահավաք չեմ նախաձեռնի, բայց Արգիշտի Քյարամյանի մակարդակի պաշտոնյան չպետք է մեր երկրում պաշտոնավարի. Աղազարյան ՇՏԱՊ․ Վահագն Չախալյանը Կառավարության շենքի առջև սկսում է «Վերադարձ գերիներին» կարգախոսով նստացույց (video) Մայրը պնդում է, որ որդուն դասընկերների ներկայությամբ ծեծի է ենթարկել դասընկերուհու հորեղբայրը Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցը՝ ընդդեմ Նաիրի Հոխիկյանի Նիկոլը Հայաստանը դարձրել է «մահվան խաչմերուկ»․ Երվանդ Բոզոյան (video) Վրաստանը չի մասնակցելու Ստամբուլում կայանալիք «3+3» հարթակի քննարկմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am