Այսօր հայաստանյան մամուլի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ, պինդ լինենք և դիմակայենք․ ՀԺՄ

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել Հայ մամուլի օրվա կապակցությամբ․

«Արդեն 20 տարի շարունակ՝ սկսած 2004 թվականից, հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր՝ ի հիշատակ 1794 թվականի հոկտեմբերի 16-ին Մադրասում առաջին հայկական պարբերականի՝ «Ազդարարի» լույսընծայման։

Այսօր հայ մամուլի ու հայաստանյան մամուլի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ՝ պայմանավորված՝ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ՝ սուբյեկտիվ գործոններով։ Հայկական մամուլի աշխատակիցներն իրենց ամենօրյա պարտականությունը կատարում են մի կողմից՝ օրեցօր աճող տեղեկատվական հոսքերի, այդ թվում՝ ապատեղեկատվության, մյուս կողմից՝ ազատ խոսքի, մամուլի դեմ ուղղված իշխանությունների ճնշումների պայմաններում։

Այս և բազմաթիվ այլ գործոնների արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ առերևույթ, նոմինալ առումով կան խոսքի ու մամուլի ազատության համար անհրաժեշտ պայմանները, մյուս կողմից՝ բովանդակային հարթությունում լրագրողները ստիպված են դիմակայել մի շարք խոչընդոտների։ Եվ չնայած բոլոր դժվարություններին, հայկական մամուլի ներկայացուցիչները կատարում են իրենց աշխատանքը, որն օբյեկտիվորեն զերծ չէ թերություններից, իր վրա կրում է հանրային ու պետական կյանքի բոլոր արատավոր երևույթների ազդեցությունը, որում այսօր ապրում է Հայաստանը։

Հարգելի գործընկերներ,

Շնորհավորելով բոլորիս Հայ մամուլի օրվա կապակցությամբ՝ Հայաստանի Ժուռնալիստների միությունը ցանկանում է քաղաքացիական կամք ու վճռականություն, մասնագիտական խիզախություն ու պատասխանատվություն՝ մեր առաքելությունն արժանապատվորեն կատարելու գործում։

Պինդ լինենք, դիմակայենք մեր երկրին սպառնացող նորանոր մարտահրավերներին՝ թե մասնագիտական, թե մարդկային, թե քաղաքական հարթություններում, հարգենք միմյանց պրոֆեսիոնալ աշխատանքը, պահպանենք մասնագիտական էթիկան, համագործակցենք, օգնենք միմյանց հաղթահարել ամենօրյա դժվարությունները»:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Վկաները գալու են ու ասեն, որ իրենց լսածը տհաճ է, բայց իրենք էլ գիտեն՝ դա ճիշտ է․ Վազգեն Սաղաթելյան (video) Համացանցը վխտում է սրանց հասցեին հայհոյանքներով․ Փաշինյանը պատժվելու է․ Նարեկ Սամսոնյան (video) Հիմա ասեմ՝ ինչու էր երեկ Անդրանիկ Քոչարյանը սադրում հարձակում Քյարամյանի դեմ (video) Հայաստանում, եթե ռազմական դրություն մտցվի, կանցկացվեն ընտրություններ․ մեկնաբանում է Հովակիմյանը (video) Նիկո՛լ, Շմայսը ձեր դիմաց Լունաչարսկին է, ո՛չ՝ Ստանիսլավսկին է․․․ Նաիրա Զոհրաբյան (video) #ՀԻՄԱ․ Վահագն Չախալյանի ակցիան Կառավարության դիմաց (video) Աննա՛, բոլորս էլ գիտենք՝ « ֆռֆռալուց առաջ տանը Նիկոլի հարցը ոնց ես լուծում»․ Տաթև Արցախ (video) #ՈՒՂԻՂ․ Ո՞վ է ում «վառելու»՝ Նիկոլը Քյարամյանի՞ն, թե՞ Քյարամյանը՝ Նիկոլին․ Մանկավարժ (video) Մի կարկառուն ՔՊ-ական ինձ ասաց՝ Նիկոլը ոտքս սեղմեց, ամեն ինչ հրապարակելու եմ իր դեմ․ Զոհրաբյան (video) Ցիկլոնը մոտենում է. ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով Սարսափելի բացահայտում․ տարեկան 30 մլն դոլարի թալան՝ միայն տրանսպորտի ոլորտում․ Երվանդ Բոզոյան (video) Սյունիքում հոկտեմբերի 10-ին երկու եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը վնաս պատճառելու վարույթով կալանավորվել է երկու անձ Վերաքննիչ քրեական դատարանից ակնկալվում է նոր դատական ակտի կայացում «Քյարամյանը երեկ տրաքացրեց Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան (video) Աննան պատերազմից առաջ զուգված զարդարված դուրս է եկել թափառելու. քաղաքացի (video) Այսօր հայաստանյան մամուլի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ, պինդ լինենք և դիմակայենք․ ՀԺՄ Վահագն Չախալյանը նստացույց է սկսել՝ Բաքվում գերության մեջ պահվող անձանց վերադարձի պահանջով Շվեյցարիայի խորհրդարանում երկրի կառավարությանը կոչ են արել ԼՂ հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել Աննա Հակոբյանը սկսել է երգել (video) Ստորագրահավաք չեմ նախաձեռնի, բայց Արգիշտի Քյարամյանի մակարդակի պաշտոնյան չպետք է մեր երկրում պաշտոնավարի. Աղազարյան ՇՏԱՊ․ Վահագն Չախալյանը Կառավարության շենքի առջև սկսում է «Վերադարձ գերիներին» կարգախոսով նստացույց (video) Մայրը պնդում է, որ որդուն դասընկերների ներկայությամբ ծեծի է ենթարկել դասընկերուհու հորեղբայրը Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցը՝ ընդդեմ Նաիրի Հոխիկյանի Նիկոլը Հայաստանը դարձրել է «մահվան խաչմերուկ»․ Երվանդ Բոզոյան (video) Վրաստանը չի մասնակցելու Ստամբուլում կայանալիք «3+3» հարթակի քննարկմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am