Վրաստանը չի մասնակցելու Ստամբուլում կայանալիք «3+3» հարթակի քննարկմանը
Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք Հարավային Կովկասի շուրջ «3+3» հարթակի բանակցություններին վրացական կողմը ներկայացված չի լինի։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։
«Ոչ, մենք չենք մասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» հարթակի հանդիպմանը, Վրաստանը վաղուց հայտարարել է, որ այն չի գործում նշված ձևաչափով», - գործակալությանն ասել է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայության աշխատակիցը։