Վահագն Չախալյանը նստացույց է սկսել՝ Բաքվում գերության մեջ պահվող անձանց վերադարձի պահանջով
Վահագն Չախալյանը կառավարության շենքի մոտ նստացույց է սկսել՝ Բաքվում գերության մեջ պահվող անձանց վերադարձի պահանջով։ Չախալյանն ընդգծեց, որ նստացույց կիրականացնի այնքան ժամանակ, քանի դեռ՝ գերիների հարցը օրակարգ բերվի՝ միասին։ Նրա խոսքով՝ պաշտոնապես գերիների թիվը 23 է, բայց համոզված է, որ անհետ կորածներից շատերը գերության մեջ են, ՀՀ իշխանությունները պետք է այդ հարցն էլ հետապնդեն։