Ստորագրահավաք չեմ նախաձեռնի, բայց Արգիշտի Քյարամյանի մակարդակի պաշտոնյան չպետք է մեր երկրում պաշտոնավարի. Աղազարյան
Ես չեմ կարծում, որ ստորագրահավաքի անհրաժեշտություն կա, ինքս ստորագրահավաք չեմ նախաձեռնի, բայց Արգիշտի Քյարամյանի վարքագիծն ունեցող, էդ մակարդակի պաշտոնյան չպետք է մեր երկրում պաշտոնավարի։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում կազմակերպված լսումների ընթացքում տեղի ունեցած միջադեպին։
«Ամեն դեպքում՝ բոլորս տեսանք, թե նա ինչպես է խոսում պատգամավորի հետ, բայց ինքս ոչինչ չեմ նախաձեռնելու, եթե գործընկերներս նախաձեռնեն՝ ես կիմանամ ստորագրահավաքին»։
Նա նաև նշեց, որ խմբակցությունում դեպքը չի քննարկվել։ «Խմբակցությունում քննարկել, թե ոչ՝ որոշում է խմբակցության ղեկավարը։ Ես ինքս չեմ նախաձեռնի նման քննարկում։ Ինչ մնում է կուսակցության վարչությունում քննարկմանը: