Մեր քաղաքական օրակարգում հիմնականն ու երկրորդականը վերջնականապես միաձուլվել են մեկ անբաժանելի ամբողջության մեջ՝ առաջնայինը խառնվել է երկրորդականին. Անանյան

Երբ պետականության հիմքերը խարխլվում ու քանդվում են, երբ միջազգային իրավունքի տեսանկյունից պետության սուբյեկտայնության փաստացի կորստի գործընթաց է ընթանում, թվում է, թե հանրության համար հենց դա պետք է դառնա բուռն հասարակական-քաղաքական բանավեճի և համախմբման ակնկալիքով լայն քննարկման առարկա։ Սակայն իրականում ամեն ինչ այլ կերպ է մեր երկում։ Այս մասին գրել է Դավիթ Անանյանը.

«Պատմական իրադարձությունների զարգացման ներկա փուլում, երբ քաղաքական ճգնաժամերի փոթորիկը գնալով ուժգնանում է, իսկ պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունն անվերահսկելիորեն անկում է ապրում, հասարակության, ինչպես նաև քաղաքական հավակնություններ ունեցողների (կամ այդպիսի նկրտումներ ցուցադրողների) ուշադրությունը կենտրոնացած է գործադիր, օրենսդիր կամ իշխանության այլ թևերի ու կառույցների առանձին ներկայացուցիչների միջև փողոցային վեճերի քննարկման վրա։ Այս դիտարկումը կրկին ստիպում է մեզ արձանագրել, որ մեր քաղաքական օրակարգում հիմնականն ու երկրորդականը վերջնականապես միաձուլվել են մեկ անբաժանելի ամբողջության մեջ՝ առաջնայինը խառնվել է երկրորդականին։ Ակտիվորեն քննարկվում է այս կամ այն իշխանավորի ամբարտավան կեցվածքը, նրա հետագա պաշտոնավարման դադարեցման հավանականությունը, ներիշխանական «ռազբորկաների» արդյունքում ընտրովի արդարադատություն իրականացնելու՝ ուժայինների «ինքնախոստովանությունը» և այլն։

Սա նման է այն իրավիճակին, երբ խարխլված հիմքով շենքի հիմնանորոգման համապարփակ նախագծեր առաջարկելու փոխարեն, լուրջ դեմքերի արտահայտությամբ քննարկվում է տանիքի սալիկները փոխարինելու անհրաժեշտությունը։

Ակնհայտ է, որ նման պայմաններում պետականության՝ արդեն դե յուրե կորուստը յոթ սարերից այն կողմ չէ, հետևաբար, հասարակական-քաղաքական դիսկուրսը պետք է լրջանա՝ վերանայելով իր առաջնահերթությունները և կենտրոնանալով պետության գոյատևման և վերականգնման կարևորագույն մարտահրավերների վրա: Միայն լայն և խորքային բանավեճի, ողջախոհությանը դիմելու և հիմնարար խնդիրների, այլ ոչ թե մակերեսային բախումների վրա կենտրոնանալու միջոցով է կարելի գտնել երկրի պետականության սուբյեկտայնության փշրանքները համախմբելու և անդունդից դուրս հանելու ճանապարհը:

Չնայած․․․ ազնվորեն պետք է խոստովանել, որ այս ամենը ժամանակակից քաղաքական համատեքստում հիշեցնում է մեկ ռեժիսորի կողմից միաժամանակ բեմադրված և ընթացող մի քանի պիեսների, որոնց հիմնական նպատակը՝ հենց առաջնայինը երկրորդականի հետ խառնելն է՝ նպատակ հետապնդելով առաջիկա (արտահերթ կամ հերթական) ընտրություններից առաջ ընտրազանգվածի պառակտման ու մասնատման, ինչպես նաև ընդդիմադիրների ուժերի ապակենտրոնացման ու ջլատման»։

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Համացանցը վխտում է սրանց հասցեին հայհոյանքներով․ Փաշինյանը պատժվելու է․ Նարեկ Սամսոնյան (video) Հիմա ասեմ՝ ինչու էր երեկ Անդրանիկ Քոչարյանը սադրում հարձակում Քյարամյանի դեմ (video) Հայաստանում, եթե ռազմական դրություն մտցվի, կանցկացվեն ընտրություններ․ մեկնաբանում է Հովակիմյանը (video) Նիկո՛լ, Շմայսը ձեր դիմաց Լունաչարսկին է, ո՛չ՝ Ստանիսլավսկին է․․․ Նաիրա Զոհրաբյան (video) #ՀԻՄԱ․ Վահագն Չախալյանի ակցիան Կառավարության դիմաց (video) Աննա՛, բոլորս էլ գիտենք՝ « ֆռֆռալուց առաջ տանը Նիկոլի հարցը ոնց ես լուծում»․ Տաթև Արցախ (video) #ՈՒՂԻՂ․ Ո՞վ է ում «վառելու»՝ Նիկոլը Քյարամյանի՞ն, թե՞ Քյարամյանը՝ Նիկոլին․ Մանկավարժ (video) Մի կարկառուն ՔՊ-ական ինձ ասաց՝ Նիկոլը ոտքս սեղմեց, ամեն ինչ հրապարակելու եմ իր դեմ․ Զոհրաբյան (video) Ցիկլոնը մոտենում է. ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով Սարսափելի բացահայտում․ տարեկան 30 մլն դոլարի թալան՝ միայն տրանսպորտի ոլորտում․ Երվանդ Բոզոյան (video) Սյունիքում հոկտեմբերի 10-ին երկու եղբայրներից մեկի սպանության, մյուսի առողջությանը վնաս պատճառելու վարույթով կալանավորվել է երկու անձ Վերաքննիչ քրեական դատարանից ակնկալվում է նոր դատական ակտի կայացում «Քյարամյանը երեկ տրաքացրեց Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան (video) Աննան պատերազմից առաջ զուգված զարդարված դուրս է եկել թափառելու. քաղաքացի (video) Այսօր հայաստանյան մամուլի առջև ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ, պինդ լինենք և դիմակայենք․ ՀԺՄ Վահագն Չախալյանը նստացույց է սկսել՝ Բաքվում գերության մեջ պահվող անձանց վերադարձի պահանջով Շվեյցարիայի խորհրդարանում երկրի կառավարությանը կոչ են արել ԼՂ հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել Աննա Հակոբյանը սկսել է երգել (video) Ստորագրահավաք չեմ նախաձեռնի, բայց Արգիշտի Քյարամյանի մակարդակի պաշտոնյան չպետք է մեր երկրում պաշտոնավարի. Աղազարյան ՇՏԱՊ․ Վահագն Չախալյանը Կառավարության շենքի առջև սկսում է «Վերադարձ գերիներին» կարգախոսով նստացույց (video) Մայրը պնդում է, որ որդուն դասընկերների ներկայությամբ ծեծի է ենթարկել դասընկերուհու հորեղբայրը Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Ալեն Սիմոնյանի հայցը՝ ընդդեմ Նաիրի Հոխիկյանի Նիկոլը Հայաստանը դարձրել է «մահվան խաչմերուկ»․ Երվանդ Բոզոյան (video) Վրաստանը չի մասնակցելու Ստամբուլում կայանալիք «3+3» հարթակի քննարկմանը Դավաճան տականքնե՛ր, հենց սրա համար եք դուք պատասխան տալու․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am