3000 երեխա առաջին դասարան է հաճախել սահմանված տարիքից ուշ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել  «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և ուղղորդման կարգը», որը նպատակ ունի ապահովել  յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրացումը: Հանրային քննարկման արդյունքների ամփոփումից հետո սահմանված կարգով նախագիծը կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը : «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ  ՀՀ ԿԳՆ նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը և ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը ներկայացրել են մշակվող իրավական փաստաթղթի նպատակն ու խնդիրները: ԿԳՆ բաժնի պետ Ս. Մակյանի խոսքով՝ հանրային քննարկման ներկայացված ««Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և ուղղորդման կարգի» նախագծով սահմանվում են այն հարաբերությունները, որոնք անհրաժեշտ են կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման համար: Կրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրը ցավոտ է և դրա կարգավորման նախկինում եղած իրավական նորմերը հարցին ամբողջական լուծում չէին տալիս. «Կրթության և գիտության նախարարությունը խնդրի հիմնական հասցեատերը չէ: Երեխան կրթության և գիտության նախարարության տիրույթում հայտնվում է միայն այն ժամանակ, երբ նա գոնե մի անգամ դպրոց է հաճախում: Երեխայի կրթության իրավունքի ապահովման համար առաջին հերթին պատասխանատու է ծնողը, ով պարտավոր է երեխային ժամանակին դպրոց ուղարկել: Պատասխանատու են նաև տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները, ովքեր իրականացնում են երեխաների հաշվառման վերահսկողությունը: Տարիների փորձը ցույց տվեց, որ անհրաժեշտ է ունենալ միասնական  մեխանիզմ, որտեղ ներգրավված կոնկրետ օղակները պատասխանատվություն կկրեն կրթությունից դուրս մնացած երեխաների համար: Նոր կարգով փորձ է արվել ստեղծել միասնական էլեկտրոնային  համակարգ, որը մշակել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը, որով կրթությունից դուրս մնացած կամ կրթությունը տարբեր պատճառներով ընդհատած  երեխաների արագ հայտնաբերման և նրանց դպրոց վերադարձնելու հնարավորություն է ապահովում»,- նշել է Ս. Մակյանը: Բանախոսի խոսքով՝ կրթությունից դուրս մնացածների երեք  թիրախային խումբ է առանձնացվում. Երեխաներ, ովքեր ընդհանրապես դպրոց չեն հաճախել, երեխաներ, ովքեր դպրոց հաճախել են, սակայն տարբեր պատճառներով այն անավարտ են թողել  և երեխաներ, ովքեր հաճախում են ընդհատումներով:  Հստակ տեղեկատվություն, թե ՀՀ-ում քանի երեխա ընդհանրապես դպրոց չի  հաճախել չկա, քանի որ նախկինում նման  վիճակագրություն չի իրականացվել՝ համապատասխան գործիքների բացակայության պատճառով: Ներդրվող համակարգը լուծելու է նաև այս խնդիրը: 2016-17 ուսումնական տարվա տվյալներով կրթությունն Հայաստանում 260 երեխա անավարտ է թողել կրթությունը: ԿՏԱԿ- ի մշակած նոր էլեկտրոնային համակարգն աշխատում է հետևյալ մեխանիզմով ՝պետական ռեգիստրից վերցվում է տվյալ տարում առաջին դասարան հաճախող երեխաների ծննդյան տվյալները, որոնք ԿՏԱԿ-ին են փոխանցվում մինչև տվյալ տարվա օգոստոսի 10-ը: Սեպտեմբերի 1-15-ը այդ տվյալներն համադրվում են փաստացի դպրոց եկած երեխաների տվյալների հետ: Դպրոցականների տվյալները էլեկտրոնային կառավարման համակարգ են մուտքագրվում դպրոցների կողմից, ինչը հնրավորություն է տալիս ստանալ հստակ տեղեկատվություն դպրոց չհաճախող երեխաների մասին: ԿՏԱԿ-ի մշակած նոր համակարգն այս ուստարում արդեն  փորձարկվել է առաջին դասարանցիների համար: Ստացված տվյալների համաձայն՝ շուրջ 3000 երեխա առաջին դասարան է հաճախել սահմանված տարիքից ուշ՝ 7 տարեկանում. «Սա նշանակում է, որ 3000 երեխա անցած տարի օրենքով սահմանված ժամկետում չի հաճախել դպրոց: Պատճառն այն է, որ որոշ ծնողներ գտնում են, որ հինգուկես տարեկանը վաղ տարիք է դպրոց հաճախելու համար և մեկ տարով հետաձգում են տվյալ գործընթացի մեկնարկը:  Նման դեպքերում խնդիրը, մեր կարծիքով կարող է  լուծում ստանալ բացատրական աշխատանքների շնորհիվ, որը ծնողի  հետ պետք է կատարվի տեղական մարմինների և դեպք վարողների հետ, որոնք սոցիալական աշխատողներ են»,- նշել է Ս. Մակյանը՝ հավելելով Հայաստանում կրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրը փոխկապակցված է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ: Դիտարկումները ցույց են տալիս, որ դպրոց չհաճախող և կրթությունն անավարտ թողած երեխաների մեծ մասը սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներից են: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը ներկայացրել է սոցիալական դեպք վարողի գործառույթները. «Հանրակրթությունից դուրս մնացած երեխաների խնդիրները շատ տարբեր են՝ սկսած կրոնական և ազգային սովորույթներից, վերջացրած կոշիկ կամ հագուստ չունենանալու պատճառները: Լոռու մարզում իրականացված փորձնական ծրագիրը բացահայտել է հիմնական խնդիրները: Սոցիալական աշխատողը պատասխանատու աշխատանք պետք է կատարի յուրաքանչյուր նման  ընտանիքի հետ՝ հասնելով այն նպատակին, որ ընտանիքը երեխային անպայման դպրոց տանի, քանի որ կրթությունը միաժամանակ դիտարկվում է նաև աղքատության հաղթահարման հիմնական գործոններից մեկը»,- նշել է Ա. Մինասյանը: ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը անդրադարձել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների զարգացման գնահատման և շեղումների  վաղ հայտնաբերման կարևորությանը: Նշենք, որ ներկայացված  «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և ուղղորդման կարգի» հիմնական նպատակն է  դպրոցահասակ երեխաների հաշվառման գործընթացի կանոնակարգումը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, բոլոր պատասխանատու կառույցների և շահագրգիռ մարմինների պարտավորությունների իրականացման ապահովումը՝ երեխաների՝ հանրակրթության մեջ ընդգրկման գործընթացում:    

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ներկայի Հայաստանը որևէ ատրիբուտով այլևս պետության չի նմանի. փորձագետ Իրավաբանը Պետրոս Ղազարյանին հիշեցրել է, թե ինչպես է Փաշինյանը ոչ վաղ անցյալում գնահատել Պետրոսի «ջանքերը» ` նախկինների օրոք Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կուտակել եկեղեցու և ՔԿ-ի շենքի դիմաց Դադարեցնել Վահագն Չախալյանի հանդեպ քաղաքական հետապնդումները Ավելի լավ չէ՞ր մահացած ծնվեիր, մի սերունդ էլ հետդ փուռը չտայիր. Սամսոն Գրիգորյան Էս հատվածում ուշադիր ենք քայլում, որ պատահմամբ սահման չհատենք. Կիրանցի բնակչուհի Առաջին անգամ ենք տեսնում բարձրաստիճան հոգեւորականի, ում հետ հարաբերվելիս մեզ չենք զգում «հասարակ մահկանացուներ». Վիգեն Հակոբյան Մեր շարքեր թափանցում են մարդիկ, որոնց ձեռքերում հայտնվում են տարբեր տեսակի գործիքներ. Բագրատ Սրբազան Սուրբ Էջմիածնի լույսով կհասնենք ճշմարտության հաղթանակին. Բագրատ Սրբազան Պարո´ն փոխնախարար, զուրկ եք բարոյական նորմերից․ «ՏաԼույս» երգչախմբի խմբավարի արձագանքը «Էնքան ասեցինք հեծանիվ չես քշում, գնաց հեծանիվ քշելու: Ասե՞նք գնա լողալու» Սևանա լճում անհետ կորած 25-ամյա կոմպոզիտորի որոնողական աշխատանքները շարունակվում են Հրդեհ է բռնկվել 24 տոննա ամրանով բեռնված իրանական համարանիշներով բեռնատարում Այս պայքարը ձախողվելու իրավունք չունի. Դավիթ Անանյան Եթե այդ մարդկանց վերաբերում ես այնպես, ասես ինչ-որ կոռուպցիայով զբաղվողներ են, դա ծիծաղելու է իմ համար. Լևոն Արոնյան Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան Աբրահամյան Վարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Ժամը 19:00-ին բոլորին սպասում ենք.«Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Ինչու են թուրքերը շտապում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «շուտափույթ» խաղաղության պայմանագիր կնքվի. քաղաքագետ Սուրբ Էջմիածնի տեսիլքը այսօր ևս շարունակում է մնալ հոգևոր ներուժն ու ակունքը հաղթանակների. Գարեգին Բ ԿԳՄՍՆ-ի քաղաքականությունը Ազնավուր հիմնադրամը խստագույնս դատապարտու՞մ է, թե՞ փորձում մնալ «չեզոք». Թովմաս Առաքելյան Տավուշում տեղի ունեցողը «Սահմանազատում և սահմանագծում» չէ, այլ` միակողմանի տարածքային զիջումներ․ փաստաբան Քաղաքականությունը համատեղ ապրելու արվեստն է, իսկ Եկեղեցին փորձում է ապահովել դրա ընթացքը բարոյականության վրա. քաղաքագետ Թուրքիայում քուրդ գործարար է ձերբակալվել մայրենի լեզվով խոսելու համար Դեպքի վայրի զննությամբ ոստիկանության պատիվը չհայտնաբերվեց, փոխարենը` հայհոյանքներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 3-ին՝ ՝ ժամը 12։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Հարությունյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am