Գրիգորյանը գոնե գիտի՞՝ բրինձը ցորենից որքան է թանկ․ լրացուցիչ ֆինանսական բեռ է դնում մարդկանց վրա. Խաչատրյան

Երեք մատնաքաշից երկուսը թխվում է ներմուծված հացահատկից․ եթե ուզում են նվազեցնել ներմուծումներից կախվախությունը, պետք է բարձրացնեն ցորենի ինքնաբավության աստիճանը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը․

«Հայաստանի ԱԽՔ-ն առաջարկում է ցորենից անցնել բրնձի:

Հայաստանում անցյալ տարի արտադրվել է 180.000 տոննա հացահատիկ, ներմուծվել է 465.000 տոննա` 2,5 անգամ ավելի: Սննունդում օգտագործվել է 386.000 տոննա, անասուններին բաժին է հասել 117.000 տոննա: Ոչ մի հատիկ բրինձ Հայաստանում չի աճեցվել, ներմուծվել է 10.000 տոննա: Տարվա ընթացքում ավելի քան 57 անգամ (!!!) ավել ցորեն է օգտագործվել, քան բրինձ:

Ինչպե՞ս է Արմեն Գրիգորյանը պատկերացնում փոխարինումը: Հասկանու՞մ է, որ ինքն առաջարկում է փոխել հազարամյակների ընթացքում ձևավորված սննդակարգը: Էդ իրենք են երևի փայտիկներվ Պեկինյան բադ ուտում, մի քիչ էլ բրինձ, որ ցույց տան, որ «պռադվինուտի» կոսմոպոլիտ են:

Հայերս հաց ենք ուտում: Հպարտ Հայաստանում տասնյակ հազարավոր ընտանիքներ կան, ում համար հացն է հիմնական ուտելիքը: Մարդիկ ոչ թե Պեկինյան բադի, այլ անհայտ ծագման սառեցրած հավի բդին են կարոտ: Գոնե գիտի՞, թե բրինձը ցորենից որքան է թանկ, ի՞նչ լրացուցիչ ֆինանսական բեռ է դնում ոչ բարենպաստ պայմաններում ապրող մեր հայրենակիցների վրա: Չգիտի: Ինքը կուշտ է...

Հայաստանը 30%-ից էլ քիչ է ցորենով ինքնաբավ: Ավելի պարզ՝ երեք մատնաքաշից երկուսը թխվել է ներմուծված (բացարձակ մեծամասնությունը` Ռուսաստանից) հացահատկից: Եթե Հայաստանի իշխանություններն ուզում են նվազեցնել ներմուծումներից կախվախությունը, պետք է բարձրացնեն ցորենի ինքնաբավության աստիճանը:

Հայաստանի վարելահողերի կեսը չի մշակվում: Ելնելով բնակլիմայական պայմաններից ու ոռոգման համակարգի վիճակից, այդ հողերի զգալի մասի վրա հիմնականում հացահատիկ կարող է աճել:

Օգնեք գյուղացիներին, որ չմշակվող հողերը մշակեն, հաց ցանեն: Քավ լիցի, չեմ ասում բարձրարժեք մշակաբույսերի փոխարեն ցորեն ու գարի ցանեք: Խոսում եմ չմշակվող հողերի մասին, խոսում եմ երկրի պարենային անվտանգության մասին: Բայց դե, սրանց համար կարևորն օրիգինալ երևալն է: Ջահնամ, թե ծաղրի առարկա չեն դարձել»,- գրել էպատգամավորը:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Նիկոլի «ռեժիմը մեռնում է»․․․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի դեմս Անդրանիկ Քոչարյանի՝ թալանչիներն ունեն առաջնորդ․ երեկ պայթեց ԱԺ-ն (video) Երեկ Քյարամյանը Նիկոլին ասաց՝ գիտեմ ձեր թալանը ու․․․ Երվանդ Բոզոյան (video) Մանրամասներ․ Ի՞նչ են ասում Ռուսաստանի իշխանությունները Նիկոլի մասին (video) Անդրանիկ Քոչարյանը` ԱԺ-ում երեկվա սկանդալի մասին․ ի՞նչ է տեղի ունենում ՔՊ-ի ներսում (video) #ՈՒՂԻՂ․ Ո՞վ Քյարամյանին ասաց՝ «կռուտիտ լինող համբալ»․ ի՞նչ է գիշերը տեղի ունեցել Կառավարությունում (video) Թեմա Նիկոլ Փաշինյանի հերթական դասախոսության համար Նիկոլը «կինոյի տղաներ»-ին չի սիրում, քանի որ այս կինոն իրենն է, հետևաբար միակ «տղան» ինքն է․ Ղևոնդյան Հիշե՛ք՝ Իրանի նախագահն ու հոգևոր առաջնորդը թուրք են․ Տիրան Լոքմագյոզյան (video) Կառավարությունը չպետք է թույլ տա այս ապօրինի սեփականազրկումը․ Վարդան Պետրոսյան Քասախի տներից մեկում հայտնաբերվել է մաhացած մի աղջիկ, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Վաղը որոշ շրջաններում կթափվի ողջ հոկտեմբեր ամսվա նորմայի չափ անձրև. Սուրենյանը զգուշացնում է #ՈՒՂԻՂ․Սենսացիոն բացահայտումներ․խոշոր հափշտակումներ իշխանության ներսում ու քաղաքապետարանում․ Բոզոյան (video) Ո՞ւր են հանցագործություններից տուժողների գումարները․ փաստաբան Երևանի Խուդյակովի փողոցում մեքենաներ են այրվել Մեկ էլ սկսեցին կրակել քաղաքում․ Անդրանիկ Քոչարյան (video) Ալեն Սիմոնյանը գործում է Հայաստանի ազգային շահերին հակառակ. Վիտալի Միլոնով Լուլուն մտավախություն ունի Արգիշտի Քյարամյանի վերաբերյալ․․․ (video) Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մենք ցանկանում էինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր տեսնել դեռ ամիսներ առաջ. Մեթյու Միլլեր Գարեգին Նժդեհի փողոցը առավոտյան՝ աշխատանքի գալիս, հանրային տրանսպորտով կարողացել ենք հաղթահարել 47 րոպեում Երևանում բախվել են «Opel», «Changan» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները. կան վիրավորներ Քյարամյանը, Հովիկ Աղազարյանը և Սերն ու համերաշխությունը (video) Եվ դարձյալ ցորենի ու բրնձի մասին.... Վրաստանը Մոլդովայի հետ համեմատելը վիրավորական է. Կոբախիձեն պատասխանել է Բորելին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am