Արարատում դանակաhարություն է եղել, մի եղբայրը տեղում մաhացել է, մյուսը՝ ստացել վնաuվածք

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Ուղի գյուղում տեղի է ունեցել դանակահարություն, ինչի հետևանքով կա մահացած քաղաքացի, գրել է «Շամշյանը»։

Տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Սերոբ Ս․-ն է։

Տեղում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01։00-ի սահմաններում Նոր Ուղի գյուղի Թումանյան 18 հասցեում կենցաղային հարցի շուրջ ծագած վեճի ժամանակ Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Գալուստ Գ․-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Սերոբ Ս․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կենսաբանական մահ, ինչպես նաև դանակով հարվածել է Սերոբ Ս․-ի եղբոր՝ Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սոս Ս․-ի ձախ ուսին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 02։35-ի սահմաններում Գալուստ Գ․-ն ոստիկանների ու պարեկների կողմից հայտնաբերվել է ու երբ նրան փորձել են վնասազերծել, նա տարօրինակ շարժումներ է ցուցաբերել ու ոստիկանության անչափահասների գործով բաժանմունքի տեսուչ Արման Գասպարյանը նկատել է, որ նա ձեռքի միջից փորձում է հանել դանակը ու իր գործընկերների հետ, վտանգելով իրենց կյանքը, դանակը խլում են, ապա հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նրան ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Արարատի բաժին։

Հայտնաբերված դանակի վրա առկա է արնանման հետքեր և ըստ նախնական տեղեկությունների՝ հայտնաբերվածը հանցագործության գործիք հանդիսացող դանակն է, որը Գալուստ Գ․-ի հետ միասին ոստիկանները ներկայացրել են Վեդիի քննչական բաժին։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում «սպանություն» և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, իսկ կասկածյալը ձերբակալվել է։

դիտվել է 117 անգամ
Լրահոս
Ի դեմս Անդրանիկ Քոչարյանի՝ թալանչիներն ունեն առաջնորդ․ երեկ պայթեց ԱԺ-ն (video) Երեկ Քյարամյանը Նիկոլին ասաց՝ գիտեմ ձեր թալանը ու․․․ Երվանդ Բոզոյան (video) Մանրամասներ․ Ի՞նչ են ասում Ռուսաստանի իշխանությունները Նիկոլի մասին (video) Անդրանիկ Քոչարյանը` ԱԺ-ում երեկվա սկանդալի մասին․ ի՞նչ է տեղի ունենում ՔՊ-ի ներսում (video) #ՈՒՂԻՂ․ Ո՞վ Քյարամյանին ասաց՝ «կռուտիտ լինող համբալ»․ ի՞նչ է գիշերը տեղի ունեցել Կառավարությունում (video) Թեմա Նիկոլ Փաշինյանի հերթական դասախոսության համար Նիկոլը «կինոյի տղաներ»-ին չի սիրում, քանի որ այս կինոն իրենն է, հետևաբար միակ «տղան» ինքն է․ Ղևոնդյան Հիշե՛ք՝ Իրանի նախագահն ու հոգևոր առաջնորդը թուրք են․ Տիրան Լոքմագյոզյան (video) Կառավարությունը չպետք է թույլ տա այս ապօրինի սեփականազրկումը․ Վարդան Պետրոսյան Քասախի տներից մեկում հայտնաբերվել է մաhացած մի աղջիկ, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Վաղը որոշ շրջաններում կթափվի ողջ հոկտեմբեր ամսվա նորմայի չափ անձրև. Սուրենյանը զգուշացնում է #ՈՒՂԻՂ․Սենսացիոն բացահայտումներ․խոշոր հափշտակումներ իշխանության ներսում ու քաղաքապետարանում․ Բոզոյան (video) Ո՞ւր են հանցագործություններից տուժողների գումարները․ փաստաբան Երևանի Խուդյակովի փողոցում մեքենաներ են այրվել Մեկ էլ սկսեցին կրակել քաղաքում․ Անդրանիկ Քոչարյան (video) Ալեն Սիմոնյանը գործում է Հայաստանի ազգային շահերին հակառակ. Վիտալի Միլոնով Լուլուն մտավախություն ունի Արգիշտի Քյարամյանի վերաբերյալ․․․ (video) Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մենք ցանկանում էինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր տեսնել դեռ ամիսներ առաջ. Մեթյու Միլլեր Գարեգին Նժդեհի փողոցը առավոտյան՝ աշխատանքի գալիս, հանրային տրանսպորտով կարողացել ենք հաղթահարել 47 րոպեում Երևանում բախվել են «Opel», «Changan» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները. կան վիրավորներ Քյարամյանը, Հովիկ Աղազարյանը և Սերն ու համերաշխությունը (video) Եվ դարձյալ ցորենի ու բրնձի մասին.... Վրաստանը Մոլդովայի հետ համեմատելը վիրավորական է. Կոբախիձեն պատասխանել է Բորելին Իշխանափոխություն Հայաստանում՝ հանուն խաղաղության. Անդրանիկ Թևանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am