«Արցախից տեղահանվածների կեցության ծախսերի փոխհատուցումը հունվարից ի՞նչ է լինելու։ Պաշտոնական մի հոլովակ տեսա` շատ պրոֆեսիոնալ, լավ տեսախցիկով նկարած, շատ խնամքով հարդարված աղջիկ էր խոսում, բայց բան չհասկացա։ Ասում է` աջակցությունը կլինի մինչև դեկտեմբեր, որից հետո` միայն խոցելի խմբերի համար։ Ստացվում է` տեղահանված, տուն ու հայրենիք կորցրածները մի տարի անց այլևս խոցելի՞ չեն։ Ուզում եք ասել` մի տարում էնպես են վերականգնվել, հատկապես` մեր երկրի էս հրաշալի սիրառատ մթնոլորտում, որ բոլոր խնդիրները հաղթահարել են, ու բոլորը կարող են բնակարանի հարցն ինքնուրույն լուծել ու անցնել առա՞ջ։ Առանձնակի սադիզմի դրսևորում է հենց ձմռանը` հունվարին ծրագիրը դադարեցնելը, երբ մարդիկ ամենաշատ ծախսն են անում ջեռուցման վրա։ Կառավարական ամառանոցների համար օրական ծախսվող մոտ 4200 դոլարը, ուրեմն, նորմալ է, իսկ էդ ամառանոցների բնակիչների պատճառով հայրենազրկված ու տնազրկված մարդկանց վրա արդեն պետք է խնայել։ Եթե խնայողություն անելու հոդվածներ եք փնտրում, վերջին մի տարվա վառվռուն տոնակատարությունների բյուջեների մեջ էլ լի՜քը տողեր կգտնեք։ Գիտե՞ք ովքեր են էդպես վարվում. օտարերկրյա նվաճողները։ Ու սա նաև մարդկանց «փափուկ ուժով» երկրից դուրս մղելու քաղաքականություն է։ Է՞դ է ձեզ պետք, պարզ ասեք։ Չնայած` էլ ո՞ւր ավելի պարզ»։
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը