Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի՝ Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուց արտագնա խաղում կրած պարտությունից հետո նշել էինք. «Պե՞տք է հեռացնել Պետրակովին: Դա ՀՖՖ-ի որոշելիքն է: Կարծում ենք՝ այս պահին դա լավագույն լուծումը չէ: Բայց աշխարհի առաջնության վիճակահանությունից հետո կամ դրա շեմին այդ մասին պետք է լրջորեն մտածել: Իսկ մինչ այդ նվնվալու փոխարեն ուղղակի անհրաժեշտ է հետևություններ անել: Ափսոս են այս տղաները»: Այն, որ Պետրակովը ձախողված մարզիչ էր, անկասկած է: Այն, որ նա այդպես էլ լեզու չգտավ մեր հավաքականի տղաների հետ, նույնպես ակնհայտ է: Այն, որ նա խռովկան էր, ամեն անգամ մեղավորներ էր փնտրում, ինչպես Նիկոլ Փաշինյանը, այն, որ նա այդպես էլ չհասկացավ ու չընկալեց մենթալիտետային տարբերությունները, նույնպես չի քննարկվում:

Ու, ընդհանրապես, նրան նշանակելն ի սկզբանե անհեթեթ որոշում էր: Բայց մենք խորապես վստահ էինք, որ անիմաստ է կոնկրետ Ազգերի լիգայի խաղարկության ավարտից երկու խաղ առաջ հեռացնել գլխավոր մարզչին, դա կարելի էր ու պետք էր անել նոյեմբերի կեսերին, իսկ մինչև գարուն գտնել նորմալ մարզիչ: Բայց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ «տնային» խաղից հետո նրան հեռացնել պաշտոնից: Ինչո՞ւ: ՀՖՖ-ն, իհարկե, իր «պաշտոնական մեկնաբանություններն» ունի, սակայն այնպիսի տպավորություն է, որ ֆեդերացիան փորձ է արել դժգոհության սլաքներն իր վրայից հնարավորինս հեռացնել և ամբողջ մեղքը բարդել Պետրակովի վրա:

Առավել ևս, վստահ ենք, որ նրանք տեղյակ էին այն խոր դժգոհությունների մասին, որ կուտակվել են ոչ միայն ընհանրապես ֆուտբոլասերների շրջանում, այլև Առաջին հայկական ճակատում (FAF): Բայց, ինչպես երևում է, պատասխան տալուց խուսափել չհաջողվեց:Նույն FAF-ը կիրակնօրյա խաղից հետո ակցիա իրականացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ, ապա հայտարարություն տարածեց՝ պահանջելով ՀՖՖ նախագահի հրաժարականը (պահանջին միացան նաև այլ ֆան ակումբներ): Նշվում էր, որ Մելիքբեկյանը սպառել է իրեն: Անկեղծ ասած, ինչ-որ մեկն ինչ-որ բան արած պիտի լիներ երբևէ, որ սպառած լիներ:

Ֆեդերացիայի այս ղեկավարությունը պարզապես ձախողվել էր ի սկզբանե: Երբ Մելիքբեկյան-Նիկողոսյան զույգը նոր էր ստանձնել ՀՖՖ ղեկավարությունը, խոսում էր ինչ-որ ծրագրերի մասին, որոնց արդյունքները զգացվելու են մի քանի տարում, PR-վում էր պուճուրիկ մարզադաշտեր կառուցելու թեմայով և այլն, և այլն: Ի՞նչ ունենք այսօր` 5 տարի անց: Ոչ թե զրոյական, այլ «մինուսային» արդյունք: Եվ հարցը միայն ազգային հավաքականը չէ, չնայած այստեղ էլ, իհարկե, խորքային խնդիրներ կան՝ սկսյալ Հենրիխ Մխիթարյանի հետ կապված թեմայից, վերջացրած նրանով, որ մարզիչը կարող է իրեն թույլ տալ «խռովել» ու հավաքական չհրավիրել լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստների: Խնդիրը նույնիսկ ներքին առաջնությունում տիրող մթնոլորտը չէ, երբ ֆեդերացիան անընդհատ կոնֆլիկտների մեջ է տարբեր ակումբների հետ:

Տեսեք, մինչև 21, 19, 17 տարեկանների հավաքականների վիճակը պարզապես ողբերգական է: Ընդ որում, վերջինս ներառում է այն պատանիներին, որոնք ֆեդերացիայի այս ղեկավարության «ծրագրերի» ծիրում են: Հիմա՝ թվերի լեզվով: Ընդ որում, չծանրաբեռնելու համար համեմատաբար կարճ ժամանակահատվածի ցուցանիշներ ենք ներկայացնում: Մինչև 21 տարեկանների հավաքականը վերջին 6 խաղում կրել է 4 պարտություն, խաղացել է 2 ոչ-ոքի, բաց է թողել 15 գնդակ, խփել... միայն մեկը: Մինչև 17 տարեկանների հավաքականը վերջին 6 խաղում պարտվել է...

6 անգամ՝ բաց թողնելով 24 գոլ և խփելով ընդամենը երկուսը: Պարտություններից երեքը եղել է ամոթալի խոշոր հաշվով: Մի փոքր մխիթարական կարելի է համարել մինչև 19 տարեկանների հավաքականի արդյունքները. վերջին 7 խաղում՝ 2 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 3 պարտություն: Ինչ վերաբերում է ազգային հավաքականին, ապա վերջին 11 խաղում թիմն ունեցել է միայն 2 հաղթանակ, 2 ոչ-ոքի և...

7 պարտություն: Ընդ որում, հարցը միայն այս ցուցանիշները չեն: Շատ ավելի կարևոր է, թե ինչ խաղ են ցուցադրում հավաքականները, ինչ մթնոլորտ է տիրում, բարոյահոգեբանական ինչ տրամադրվածությամբ են մտնում ֆոտբոլիստները խաղադաշտ և խաղում, ինչ վիճակ է մանկապատանեկան ֆուտբոլում, ու ամենակարևորը՝ ինչ է արվում այս վիճակը շտկելու համար: Իսկ գուցե ամեն ինչ արվում է, որ ֆուտբոլ ընդհանրապես չունենա՞նք: Ի՞նչ կա որ, գլխացավանքից կազատվենք, ֆուտբոլի մարզադաշտերում բրինձ կցանենք ու անիմաստ ֆեդերացիա էլ չենք պահի: Ու, ընդհանրապես, կարելի է բոլոր ֆեդերացիաները փակել, թողնել միայն մեկը՝ հեծանվային սպորտի ֆեդերացիան: Վերջինիս նախագահն էլ, պարզ է, չէ՞, ով պիտի լինի... Իսկ եթե լուրջ, ապա վիճակն իսկապես ցավալի է, ու միայն Պետրակովին հեռացնելով՝ խնդիրները չեն լուծվի...

Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ տեղեկություններ ստացանք, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը շուտով հրաժարական է ներկայացնելու: Սակայն լրատվամիջոցներին ՀՖՖ-ից հայտնել էին, թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի հրաժարականի հարց չի քննարկվում: Դե ինչ, ծանոթ ձեռագիր է: Սպասենք FAF-ի ու մյուս ֆան ակումբների արձագանքին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 295 անգամ
Լրահոս
«Դուք ո՞վ եք․․․ Թորոսյան Արսենի գարդասիլի դեմքին նայում ես ու հասկանում․․․»․ Վահե Մովսիսյան (video) Պուտինը հարմար պահի կոլցոն քաշելու է, Թրամփն ասելու է վերջ (video) «Փաշինյա՛ն, դու տեղը չես բերում․․․ չփորձվե՛ք հաթաթա տալ ու․․․»․ Ռուզան Ստեփանյան (video) Պուտինն Իրանին առաջարկ է արել. Ինչպե՞ս է արձագանքել Իրանը. Հայկ Այվազյան (video) «Նիկո՛լ, քեզ ծեփի պատերին, գժվի՛, գոռա՛, ժողովուրդը քո պատասխանը տալու է»․ պատերազմի մասնակից (video) Հայաստանի ու Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի միացումը մի բան է նշանակում՝ Հայաստանի վերածում նետտո-ներկրողի. Վահե Դավթյան Հունիսի 7-ին,եթե Նիկոլն ընտրվեց, հունիսի 8-ին Սյունիք էլ չենք ունենալու․ Վահե Մովսիսյան (video) Ողբերգական դեպք․ Բեռնատարը Վաղարշյան փողոցում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Ալիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուց Փաշինյա՛ն, գնա սրսկվի, էդ հարցը լուծի․ Անժելա Թովմասյան (vidoe) Մարտի 24-ին գազ չի լինի բազմաթիվ հասցեներում Ավիահարվածների հետևանքով Իրանում զոհվել է ԻՀՊԿ պաշտոնական ներկայացուցիչը Դու երկար ապրի, որ երբ «սատ**ս, հորդ պատմես՝ ոնց են քեզ հայերը կզացրել»․ Վահե Մովսիսյան (video) «Արեւմտյան Ադրբեջանի» սահմանադրությունը. Հայաստանի վերածումը Թյուրքական աշխարհի վասալի. Մաթեւոսյան Արա Ֆիդանյանն ազատվել է պաշտոնից Ֆրանսիայի ԱԳ նախարարը չնախատեսված այցով մեկնել է Իսրայել Բա ասում էիք Պրոբացիա-Պրոբացիա, հիմա հաստատվեց, որ Քննչականը պետք է թույլ տար. Արամ Վարդևանյան Պատերազմի քարոզով ու պաշտպանությամբ ՀՀ-ում մեկ ուժ է գործում` իշխող ռեժիմը․ Աբրահամյան ՔԿ շենքից 590 հազար դոլար հափշտակելու գործով մեղադրյալները դատապարտվել են 4 տարվա ազատազրկման Եկեղեցին երբեք պարզապես պատմական ինստիտուտ չէ, նա կենդանի մարմին է․ Տեր Հեթում Վեհափառը մտադիր է այցելել Իլիա Բ-ի հուղարկավորությանը․ ելքի արգելքի մասով քայլեր են ձեռնարկվում «Պատերազմից առաջ Իրանում էիք, ի՞նչ եք խոսել այնտեղ»․ հարց՝ Պապիկյանին (video) Իրանի դեմ հարվածների հարցում ԱՄՆ-ին և Իսրայելին օգնությունը կհանգեցնի ճգնաժամի սրման. Արաղչի Պարզվում է, որ Փաշինյանն՝ ինքը չգիտի «արհամարհել» բառի ուղղագրությունը Արագածոտնի բնակիչները՝ Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերի մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am