Ֆինանսները նախագահականից կհոսեն կառավարություն

ՀՀ նոր Սահմանադրությամբ պետության գլուխը համարվում է, ոչ թե նախագահը, այլ վարչապետը։ Կառավարման նոր մոդելը ամբողջապես կգործարկվի եկող տարվա ապրիլից հետո, երբ ավարտվի նախագահի պաշտոնավարման ժամկետը։ Այսօր 2018-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը մանրամասնեց, թե կառուցվածքային ինչ փոփոխություններ են նախատեսվում նախագահականում։ Պարզվում է նախագահականի ծախսերը կիսով չափ կրճատվելու են։ 2017-ին այն 4 մլրդ 880 մլն էր, եկող տարի՝ 2 մլրդ 445 մլն: Ապրիլի 9-ից նոր Սահմանադրությամբ նախատեսված լիազորությունների իրականացմանն են անցնելու եւ կրճատվելու են մի շարք բաժիններ. «Լինելու են փոփոխություններ, որոշակի ծրագրեր այլեւս նախագահի աշխատակազմի մասով չի նախատեսվելու պետական բյուջեում: Դրանք են մասնավորապես տեղեկատվական ՊՈԱԿ-ի գործունեության հիմնախնդիրները, որոնք անցնելու են կառավարության տիրույթ, դրանք են Պետական կառավարման ակադեմիայի հետ իրականացվող ծրագրերը՝ 2 ծրագիր, նույնպես անցնելու են կառավարության տիրույթ: Մյուս տարվա ծրագրերով նախագահի աշխատակազմի համար նախատեսված չեն շինարարության կամ հիմնանորոգման համար միջոցներ: Մնացած միջոցները հիմնականում պահպանման ծախսերն են՝ աշխատավարձ ներկայացուցչական ծախսեր», տեղեկացրեց Գեւորգյանը։ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը հարցրեց՝ աշխատակազմը ի՞նչ է լինելու ապրիլի 9-ից հետո, գործադի՞ր իշխանություն են տեղափոխվելու, թե՞ ազատվելու են աշխատանքից: Քանի՞ հոգի է աշխատելու ապրիլի 9-ից հետո նախագահի աշխատակազմում: Արմեն Գեւորգյանը պատասխանեց. «Մենք այս տարի արդեն երկու անգամ կրճատումներ ենք իրականացրել նախագահի աշխատակազմում՝ այդ հանգամանքը հաշվի առնելով: Տարին սկսել է մոտ 410 աշխատակիցներով, հունիսի 1-ից կրճատել ենք մինչեւ 385, hոկտեմբերի 1-ից սահմանվել է 330 աշխատակից»: Սա դեռ բավարար չէ»: Արմեն Գեւորգյանն ասաց, որ այն ստորաբաժանումները, որոնք ակնհայտորեն պետք է բացակայեն նախագահի աշխատակազմում՝ Վերահսկողական ծառայություն, Հանրային խորհրդի աշխատակազմ, Անվտանգության խորհրդի քարտուղարություն, ենթադրվում է, որ մոտ 130-ով պետք է դեռ կրճատվի. «Մաքսիմում թիվը, որ պետք է լինի նախագահի աշխատակազմը, դա 200-ն է,բայց մենք գտնում ենք որ այդ թիվն էլ նվազելու տեղ ունի՝ 180-200-ի միջակայքում է լինելու»: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցրեց՝ եթե Վերահսկողականը եւ նաեւ Հանրային խորհուրդը ավտոմատ վերանալու է, Հանրային խորհուրդը դառնալու է առանձին մի կառո՞ւյց, թե՞ ընդհանրապես հանրային խորհուրդ չի լինելու: Արմեն Գեւորգյանը պատասխանեց, որ Հանրային խորհուրդը չի վերանալու, իրենց գործառույթները ավտոմատ տեղափոխվելու են կառավարություն. «Հանրային խորհուրդն այսօր արդեն իսկ սահմանադրական մարմին է: 161-րդ հոդվածով սահմանված է որպես կառավարության խորհրդատվական մարմին»: Հանրային խորհրդի մասին օրենքի նախագիծը շրջանառության մեջ կդրվի շուտով: Կառավարության աշխատակազմի միջոցով իրականացվող ծրագրերին կհատկացվի 18 մլրդ 591 դրամ, այս տարվա համեմատ հատկացումները կաճեն 4.4 մլրդ դրամով: Վահե Ստեփանյանն ասաց, որ ուզում է պարզաբանել, թե ինչով է պայմանավորված այս տարբերությունը: «Վարկային ծրագրերի մասով միջազգային պայմանագրերի շարունակություն է լինելու, նախագահի աշխատակազմից որոշակի ծրագրեր են տեղափոխվել կառավարության աշխատակազմ: Զուտ կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերի մասով կհատկացվի 1 միլիարդ 234 մլն դրամ»,- ասաց նա: Հաջորդ տարի կառավարությունում աշխատավարձերի բնականոն աճ է լինելու, որի համար հատկացվելու է 21 մլն դրամ: «Դա դասային աստիճանների շնորհման, ստաժի հետ է կապված: Մոտ 21 մլն կտրամադրվի այդ նպատակով, որը բնական աճ է: Խոսքը մոտ 290 հոգու մասին է, դա մեծ գումար չէ, բնականոն աճ է»։ Անի Սահակյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Քոչարյանին հիշելուց առաջ՝ Սոնա Մնացականյանին հիշեք, տիկին Ղազարյանը սևեռված է իմ անձին. Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հասավ իր նպատակին․ ու՞մ համար ճակատագրական կլինի նոյեմբերի 11-ը (video) Արցախի գլուխը կերաք, հիմա էլ անցաք․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում (video) ՔՊ-ականի սպառնալիքը Էդգար Ղազարյանին ու «բոշա-փչացած» խոսույթը (video) Պատվիրված վրեժխնդրություն էր Ծառուկյանի հանդեպ, 70 տարեկան էդ ծավալի մարդուն գետնին տապալեցին որ ինչ (video) ՔՊ-ն Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուներ է առաջադրել Արաբական լիգան մեղադրել է Նեթանյահուին Կարո՞ղ է ասեք՝ Սոնա Ղազարյանին սպ*նել ու քառատել եմ․ Քրիստինե Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ կապ եմ հաստատել․․․ պատրաստ եմ Բաքու գնալ․ Լիլիթ Գալստյան (video) Էս ո՞նց եք խեղաթյուրում․․․ իրավիճակը լարվեց Արման Եղոյանի աբսուրդային խոսքից (video) Թալինի իջևանատանը հնագիտական ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել «Սրի տակով պիտի անցնեն»․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը՝ Արման Եղոյանին (video) Ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի Աննա Հակոբյանի հետ կհամագործակցե՞ք․ Լիլիթ Գալստյանի պատասխանը (video) ՇՏԱՊ․ Վիրավորանքներ ու լեզվակռիվ ԱԺ-ում՝ Վահագն Ալեքսանյանի խոսքից հետո (video) Մասիվի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Renault»-ը․ կա 3 վիրավոր «Սու՛ս մնացեք», «Զու՛սպ եղեք»․ լարված երկխոսություն ԱԺ կանանց միջև (video) Կարժենա 15 միլիարդ դոլար Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին Այս ամբիոնում ատելություն է գեներացվել՝ դուք դիրիժորն եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ին (video) Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում վերադարձել են Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am