Կարսում, Արդահանում, Արարատի վրա, Սասունում, Տրապիզոնում շուտով կծածանվի հայկական դրոշը. Ժիրինովսկի

Մոսկովյան Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում օրերս կազմակերպված հայկական երգի փառատոնում ելույթ ունենալով` Վլադիմիր Ժիրինովսկին ասել է հետևյալը. Թուրքիան հանկարծ Սիրիայում հիշել է մարդու իրավունքների պաշտպանության մասին, բայց չգիտես ինչու, մոռացել է հայերի իրավունքների մասին, որոնց կոտորում էր 1915 թվականին: Այն ռուս օդաչուն, որին թուրքերը սպանեցին Սիրիայում, նա նաև հայերի համար է զոհվել, քանի որ նա Սիրիայում պաշտպանում էր և’ սիրացիներին, և’ Սիրիայում բնակվող հայրերին, քրդերին, բոլոր քրիստոնյաներին: Ամենից կարևորն այն է, որ այսօր իրավիճակ է փոխվել: Կգա այն ժամանակը, երբ հայերն իրենց տոները, փառատոները կնշեն ազատագրված Արևմտյան Հայաստանի հողի վրա: Դա կարող է լինել ձեր սուրբ լեռան` Արարատի անունը կրող մի փառատոն: Այն կարող է անցկացվել Կարսում, Արդահանում, Սասունում, Տրապիզոնում: Ինչ-որ ժամանակ առաջ բոլորին թվում էր, թե այս ամենն անհավանական է, մարդիկ ասում էին` ինչպես կարող է դա լինել, երբ ռուսներն ու թուրքերը լավ հարաբերությունների մեջ են: Բայց տեսնում ենք, թե ինչպես է փոփոխվում միջազգային իրավիճակը: Ձեր կողքին կարող են կանգնել, ձեզ կարող են աջակցել ահռելի քանակությամբ մարդիկ ամբողջ աշխարհում, այդ թվում և բալկանյան ժողովուրդները, ովքեր 5 դար գտնվել են Օսմանյան Թուրքիայի լծի տակ: Նաև` հույները, որ մշտապես եղել են թուրքերի ճնշման տակ: Երբ Թուրքիան խախտեց Հայաստանի, Հունաստանի օդային տարածքը, ոչ մեկն ի պատասխան թուրքերի այդ քայլի, նրա ինքնաթիռները չվնասեց: Բայց Ռուսաստանը չհանդուրժեց սեփական ինքնաթիռի խոցումը: Եթե ես լինեի, ռուսական ինքնաթիռի խոցումից հետո կհրահանգեի ամենահզոր հարվածը հասցնել Թուրքիային: Ու այսօր Թուրքիայից քիչ բան կմնար: Այն ռուս օդաչուն, որին թուրքերը սպանեցին Սիրիայում, նա նաև հայերի համար է զոհվել, քանի որ նա Սիրիայում պաշտպանում էր և’ սիրացիներին, և’ Սիրիայում բնակվող հայրերին, քրդերին, բոլոր քրիստոնյաներին: Թող Թուրքիան իմանա, որ ոչ մի երկիր իրեն չի պաշտպանելու, իր կողմից հանդես չի գալու` ո’չ ԱՄՆ-ը, ո’չ ՆԱՏՕ-ն, ոչ մեկը նրան չի պաշտպանի պատերազմի դեպքում: Թուրքերը ոչ մեկին պետք չեն, նրանց բոլորն ատում են և’ արաբները, և’ իրաքցիները, և’ դուք` հայերդ, և’ սիրիացիները, և’ հույները, և’ սլավոնները: Իսկ ԱՄՆ-ի համար Թուրքիան կոկորդում խրված ոսկոր է: Իզուր չէ, որ 19-րդ դարում Թուրքիային անվանում էին եվրոպայի հիվանդ <<մարդ>>: Հիվանդությունը չի անցել, հերթական բռնկումն է տեղի է ունենում հիմա` 2016-ի փետրվարին: Ես կուզենայի, որ իրականանար ամբողջ աշխարհի հայերի երազանքը, որ պատժվեին նրանք, ովքեր 1915-ի ապրիլին, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացրին այդ սարսափելի ցեղասպանությունը: Թուրքիան դիմացից չի հարձակվում, նա թիկունքից հարվածող է: Ռուսական ինքնաթիռն էլ նա թիկունքից խփեց: Իսկ Առաջին համաշխարհայինի ժամանակ թիկունքից խփեց հայերին, որոնք ապրում էին իրենց հայրենիքում, իրենց հողի վրա: Իսկ թուրքերը քոչվորներ են, նրանց հայրենիքը Միջին Ասիայում է, այնտեղ` Տաշքենդում, նրանք այդտեղ պետք է գնան: Եվ Անատոլիան պետք է թողնեն հայերին, քրդերին և հույներին: Իսկ Կոստանդնուպոլիսը պետք է լինի ազատ քաղաք: Ժամանակն արագ է փոփոխվում: Հնարավոր է, որ մոտ ժամանակներս դա իրականանա: Հայե’ր, ձեզ ոչ ոք չի խանգարի: Այնպես որ, Արևմտյան Հայաստանի հայերի սերունդները թող պատրաստեն իրենց փաստաթղթերը` գույքային վնասի փոխհատուցման համար: Ես օդում չեմ խոսում, ես համոզված եմ, որ հայերը շուտով կնշեն ոչ թե Հայոց ցեղասպանության տարելիցը, այլ կտոնեն Արևմտյան Հայաստանի ազատագրման տոնը: Իսկ Կարսում, Արդահանում, Արարատի վրա, Սասունում, Տրապիզոնում կծածանվի հայկական դրոշը:   armarlur.com

դիտվել է 14 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am