Գյումրիի նախկին քաղաքապետի որդու գործի շրջանակներում կան նոր ձերբակալվածներ

Գյումրիի նախկին քաղաքապետի որդու գործի շրջանակներում կան նոր ձերբակալվածներ, տեղեկությունը «Ազատությանը» հաստատեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նա, սակայն, այլ մանրամասներ, այդ թվում, թե ովքեր են ձերբակալվածները, չհայտնեց։

Երկու օր առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել էր Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին՝ Խաչատուր Բալասանյանը, որը կասկածյալ է իր և իր մերձավոր ազգականին առնչվող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակում։

«Ազատության» տեղեկություններով՝ երեկ ձերբակալվածներն են Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ազգականը՝ քրոջ ամուսինը՝ Ռուբեն Սանոյանը, որն ավելի ուշ ազատ է արձակվել, և ներկայիս քաղաքապետի տեղակալ Սուրեն Ջանոյանը։ Ռուբեն Սանոյանը Բալասանյանի պաշտոնավարման ժամանակ փոխքաղաքապետ է եղել։

Ըստ Քննչական կոմիտեի՝ ևս մեկ անձ կա ձերբակալված։ Նրա անունը չի հաղորդվում։

«Ազատության» տեղեկություններով՝ Խաչատուր Բալասանյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի գրավի դիմաց։

Իրավապահների ուշադրության կենտրոնում Բալասանյան ընտանիքը հայտնվել էր նաև չորս տարի առաջ։ 2020 թվականի սեպտեմբերին Քննչականը հայտարարեց, թե Գյումրիի պատմական «Սև բերդ» ամրոցը 2005-ին մի շարք խախտումներով օտարվել, իսկ ահա 2012-ին այն արդեն գնել են Բալասանյանները։ Այդ ժամանակ դեռ քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Ազատության» հետ զրույցում պնդել էր, թե մտահոգվելու ոչինչ չունի, քանի որ 19-րդ դարի ամրոցը 2012-ին սեփականատիրոջից է ձեռք բերել։

դիտվել է 472 անգամ
Լրահոս
Ադրբեջանի խորհրդարանը որոշել է կասեցնել Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները Թրամփը Իրաքի նոր վարչապետին հրավիրել է Վաշինգտոն Երթուղային ավտոբուսի մասնակցությամբ վթար է եղել Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ Մոթակին նոր նախազգուշացմամբ է հանդես եկել Բաքվի և ԱՄԷ-ի հասցեին Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում Գնացե՛ք, գաղտնալսողից հարցրեք․ 100 դոլար անգամ չենք տա ընտրակաշառք․ Սամվել Կարապետյան (video) ԱՄՆ-ի հետախուզական անօդաչու թռչող սարքը վնասվել է Պարսից ծոցի երկնքում ԱՄՆ ռազմածովային ուժերը շրջափակման ընթացքում կալանել են Իրանի հետ կապված 44 առևտրային նավ ԱՄՆ-ն մոտ 50 մլրդ դոլար է ծախսել Իրանի դեմ գործողության վրա Փաշինյանի հայտարարությունը տեղավորվում է Ադրբեջանի հանցագործություններն արդարացնելու տրամաբանության մեջ. Արցախի ՄԻՊ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը շարունակում է Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետաքննությունը ԱՄՆ նախագահը պատմել է, թե ինչու չի սիրում զրահաբաճկոն կրել Ջուր չի լինի Էրեբունի վարչական շրջանում` բացառությամբ Արցախի պողոտայի և Սարի Թաղի Պակիստանը մնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների պաշտոնական միջնորդը. Բաղայի 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքը․ «Ուժեղ Հայաստան» #ՈՒՂԻՂ․ Ի՞նչ է անելու Նիկոլը Մուսթաֆաևի հետ միասին մեկ ամսից․ Հայկ Նահապետյան (video) «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային ցեղասպանությունը Քաղաքացին իր ավանակին ներկել էր զոլերով և տարել Մյասնիկյան պողոտա․ այգու զեբրերն ապահով են Մայիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Պատմական ու աննախադեպ ամոթ․ ի՞նչ ասաց Նիկոլը (video) Իրավիճակը փակուղային է. հետդարձի ճանապարհ չկա ո՛չ Իրանի համար, ո՛չ ԱՄՆ-ի համար, ոչ էլ Իսրայելի համար Ադրբեջանական կողմից նախապատրաստվել և առաջ են մղվում անհիմն ու արհեստական թեզեր․ փորձագետ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ձեռքով ավելի որակյալ ասֆալտ էինք փռում, քան հիմա Փաշինյանը․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am