ՈւԵՖԱ Ազգերի լիգայի չորրորդ մրցափուլի Հայաստան — Հյուսիսային Մակեդոնիա հանդիպմանն ընդառաջ` երեկ, հոկտեմբերի 12-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացել է Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բլագոյա Միլևսկու և թիմի դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկու նախախաղային մամուլի ասուլիսը:
«Ես ասել եմ, որ Հյուսիսային Մակեդոնիայի և Հայաստանի միջև հանդիպումը կորոշի խմբի առաջին տեղը զբաղեցնողին․ վերահաստատում եմ խոսքերս։ Հետևել եմ հայերի խաղին ընդդեմ Ֆարերյան կղզիների հավաքականի։ Կասեմ, որ Հայաստանի ընտրանին այն նույն հավաքականն է, որին մենք ճանաչում ենք։ Լիովին հարգում ենք մրցակցին և ինտենսիվ կերպով նախապատրաստվում ենք առաջիկա խաղին։
Հոկտեմբերյան շրջանից առաջ մեր նպատակն առաջին տեղը պահպանելն էր։ Կարևոր չէ, թե ինչպես դրան մենք կհասնենք։ Վաղվա հանդիպումը կտարբերվի թե՛ 3 տարի առաջվա, և թե՛ նախորդ ամսվա խաղից։ Թվում է, թե ճակատագիրը մեզ կրկին ու կրկին կապում է Հայաստանի հետ։ Նրանք որակյալ թիմ ունեն և մենք չենք պատրաստվում նրանց թերագնահատել»,- Միլևսկու խոսքերն է մեջբերում Հյուսիսային Մակեդոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մրցող ընտրանիների միջև հանդիպումն այսօր է՝ հոկտեմբերի 13-ին, 20։00-ին։
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը