Լրատվամիջոցները հայտնում են Թուրքիայի կառավարությունում հնարավոր վերադասավորումների մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է մի շարք կաբինետի վերադասավորումներ կատարել, այդ թվում՝ փոխել ներքին գործերի և արդարադատության նախարարությունների ղեկավարներին, գրում է թուրքական ընդդիմադիր Sözçü թերթը։
Նախարարների կաբինետում վերադասավորումների հնարավորության մասին հայտարարել է ինքը՝ Թուրքիայի ղեկավարը՝ բալկանյան շրջագայությունից վերադառնալուն պես՝ ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ Նա, սակայն, չի հստակեցրել, թե որ ոլորտների ու նախարարների մասին է խոսքը։
Թուրքիայի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել այս հրապարակումները։ Այնուամենայնիվ, կառավարամետ հրապարակումները նախապես հայտարարեցին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունում և կաբինետում փոփոխությունների մասին:
Աղբյուր` Փաստինֆո
