shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 8-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության մարզային վարչություններից մեկին է դիմել նշված մարզի բնակիչ 43-ամյա Արման Ա.-ն և հայտնել, որ իրենց մարզի բնակիչ 17-ամյա Սամվել Հ.-ն սեպտեմբերի 9-ին իր 16-ամյա դստեր հասցեին դպրոցում հաճախակի հնչեցրել է վիրավորական խոսքեր, տվել հայհոյանքներ, ինչպես նաև ցանկացել է հարվածել, ինչի պատճառով իր դուստրը ցանկացել է իր կյանքին վերջ տալ։
Նշված հասցե են մեկնել ոստիկանության մարզային վարչության օպերատիվ խումբը, ինչպես նաև տարածքային ոստիկանության բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները։
Արդեն տեղում պարզվել է, որ հոկտեմբերի 8-ին 16-ամյա աղջիկը տանից դուրս է եկել, իսկ նրա ննջասենյակում պահարանի մեջ հայտնաբերվել է նրա կողմից գրված գրառում՝ «իր կյանքին վերջն տալու մասին»։ Դեպքի փաստով «ինքնասպանություն» կամ «ինքնասպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ աղջիկը և նրան, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանության փորձի հասցնելու մեջ կասկածվող տղան սովորում են նույն դպրոցում։
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը