Երևանի քաղաքապետարանը համայնքային բյուջեի հաշվին շարունակում է համալրել հանրային տրանսպորտի պարկը, մասնավորապես՝ այս տարի 171 հատ 8.5 մետրանոց ավտոբուսների և 15 տրոլեյբուսի գնում է իրականացրել, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Շահումյանի հրապարակում ներկայացնելով նոր տրոլեյբուսների և ավտոբուսների առաջին խմբաքանակը:
«Արդեն 22 ավտոբուս և 10 տրոլեյբուս Երևանում են։ Երկու շաբաթվա ընթացքում ամբողջ խմբաքանակը կլինի այստեղ: Սրանք որոշակի նորամուծություններով նույն մակնիշի ավտոբուսներն են, փաստացի նույն հաղթողն է եղել մրցույթում»,- ասաց Ավինյանը։
Ինչ վերաբերում է միասնական տոմսային համակարգին, Ավինյանն ասաց, թե այն ոչ միայն Երևանի քաղաքապետարանի համար է կարևոր ստվերը վերացնելու տեսանկյունից, այլ՝ առհասարակ, մարդու հարմարավետության տեսանկյունից։
Տրանսպորտի գնի փոփոխության մասին խոսելով էլ քաղաքապետն ասաց, թե այն հունվարից կփոխվի, բայց իրական կյանքում մարդիկ կտեսնեն, որ այն իրենց ընդհանուր բյուջեի վրա շատ էական ազդեցություն չունի։
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը