«Ասում էի` Նարեկ, լավ տեղ ընդունվիր, խելքդ տվել ես ֆուտբոլին». մաhացած 16-ամյա ֆուտբոլիստի մասին
Հոկտեմբերի 11-ին «Շիրակ» ֆուտբոլային ակումբը հայտնել էր, որ 16 տարեկանում մահացել է «Շիրակ» ՖԱ ակադեմիայի սան Նարեկ Գրիգորյանը։ Նա Ամասիա համայնքից էր։
«Բարի, ընկերասեր, խելացի ու նվիրված լույս Նարեկ»,- այսպես է մահացած ֆուտբոլիստին նկարագրել նրա դասղեկը` Վարդուհի Ապինյանը։
«Նարեկը 8-րդ դասարանից է եկել մեր վարժարան, շատ շնորհալի ու շնորհքով տղա էր։ Երբեք առիթ չէր տալիս, որ իր վրա բարկանայիր։ Էնքան էր շտապում վերջին զանգի հետ կապված, ասում էր՝ բա ո՞նց պիտի նկարվենք, ե՞րբ պիտի նկարվենք, երբ պիտի սկսենք։ Ասում էի՝ Նարեկ ջան, հլը սպասիր, մենք այս տարի ուրիշ ձևով ենք անում»,- «Օրագիր Նյուզ»-ի հետ զրույցում ասել է Գյումրիի տնտեսագիտական վարժարանի տնօրեն Նաիրա Չախոյանը։
Մի օր Նարեկի մայրը դասղեկին զանգել և ասել էր. «Ընկեր Ապինյան, ո՞նց անենք, որ Նարեկը սպորտով էլ չզբաղվի։ Ես սրտանց ուզում եմ, որ Նարեկս ինչ-որ լավ տեղ ընդունվի, որովհետև շատ խելացի ու ընդունակ տղա է»,- հիշել է տնօրենը։
«Ես միշտ դեմ էի իր ֆուտբոլին, ինքը գուցե դրա համար նաև նեղվում էր, որովհետև շատ էր սիրում։ Միշտ ասում էի` Նարեկ, դե հերիք է, թո՛ղ էդ ֆուտբոլը, դու խելացի տղա ես, լավ տեղ ընդունվիր, խելք ու միտքդ տվել ես ֆուտբոլին»,- անկեղծացել է Նաիրա Չախոյանը։
Միշտ ասում էի` Նարեկ, դե հերիք է, թո՛ղ էդ ֆուտբոլը, դու խելացի տղա ես, լավ տեղ ընդունվիր, խելք ու միտքդ տվել ես ֆուտբոլին։ Անկեղծ ասեմ՝ ես չեմ սիրում, որ երեխեքը սպորտն ու կրթությունը խառնում են իրար, միշտ ասում եմ՝ կա՛մ մեկը, կա՛մ մյուսը։ Պետք չի էդ միքս վիճակը»,- անկեղծանում է Նաիրա Չախոյանը։
Տնօրենն ասում է` այդպես էլ չեն հասկացել, թե Նարեկը որ բուհում կշարունակի ուսումը, բայց հստակ էր, որ Նարեկը բնագիտամաթեմատիկական հոսքով էր գնալու։
Oragir.News-ի տեղեկություններով` Նարեկ Գրիգորյանը իրենից մեծ և փոքր քույրեր ունի։ Ընտանիքն Ամասիայից Գյումրի է տեղափոխվել տարիներ առաջ։