Ի՞նչ եմ ասել Փաշինյանին պատերազմի թեժ պահին…Շարմազանով

2020-ի հոկտեմբերի 12-ին, տեղի էր ունեցել արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ։ Այս մասին գրել է Էդուարդ Շարմազանովը.

«Հրապարակում եմ ելույթս այդ հանդիպումից։


«Իշխանափոխության առաջին օրերից Հանրապետական կուսակցությունը քանիցս բարձրաձայնել է Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացում՝ արտաքին եւ անվտանգային քաղաքականության մեջ ՀՀ և ԱՀ իշխանությունների գործած կոպիտ սխալների մասին։

Զգուշացրել ենք, որ չի՛ կարելի հրաժարվել բանակցային գործընթացում ձեռքբերված Մադրիդյան սկզբունքներից, չեղարկել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առջեւ նախապայմաններ դնել, զգացմունքային եւ թերհաշվարկված հրապարակային հայտարարություններ անել, զրոյացնել բանակցային ողջ ժառանգությունը եւ հայտարարել նոր կետից գործընթացի մեկնարկի մասին, անհիմն լարվածություն առաջացնել մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում:
Չի՛ կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին: Չի՛ կարելի երկար տարիների բանակցային գործընթացի պատմությունը իմանալ Ալիևից:

Այդ փաստարկված և պետության շահերից բխող քննադատությանն ի պատասխան, սակայն, մենք ստանում էինք չհիմնավորված քրեական գործեր, ատելության քարոզ եւ հասարակության պառակտմանն ուղղված պետական քաղաքականություն։

Այս հանգամանքներից անկախ՝ Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի վերսկսման առաջին իսկ օրվանից ՀՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց, որ սառեցնում է ներքաղաքական օրակարգը, ազգային համախմբման եւ միասնականության կոչ արեց եւ իր բոլոր հնարավորություններով կանգնեց մեր բանակի ու երկու հայկական հանրապետությունների կողքին։

Այս օրերին սեփական նախաձեռնությամբ Հանրապետականն արել է առավելագույնը, հրապարակավ հայտարարելով, որ ստեղծված ծանր իրավիճակում դրանից բացի, պատրաստ է լծվել ցանկացած խնդրի լուծման, որ իշխանությունների կողմից կդրվի կուսակցության առջև: Փորձել ենք աշխատանքային կապեր հաստատել տարբեր պատկան մարմինների հետ` առաջացած կարիքները ճիշտ գնահատելու եւ նպատակային աջակցություն ցուցաբերելու համար։ Ավաղ, այդ փորձերը միշտ չէ, որ արդյունավետ են եղել, եւ մենք սկսեցինք աշխատել ու առ այսօր աշխատում ենք դարձյալ սեփական նախաձեռնություններով :

Ցավոք, պատերազմի առաջին օրերին ստեղծված ազգային համերաշխության մթնոլորտը ստվերվեց այսպես կոչված` «դավաճանների» մասին վարչապետի եւ ԱՀ նախագահի հայտարարություններով, ռազմական դրության պայմաններում ԶԼՄ-ների նկատմամբ օրենքի սելեկտիվ կիրառմամբ, անպատիժ կերպով սոցցանցերում և առանձին լրատվամիջոցներում վերսկսած նպատակային ատելության պառակտիչ քարոզի թողտվությամբ, նոր քրեական գործերով, խուզարկումներով, սպառնալիքներով:

Ամփոփելով վերոհիշյալ հանգամանքներն ու փաստերը՝ լիազորված եմ պաշտոնապես հայտարարելու, որ

1. Ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունն ընկած է Հայաստանի եւ Արցախի գործող ղեկավարության վրա։


2. Անկախ այդ հանգամանքից՝ Հանրապետականը պատրաստ է անելու առավելագույնը մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, առկա ծանր վիճակից դուրս բերելու, մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար:

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանով։ 12.10.2020թ.: Երեւան,ՀՀ Կառավարություն։

Հ.Գ.
Ելույթս ընթերցելուց հետո Նիկոլ Փաշինյանին ասել եմ,որ դիմի եւ նույնիսկ խնդրի ՌԴ նախագահին պատերազմը կանգնեցնելու կոչով։

Հետագայում տեղեկացանք,որ հոկտեմբերի 19-ին ոչ թե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը,այլ Վ.Պուտինն է առաջարկել դադարեցնել պատերազմը։

Սակայն ապագա կապիտուլյացիայի սիմվոլը չի համաձայնվել այդ առաջարկին ,որի հետեւանքով մենք ունեցել ենք նորանոր տարածքային կորուստներ՝ ներառյալ Շուշին ,եւ հազարավոր զոհեր:

Ավելին. Նիկոլ Փաշինյանին ասել եմ՝ նախորդ իշխանությունը ձեզ թողել է 2 հայկական պետություն ու այդ թվում 12.000 կմ² տարածք ունեցող Արցախի Հանրապետություն։

Ավելի լավ է դուք մտածեք,թե ի՞նչ եք թողնելու ձեզանից հետո։

Ի՞նչ է թողնելու իրենից հետո Նիկոլը…ավերակներ։

Արցախ չկա,ՀՀ-ը ապագան էլ մշուշոտ է»։

դիտվել է 787 անգամ
Լրահոս
Այսօր գտնվում ենք այնպիսի իրավիճակի, երբ ամեն օրը մեզ համար զանազան մարտահրավերներով լեցուն է Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունները. Կոբախիձե 18+․ Հայհոյանքների շքերթ Փաշինյանի՝ քանդելու մասին գրառման տակ Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը բանավոր ճանաչել է Պաղեստինն ու Կոսովոն. Իշխանյան Բաշար Ասադի կինը սկսել է քաղցկեղի բուժումը Մոսկվայում. FT Հանուն իշխանության՝ ցանկացած զիջման գնացողը Հերթական խոշոր վթարը՝ Նոր Երզնկա գյուղի կամարի հարևանությամբ. 3 տուժածներից մեկին շտապ տեղափոխել են Երեւան Պակիստանում ահաբեկչությունը մի-քանի մարդու մահվան պատճառ է դարձել Ի՞նչ կանեն ռուսները Հայաստանի հետ․ Հրանտ Բագրատյան (video) Առուշանյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մոտ օրերս Նիկոլը տառապում է սթոքհոլմի համախտանիշով, նրան դուր է գալիս ծեծվել և ստորացվել․ Արա Վարդանյան (video) Алиев, как ты можешь других обвинять в терроризме, это ты настоящий террорист! (video) Էդ դերասան Արմեն Սարգսյանին ասեք՝ արի՛ ստեղ. Հրանտ Բագրատյան (video) #ՀԻՄԱ․ Աննա՛, «այ ղռերի կատու», դու գնա դիպլոմ ստացի, հետո «Ողբը» քարոզի․ մանկավարժ (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը շուտով տոնելու է Ալիևի հետ ամուսնության 7-րդ տարին. Արա Վարդանյան (video) Մուրադ Փափազյան. Իրենք հնազանդ սփյուռք են ուզում․ 25 հոգի Փարիզում են հավաքում, հետո 15 հոգի` Նիցցայում, այսպե՞ս են ուզում ազդեցություն ունենալ սփյուռքի վրա Ռոբերտ Նազարյան․ Այս չափի շինթույլտվությունները, մեղմ ասած, անթույլատրելի են «Ոսկու աշխարհ»-ի սեփականատեր Վաղարշը դատարանի դռներն է ընկել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Սպիտակի բաժնի ավագ մասնագետին մեղադրանք է առաջադրվել Վաղատուր-Գորիս և Վաղատուր-Խնածախ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ նախատեսված չեն. «Փաստերի ստուգման հարթակ» Բանակի ողնաշարը քանդելու հերթական քայլը #ՀԻՄԱ․ ՔՊ–ականներ, շա՞տ եք վախեցել մեր խոսքից, որ ժամ առաջ էդ չարիքից պիտի ազատվենք․ Սրբազան (video) Շմոլ գազից թունավորված ընտանիքի անդամների վիճակը Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am