Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հոկտեմբերի 12-ին «Խաղաղության խաչմերուկ». միացնելով անվտանգությունը եւ դեմոկրատիան» համաժողովում ունեցած ելույթում՝ 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հետ կապված, «իրականությունը խեղաթյուրելու փորձ» են, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Հայաստանի վարչապետի հայտարարությունը հաղորդակցությունների բացման հարցի վերաբերյալ՝ եռակողմ հայտարարության վկայակոչմամբ, հերթական անգամ ցուցադրում են Հայաստանի ղեկավարության ստանձնած պարտավորությունները քամահրելը։ Եռակողմ հայտարարության 9-րդ կետում հստակ գրված է, թե որոնք են Հայաստանի պարտավորությունները հաղորդակցությունների բացման հարցում, ինչ ձեւով է կազմակերպվելու տրանսպորտային հաղորդակցության վերահսկումը։
Ընդհանուր առմամբ, եթե խոսենք Հայաստանի գործողությունների մասին, որը խախտում է այլ պարտավորությունները, որոնք բխում են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից, առաջին հերթին պետք է հիշեցնել 2023թ. սեպտեմբերին Հայաստանի կողմից իր անօրինական զինված կազմավորումները Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանից չհանելը, Լաչինի միջանցքով, որը նախատեսված էր հումանիտար նպատակների համար, ադրբեջանական տարածք լրացուցիչ սպառազինություններ, ռազմական տեխնիկա, ականներ տեղափոխելը, ականային ահաբեկչության շարունակումն Ադրբեջանի դեմ։
Ոչ ոք չի մոռացել, որ հայկական կողմը, խոսքով հայտարարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, վարել է անօրինական ռեժիմի քաղաքականություն Ադրբեջանի տարածքում, եւ որ Հայաստանի վարչապետը 2023թ. սեպտեմբերի 2-ին խունտայի անջատողական ռեժիմին է փոխանցել այսպես կոչված «անկախության» շնորհավորանքներ»,- նշվել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի ագրեսիվ հայտարարությունում
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը