Կազմակերպում են «Խաղաղության խաչմերուկի» պրեզենտացիա՝ փորձելով ապահովել տեղեկատվական «թիկունքը». քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը անդրադարձել է Հայաստանում անցկացված «Խաղաղության խաչմերուկի» թեմայով համաժողովին․

«Հայաստանում անցկացվել է Խաղաղության խաչմերուկի թեմայով համաժողով, որին ներկա են եղել նաեւ ԵՄ դեսպանի, կարծես թե մի քանի այլ միջազգային դիվանագետներ, որոնք ծառայում են Հայաստանում:

Ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանն ու բավականին հանգամանալից, ու ըստ էության կարծես թե որոշակի աննախադեպ հանգամանալիությամբ ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանի ելույթն ավելի բնորոշ է այսպես ասած փորձագիտական, վերլուծական համայնքի որեւէ ներկայացուցչի, քան պետության առաջին դեմքի ելույթի:

Սա զուտ ինքնանույնականացմա՞ն խնդիր է, թե՞ Փաշինյանը միանգամայն գիտակցված է ընտրել այդ տարբերակը, քանի որ Հայաստանը ստեղծված իրավիճակում այլեւս ունի ոչ այնքան պետական սուբյեկտության գործառույթ, որքան ավելի շատ իրադարձությունների ընթացքին հետեւելու եւ պարզապես «նժարի ծանրությունը» ճշգրիտ չափելու կամ քամու ուղղությունը ճիշտ որսալու խնդիր:

Ընդ որում, ինքնի այդ իմաստով համաժողովի անցկացման փաստն իսկ ուշադրության է արժանի: Շատ հետաքրքիր է, թե ի՞նչ ժամանակում է այն կազմակերպվել: Ենթադրաբար, զուտ դատելով վիզուալ պատկերից, լսարանի ծավալից եւ կազմից, միջոցառումը կազմակերպվել է թերեւս բավականին արագ, մեծ հավանականությամբ՝ օրերի ընթացքում: Կրկնեմ, սա ենթադրությունս է, զուտ վիզուալ տպավորություն, որը բնականաբար կարող է լինել սխալ:

Բայց, այդուհանդերձ հանգամանքը, որ Հայաստանը փաստացի այս փուլում կազմակերպում է «Խաղաղության խաչմերուկի» զգալիորեն աննախադեպ մանրամասն «ստուգաբանությամբ» պրեզենտացիա՝ վարչապետի ելույթի մակարդակով, ընդ որում վարչապետի ելույթն էլ՝ ավելի շուտ փորձագիտականությանը բնորոշ տրամաբանությամբ, պահանջում է ուշադրություն:

Դարձյալ, տպավորություն է, որ Երեւանն ինչ որ զարգացումների սպասումով՝ պարզապես փորձում է իր այսպես ասած դիրքը ներկայացնել՝ «որ հետո չասեն» տրամաբանությամբ:

Դա անշուշտ չի նշանակում, թե այն, ինչ սպասվում է կամ կարող է սպասվել՝ որպես զարգացում, լինելու է անպայմանորեն: Բայց, համենայն դեպս երեւանյան համաժողովի կամ այլ կերպ ասած՝ «թեմատիկ առումով զգալիորեն բացված բրոշյուրի» տրամաբանությամբ միջոցառման անցկացումը կարծես թե այն մասին է, որ Երեւանը համենայն դեպս գոնե փորձում է ապահովել իր տեղեկատվական «թիկունքը»:

դիտվել է 210 անգամ
Լրահոս
Իրանը պատրաստ է օդային միջանցք տրամադրել Բեյրութին օգնելու համար Նիդեռլանդների խորհրդարանը Հայաստանին և Արցախին առնչվող 2 բանաձև է ընդունել «Պատրաստ եմ մեռնել հանուն Ռուսաստանի». Սիգալին առաջարկել են կամավոր մեկնել ռազմաճակատ Ի՞նչ եմ ասել Փաշինյանին պատերազմի թեժ պահին…Շարմազանով Առջևում պակազուխան էր, այնպես, որ օրենքն ու իրավունքը մնացին հետևում և․․․ այդ է հիշվելու․․․ Ծնվել է 44-օրյա պատերազմի մասնակից Մեսրոպ Սարիբեկյանի դուստրը Ադրբեջանից հայտարարել են, թե ՀՀ-ն ՆԱՏՕ-ի դրդմամբ նոր հարձակում է նախապատրաստում․ Տիգրան Աբրահամյան Աշխարհասփյուռ հայերն Ադրբեջանում անցկացվելիք COP29-ին ընդառաջ ակցիաներ են իրականացնում Ադրբեջանի ԱԳՆ-ում «իրականությունը խեղաթյուրելու փորձ» են տեսել Փաշինյանի հայտարարություններում ՌԴ դեսպանն այցելել է Գյումրու 102-րդ ռազմաբազա ու ՌԴ Սահմանապահ ջոկատ Ադրբեջանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին զգոնությունն ուժեղացնելու մասին Պապիկյանին մնացել են Նիկոլի հռչակած …հազար քառակուսի կիլոմետրերն ու «խաղաղության խաչմերուկ» հռչակված թղթի կտորը…Գեղամ Մանուկյան Գյումրիում մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության փառատոնը ՃՏՊ Գյումրի-Երևան ավտոճանապարհին. կա տուժած Թուրքիայի ներկայացուցիչը Հայաստանում Սփյուռքի դեմ ելույթ է ունեցել Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կիջնի Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք Կազմակերպում են «Խաղաղության խաչմերուկի» պրեզենտացիա՝ փորձելով ապահովել տեղեկատվական «թիկունքը». քաղաքագետ Հոկտեմբերի սկզբից Գազայի հատված սնունդ չի մտել Վարդան Մինասյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են ՀՀ դատախազություն Հրազդանում բախվել են «Chevrolet Niva»-ն ու «ՎԱԶ 21121»-ը. կա տուժած Աշոտյանը չի դադարում անհանգստությամբ հետևել քաղաքական զարգացումներին. Մելիքյան Իսրայելը երբեք որևէ ծրագիր չի ունեցել Թուրքիայի դեմ. Իսրայելի նախագահ Իբրև թե քաղաքապետարանը պուպուշ ա, իսկ Արթուր Չախոյանը սուրբերին շառ ա անում․ Չախոյանի արձագանքը՝ Կոստանյանին Թրամփը կոչ է արել մահապատիժ մտցնել միգրանտների համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am