Գերմանիան նախնական համաձայնություն է տվել Թուրքիային 40 Eurofighter կործանիչներ վաճառելուն. Milliyet
Գերմանիան նախնական համաձայնություն է տվել Թուրքիային 40 Eurofighter կործանիչներ վաճառելուն, գրել է Milliyet թուրքական ԶԼՄ-ն։
Թուրքական գործակալության տեղեկացմամբ՝ դրանից հետո կոնսորցիումի երկրների պատվիրակությունն այս շաբաթ սկսել է տեխնիկական բանակցություններն Անկարայի հետ։
Այդ հանդիպումներում քննարկվել են գործընթացի փուլերը, օդաչուների ուսուցանումը, տեխնիկական սպասարկման ծրագրերի իրականացման միջոցները եւ բազմաթիվ տեխնիկական հարցեր։
