Սերժ Սարգսյանն անվստահություն հայտնեց ԱԺ մեծամասնությանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը երեկ Ազգային ժողովում հայտարարել է, որ խորհրդարանական կառավարման լիարժեք մոդելի անցման պարագայում իրենք ենթադրում են ոստիկանության ենթակայություն վարչապետին: Այլ կերպ ասած, ոստիկանությունը, որն այսօր կառավարությանն առընթեր կառույց է, 2018-ի ապրիլից հետո կլինի ոչ թե նախարարություն, այսինքն՝ կառավարության օղակ, այլ՝ վարչապետին ենթակա մարմին: Եղիազարյանն ասել է, թե դա իրենց տեսլականն է, սակայն որոշողն իհարկե ԱԺ մեծամասնությունն է: Ի՞նչ է նշանակում ոստիկանության ուղիղ ենթակայություն վարչապետին, երբ կառույցը չունի նախարարական կարգավիճակ: Դա նշանակում է, որ ոստիկանապետի նշանակման հարցը կարող է գտնվել վարչապետի որոշումների տիրույթում և դուրս լինել խորհրդարանի հաստատումից: Նախարարության կարգավիճակի դեպքում ոստիկանապետի նշանակումը բնականաբար լինելու էր խորհրդարանի իրավասության տիրույթում: Իհարկե, ամեն ինչ կախված է օրենսդրական կարգավորումներից և բոլորովին բացառելի չէ, որ կառույցը ենթակա լինի վարչապետին, բայց դրա ղեկավարի նշանակման հարցում խորհրդարանին վերապահվի, այսպես ասած, հաստատման գործառույթ: Այլ կերպ ասած, ներկայումս իհարկե գործ ունենք մտադրության հետ, որն արդեն իսկ պաշտոնապես բարձրաձայնվում է, նվազագույնը հարց առաջ բերելով, թե արդյո՞ք ոստիկանության հայեցակարգային այդ պատկերացումը համաձայնեցված է Սերժ Սարգսյանի հետ: Կարո՞ղ է ոստիկանությունն իր պատկերացումները բարձրաձայնել առանց այդ հավանության, հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է իսկապես բավականին լուրջ գործոնի: Վարչապետի ենթակայությամբ ոստիկանությունը նշանակում է վարչապետի ներքաղաքական կշռի ավելացում, իհարկե, առաջին հերթին գործադիր մյուս օղակների նկատմամբ, նաև ներքին կյանքում գործողությունների օպերատիվության տեսանկյունից: Ո՞ր վարչապետի համար է դա արվում, ոստիկանությանը նախատեսվում գրեթե անձնական գործիքի կարգավիճակ: Անկասկած է այդ կառույցի դերը ներիշխանական, ներքաղաքական կյանքում, իհարկե դե ֆակտո դերը, որովհետև դե յուրե դրա դերը պետք է լինի լիովին այլ: Սակայն հայաստանյան իրողությունները հաշվի առնելով, աներկբա է, որ ոստիկանությունն առանցքային քաղաքական լծակ է իշխանության ձեռքին, հետևաբար, եթե կա ներիշխանական պայքար այդ իշխանության համար, ապա պայքար է լինելու նաև ոստիկանության համար: Այդ իմաստով ուշագրավ է, որ այդ կառույցի դերակատարման մասին ոստիկանության «հայեցակարգային պատկերացումները» ի հայտ են գալիս կամ բարձաձայնվում են ոստիկանության կոլեգիայի նիստում Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո, որը փաստացի դժգոհություն էր ոստիկանության աշխատանքից, միևնույն ժամանակ, իհարկե, նաև գրեթե ծրագրային ելույթ այդ կառույցի դերակատարման և գործառույթների մասով: Հետևաբար, որքանո՞վ է հայեցակարգային մտադրությունը իրականում պատկանում Սերժ Սարգսյանին, նրա վարչապետ մնալու տարբերակի դեպքում, երբ նա փորձում է ոստիկանության մասով ապահովել իր՝ իհարկե հարաբերական, սակայն հնարավորինս անկախությունը խորհրդարանից: Ի վերջո, երբ Սերժ Սարգսյանի ոստիկանություն այցից հետո խորհրդարանի առաջ փոխոստիկանապետը ներկայացնում է հայեցակարգային մոտեցում, որով նախատեսվում է ոստիկանությունը ենթարկեցնել վարչապետին, դա ըստ էության անվստահություն է խորհրդարանական մեծամասնությանը, որն անելու համար ոստիկանությունն անկասկած պետք է ունենար Սերժ Սարգսյանի հավանությունը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am