Դիվանագիտական ձախողումների աքցանի մեջ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որքան էլ ցավալի է, սակայն փաստերը վկայում են, որ Հայաստանը դիվանագիտական տարբեր ճակատներում պարտվում է, ընդ որում՝ միաժամանակ բոլոր ուղղություններով։ Եկեք առաջին հերթին դիտարկենք ռուսական ուղղությունը։ Հայաստանը Փաշինյանի օրոք տևականորեն խաթարել է Ռուսաստանի հետ հարաբերությունները, որի արդյունքում համագործակցության մակարդակն իջել է։ Թերևս Հայաստանի անկախությունից ի վեր հայ-ռուսական հարաբերությունների այսպիսի ցածր մակարդակ երբեք չենք ունեցել։ Ու դրա արդյունքում է, որ Ադրբեջանն օգտվում է՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները խորացնելու տեսանկյունից, ու դա նաև ծառայեցնում իր շահերին, ինչի արդյունքում հայկական կողմը միանշանակ տուժում է։

Մյուս կողմից էլ՝ առանց ապագայի սպառնալիքները հաշվի առնելու, ՀՀ իշխանությունները սահուն գնում են ռուս սահմանապահներին դուրս հանելու ճանապարհով՝ նախ Իրանի հետ սահմանից, ու քիչ-քիչ անցնելու են նաև Թուրքիայի հետ սահմանից նրանց հեռացնելուն։ Ու դա ներկայացվում է այնպիսի սոուսով, թե Հայաստանի ինքնիշխանության ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ է։ Բայց երբ Ադրբեջանն ագրեսիա էր սկսել Հայաստանի դեմ, որպեսզի հակառակորդի ուժերը չխորանան մեր երկրի տարածքում, ՀՀ ղեկավարությունը հատուկ խնդրեց, որ ռուսները սահմանապահներ բերեն Սյունիք ու Տավուշ և հենակետեր ստեղծեն։ Բայց հայ-ռուսական հարաբերություններում էականը նույնիսկ սահմանապահների թեման չէ, խնդիրն ավելի գլոբալ է։ Հայաստանը հակառուսական իր դիրքորոշումը կյանքի է կոչում Արևմուտքին հաճոյանալու և աջակցություն ակնկալելու համար։

Ընդ որում, Փաշինյանը նույնիսկ չի էլ թաքցնում դա։ Հենց նրա գլխավորությամբ էլ ՀՀ իշխանությունները հասցրեցին վարկաբեկել ռուսների գլխավորությամբ գործող ինտեգրացիոն կառույցները, օրինակ՝ Փաշինյանի իշխանությունը որոշեց կալանավորել այն ժամանակվա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, ինչը ռուսական կողմը ծանր տարավ։ Ու հիմա էլ անընդհատ Հայաստանից բարձր մակարդակով բողոքում են, թե ինչու ՀԱՊԿ-ը չի գալիս մեզ օգնության։ Բացի այդ, մեր հանրության ներսում իշխանությունների և մերձիշխանական արևմտամոլների կողմից հակառուսական տրամադրություններ են գեներացվում ու խորացվում։ Առկա իրավիճակից էլ շտապում է օգտվել ու դիվիդենտներ քաղել Ադրբեջանը՝ ներկայացնելով իրեն որպես Ռուսաստանի գլխավոր դաշնակից ու հենարան Հարավային Կովկասում։ Երկրորդ դիվանագիտական պարտությունն արդեն առնչվում է Արևմուտքի հետ հարաբերություններին։

Արևմտյան երկրներից, մասնավորապես Ֆրանսիայից անընդհատ հայտարարություններ են հնչում, թե իրենք աջակցում են Հայաստանին, բայց ժամանակը ցույց է տալիս, որ ոչ մի կոնկրետ քայլի չեն դիմում, երբ Ադրբեջանը հանցագործություններ է գործում ու ագրեսիայի դիմում Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Ավելին, եվրոպական երկրներին ավելի շատ Ադրբեջանի նավթն ու գազն է հետաքրքրում, դրա համար էլ Ալիևին հռչակում են որպես վստահելի գործընկեր։ Ու մի շարք եվրոպական երկրներ էլ՝ սկսած Իտալիայից, զինում են Ադրբեջանին։ Իսկ Հայաստանին Ֆրանսիան այնպիսի զենքեր է տալիս, որ անգամ ուկրաինացիներն են հրաժարվել դրանք ընդունելուց, և որոնք ռազմական գործողությունների ժամանակ մեծ դեր կատարել չեն կարող։ Հաշվի առնենք նաև, որ մարդու իրավունքների պաշտպանության ջահակիրի դիրքերից հանդես եկող արևմտյան համայնքը ոչ մի քայլ չի ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ, երբ հազարավոր արցախցիներ բռնագաղթի են ենթարկվել ցեղասպանության սպառնալիքի ներքո։

Դրա համար էլ Ալիևը, խոսելով պատժամիջոցներից, նշել էր, որ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել 1992 թվականին, իսկ հետո՝ 2000-ականներին, դրանք հանվել են։ Սա վկայում է այն մասին, որ այժմ նա Արևմուտքի կողմից պատժամիջոցների հեռանկարը չի դիտարկում ու ամբողջ աշխարհի աչքի առաջ ինչ հանցագործություն իրականացնում է, իրեն ոչ միայն ներում են, այլև ինչ-որ տեղերում՝ խրախուսում։ Վերջերս ՆԱՏՕ-ի պատվիրակությունն անգամ Ալիևի կառուցած ռազմավարի պուրակ էր այցելել, որի միջոցով կոնկրետ ատելություն է քարոզվում Հայաստանի ու հայերի նկատմամբ։ Ու սրանից հետո էլ Հայաստանի բազմահազար միամիտ քաղաքացիներ դեռևս հավատում են, թե Արևմուտքն աջակցում է Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի։ Սա ընդամենը միֆ է։ Արևմուտքին Հայաստանը պետք է միայն նրան համար, որ Ռուսաստանին դուրս հանեն տարածաշրջանից, իսկ հայերի իրավունքները արևմտյան համայնքին շատ քիչ են հետաքրքրում, այլապես կոնկրետ կբարձրացվեր արցախցիների իրավունքների վերականգնման հարցը։

ՀՀ իշխանություններին այդպես էլ չի հաջողվել Արևմուտքից տեսանելի աջակցություն ստանալ։ Եթե Հայաստանը գնում է դեպի Արևմուտք, ապա արևմտյան շուկաներն ինչո՞ւ չեն բացվում հայկական ապրանքների առաջ։ Ինչ վերաբերում է մյուս խոշոր հարևանների՝ Թուրքիայի ու Իրանի հետ հարաբերություններին, ապա պետք է նշել, որ Թուրքիայի մասով հարաբերությունները կարգավորելու որևէ տեսանելի քայլ չկա, չնայած որ հատուկ բանագնացները հանդիպումներ են անցկացնում։ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ և Ադրբեջանի միջոցով աընդհատ նախապայմաններ է առաջ քաշում՝ նույնիսկ այնպիսի պահանջներ, որոնք Հայաստանի համար բացարձակապես անընդունելի են։ Իսկ ինչ վերաբերում է Իրանին, ապա դեպի Արևմուտք տանող հովերով տարվելով՝ ՀՀ իշխանությունները անընդհատ փորձել են իրենց դիստանցավորել Իրանից, ինչը մեր շահերից չի բխում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

դիտվել է 78 անգամ
Լրահոս
ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ մոտ է Իսրայելի հետ համաձայնության գալուն Բաշար Ասադը հրաժարվեց լսել մեր խորհուրդները. Իրանի ԱԳՆ Մագդեբուրգում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Բրատիսլավայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները Նիդեռլանդները կոչ է արել դադարեցնել սահմանների բացումը Գերմանիայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Իրանի խորհրդարանին է ներկայացվել նոր ազգային արժույթի անցնելու մասին օրենքի նախագիծը Իսրայելական բանակը հայտարարել է «արևելքից» ժամանող անօդաչու թռչող սարքը որսալու մասին Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին ՀԴԲ-ն ձերբակալել է 18-ամյա եգիպտացի ուսանողին, ով Իսրայելի հյուպատոսության վրա հարձակում էր ծրագրում Երևանում թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել անչափահասներին Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են Վերին Լարսում հարյուրավոր բեռնատարներ են սպասում հերթում Օրբանը կոչ է արել որքան հնարավոր է շուտ չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ռուսաստանում հայտարարել են, որ ՌԴ նոր դեսպանի՝ Վաշինգտոն ժամանումը կախված է ԱՄՆ-ից Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմն ընդգրկվել է Բարաք Օբամայի սիրելի ֆիլմերի ցանկում «Փաշինյանը հայտարարում է, որ հայության ճակատագիրն իրեն չի հետաքրքրում». «ՀայաՔվե» Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունները. Կոբախիձե Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն 15 երեխա թունավորվել է քլորից լողավազանում Ես չեմ կարող աշխատել ՀՖՖ-ի անինքնասեր ղեկավարության հետ. Արթուր Սողոմոնյան Նիկոլը անձնական շահագրգռվածություն ունի. ՄԽ լուծարումը պատմության գիրկը կուղարկի կարգավորմանը վերաբերող ողջ փաստաթղթային փաթեթը՝ «Սերժի ժառանգությունը». Աշոտյան Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը. պատրաստվում են բողոքարկել Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը բանավոր ճանաչել է Պաղեստինն ու Կոսովոն. Իշխանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am