«Այս օրը Ցորի հրետանավորների վրա եղավ դիվերսիոն հարձակում՝ Ջալալ Հարությունյանի անփութության պատճառով»
Զոհված զինվորի հարազատը` Եղիշե Զաքունցը գրել է.
«Հոկտեմբերի 12-ին, չորս տարի առաջ՝ 2020թ.-ին, Ցորի հրետանավորների վրա տեղի ունեցավ դիվերսիոն հարձակում՝ Ջալալ Հարությունյանի անփութության պատճառով, որի հետևանքով 20 զոհ տվեցին և մեկ անհետ կորած կա մինչ այժմ։ Ցորի հրետանավորները կարևոր դեր խաղացին Արցախի 44-օրյա պատերազմում: Նրանք պայքարում էին Արցախի պաշտպանական ուժերի կազմում՝ դիմակայելով ադրբեջանական հարձակումներին։ Ցավոք, պատերազմից հետո շատ հրետանավորներ համարվում էին անհետ կորած, իսկ նրանց մարմինները հայտնաբերվեցին միայն ամիսներ անց: Նրանց զոհվելուց հետո, 13 ամիս անց, զինվորների մարմինները վերադարձվեցին հարազատներին, և նրանց հոգեհանգիստը տեղի ունեցավ Երևանում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Վեհափառ Գարեգին Բ-ի մասնակցությամբ։
Այս դեպքը նշանավոր է ոչ միայն նրանց համար, ովքեր կռվեցին այդ օրերին, այլև ամբողջ հայ ազգի համար, քանի որ նրանք հերոսաբար զոհվեցին՝ պաշտպանելով իրենց հայրենիքը»։