Ինչու են քաղաքացիները դիմում «օրենքով գողերին»

«Հրապարակ» թերթը գրել է.

Դեռ խորհրդային տարիներին քաղաքացիներն իրենց հարցերը լուծելու համար հաճախ դիմում էին թաղային, քրեական հեղինակություններին, «օրենքով գողերին», որովհետեւ այդպես ավելի արագ էին հասնում իրենց ուզածին, քան իրավապահներին դիմելիս: Այդ երեւույթը պահպանվել եւ հասել է մինչեւ մեր օրերը։ Այսօր էլ մարդիկ երբեմն դիմում են գողականներին՝ իրավապահներին դիմելու փոխարեն, քանի որ, նախ, վերջիններիս նկատմամբ վստահություն չկա, եւ, հետո՝ եթե անգամ ինչ-որ գործողություններ անեն էլ, ապա ակնկալվող արդարությանը հասնելու համար տարիներ է պահանջվում։

Հոկտեմբերին՝ մի քանի օրվա տարբերությամբ, «օրենքով գողերին» դիմելու 2 դեպք է բացահայտվել․ «օրենքով գողերը» Կիլդիմ Արթուրին հանձնարարել են ստանալ 4 հազար 500 դոլար, եւ մյուսը` ինչ-որ հողատարածքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու համար։ Գողերի ու գողականների միջոցով հարցեր լուծելու պրակտիկան դեռ գոյատեւում է, չնայած 4 տարի առաջ ԱԺ-ն քրեական ենթամշակույթին հարող անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենք ընդունեց, որով քրեական աստիճանակարգի բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու, պահպանելու համար պատիժ սահմանվեց՝ 7-10 տարի ժամկետով։ Պատժի ենթակա է համարվում նաեւ գողականների ծառայությանը դիմելը:
Աճե՞լ, թե՞ նվազել են «օրենքով գողերին» դիմելու դեպքերը, եւ ինչո՞ւ են քաղաքացիները նրանց վստահում իրենց հարցերի լուծումը, նոր օրենքը զսպող դեր խաղացե՞լ է։ Զրուցել ենք ԵՊՀ Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Աննա Մարգարյանի հետ։

«Իրականում նաեւ նախկին եւ գործող Քրեական օրենսգրքով էր դա նախատեսված... Պետք է անդրադառնանք՝ պրակտիկա ձեւավորվե՞լ է, թե՞ ոչ։ Մի քանի գործ է եղել, որը վերաբերել է «օրենքով գողերին» քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացին, բայց թե որքանով դերակատարում ունեն, պետք է կրիմինոլոգիական հետազոտություն արվի եւ պրակտիկան օբյեկտիվ նայվի: Դրույթի աշխատել-չաշխատելու հետ կապված՝ ռեալ գիտական հետազոտության արդյունք է պետք: Դրույթները կան, նախատեսված են, այդ ուղղությամբ գործեր` քրեական վարույթների շրջանակում, եղել են, հիմա խնդրահարույց մի շարք հարցեր կան` դրույթների կիրառման հետ կապված: Այսինքն՝ թաղային հեղինակությանը ոչ միայն դիմելը, այլ նաեւ «օրենքով գողի» կարգավիճակի հետ կապված հարցեր կան: Մասնավորապես, երբ անձին նույն արարքի համար մեկ անգամ դատապարտում ես, հետո այդ անձը, գտնվելով քրեակատարողական հիմնարկում, շարունակում է նույն կարգավիճակն ունենալ, քանի՞ անգամ կարող են նրան պատասխանատվության ենթարկել: Նմանատիպ հարցեր կան, որոնք ավելի շատ տեսական մակարդակի են, քան բնակչության արձագանքի»։

Աննա Մարգարյանը որպես դիտարկում ասում է, որ կարծես իրավապահ մարմիններին դիմելու մակարդակը մի քիչ աճել է․ «Դժվար է ասել՝ ինչն է եղել ընդհանուր գործոնը, ազդարարման մեխանիզմնե՞րը, այդ դրույթների առկայությո՞ւնը, թե՞ ընդհանուր վերաբերմունքն իրավապահ մարմինների նկատմամբ։ Դատական պրակտիկայի արդյունքները թույլ չեն տալիս հետեւություններ անել, շատ քիչ են դրանք, մի քանի վարույթով չենք կարող ասել՝ արդյունավետ են եղել, թե չէ: Մնացածը պետք է միջավայրում նայենք՝ ի՞նչ հարցերով են դիմում, եթե դիմում են»։

Անդրադառնալով վերջին դեպքին, երբ հողատարածքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու համար քաղաքացին դիմել է «օրենքով գողին», Մարգարյանն արձագանքեց․ «Հողի սեփականությունը թաղային հեղինակությունը չէր լուծելու, պետք է դիմեր պետական մարմիններին, դատարանը կարող էր դերակատարում ունենալ, ի վերջո, պետք է գնալ կադաստրային մարմիններ․․․․ Նախկինում ավելի հաճախ դիմում էին անձնական բնույթի խնդիրների պատճառով կամ երբ դառնում էին խարդախության զոհ, հույս չունեին, որ պետությունն իրենց կօգնի, ավելի շատ ֆինանսական միջոցները հետ բերելու առումով էին թաղային հեղինակություններին դիմում։ Հիմա ավելի պակաս է, այսինքն՝ եթե նախկինում ավելի շատ էի լսում, որ նման հարցեր կան, այս վերջին տարիներին նվազել է։ Ոչ թե նվազել է զուտ օրենքի դրույթների առկայության պայմաններում, այլ մարդիկ ավելի զգոն են դարձել»։ «Օրենքով գողն» անձնական շա՞հն է հետապնդում։ «Առանց շահի չեմ կարծում, որ կներգրավվեն, այն նախկին պատկերացումները, որ նրանք այլընտրանք են արդարադատությանը, կարծում եմ՝ վերջին տարիներին փոխվել են` վերաբերմունքի առումով»։

դիտվել է 76 անգամ
Լրահոս
ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ մոտ է Իսրայելի հետ համաձայնության գալուն Բաշար Ասադը հրաժարվեց լսել մեր խորհուրդները. Իրանի ԱԳՆ Մագդեբուրգում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Բրատիսլավայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները Նիդեռլանդները կոչ է արել դադարեցնել սահմանների բացումը Գերմանիայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Իրանի խորհրդարանին է ներկայացվել նոր ազգային արժույթի անցնելու մասին օրենքի նախագիծը Իսրայելական բանակը հայտարարել է «արևելքից» ժամանող անօդաչու թռչող սարքը որսալու մասին Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին ՀԴԲ-ն ձերբակալել է 18-ամյա եգիպտացի ուսանողին, ով Իսրայելի հյուպատոսության վրա հարձակում էր ծրագրում Երևանում թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել անչափահասներին Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են Վերին Լարսում հարյուրավոր բեռնատարներ են սպասում հերթում Օրբանը կոչ է արել որքան հնարավոր է շուտ չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ռուսաստանում հայտարարել են, որ ՌԴ նոր դեսպանի՝ Վաշինգտոն ժամանումը կախված է ԱՄՆ-ից Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմն ընդգրկվել է Բարաք Օբամայի սիրելի ֆիլմերի ցանկում «Փաշինյանը հայտարարում է, որ հայության ճակատագիրն իրեն չի հետաքրքրում». «ՀայաՔվե» Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունները. Կոբախիձե Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն 15 երեխա թունավորվել է քլորից լողավազանում Ես չեմ կարող աշխատել ՀՖՖ-ի անինքնասեր ղեկավարության հետ. Արթուր Սողոմոնյան Նիկոլը անձնական շահագրգռվածություն ունի. ՄԽ լուծարումը պատմության գիրկը կուղարկի կարգավորմանը վերաբերող ողջ փաստաթղթային փաթեթը՝ «Սերժի ժառանգությունը». Աշոտյան Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը. պատրաստվում են բողոքարկել Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը բանավոր ճանաչել է Պաղեստինն ու Կոսովոն. Իշխանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am