Գերիների հարցն Ադրբեջանը չի էլ քննարկում

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

COP-29-ը՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը, կկայանա Բաքվում՝ նոյեմբերի 11-24-ը։ Հիշեցնենք, որ Բաքուն այդ հնարավորությունը ստացավ պաշտոնական Երեւանի աջակցության շնորհիվ, որը հրաժարվեց իր հայտից` Արցախի հայաթափումից 3 ամիս անց։ Այդ օրերին 32 հայ գերի վերադարձավ Հայաստան։

COP-29-ին ակնկալվում է շուրջ 70-80 հազար հյուր՝ տասնյակ պետություններից, ընկերություններից, գիտական կազմակերպություններից։ Դա կարեւորագույն հարթակ է՝ թեկուզ միայն հայ գերիների ապօրինի պահման հարցը բարձրացնելու համար։ Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը, անդրադառնալով հայ գերիների հարցին, ասաց, որ խնդիրը միայն Ադրբեջանի տիրույթում չէ։ «Օտարերկրյա քաղաքացիների գերեվարումն ու հետագա պատանդառությունը նաեւ միջազգային իրավունքով կանոնակարգված հարց է, եւ, բարեբախտաբար, կան նաեւ միջազգային մեխանիզմներ, որոնք վերահսկողություն են իրականացնում ազգային իշխանությունների գործելակերպի նկատմամբ՝ մարդու իրավունքների դիտանկյունից։ Այստեղ բոլոր հնարավոր մեխանիզմները, կարելի է ասել, գործարկված են, խնդիրն առավելապես քաղաքական է»,- ասաց նա: Ադրբեջանը, օգտվելով իր տնտեսական դրությունից եւ իր շահերին համընկնող աշխարհաքաղաքական դիրքորոշումներից, փորձում է անտեսել միջազգային իրավունքը եւ չի ապահովում մարդասիրական ու մարդու իրավունքներին առնչվող պայմանավորվածությունների պահպանումը։

«Հայկական կողմի մարտահրավերը, միջազգային դատական, արտադատական կառույցների հետ աշխատելով, հանրային եւ դիվանագիտական շրջանակներում ճնշումների նոր աղբյուրներ գտնելն է, ավելի ուժգին քաղաքական ճնշում գեներացնելն է, որը մեծ գործոն կդառնա Ադրբեջանի համար, եւ մենք կունենանք վարքի փոփոխություն։ Իրավական դատական գործընթացներում մեծ տեղաշարժեր չկան այս ամիսներին, բայց հիմնական զարգացումները պայմանավորում են COP-29 միջոցառման հետ: Թեեւ միջոցառումը բնապահպանական է, սակայն մարդու իրավունքների տարրը քննարկվում է»,- ասաց Սահակյանը։

Եվ հայկական կողմը, հասարակական սեկտորը, հանրային մարմինները ամենայն դիվանագիտական ջանքեր պետք է գործադրեն՝ գերիների ազատ արձակումն ապահովելու համար։ «Ես կարծում եմ, որ Ադրբեջանը որեւէ կերպ, անգամ COP-29-ի կոնտեքստում, Արցախի նախկին ղեկավարության ազատ արձակման հարցը չի քննարկում, որոշակի իրատեսական հույսեր կարող ենք ունենալ 2023 թվականի ագրեսիայի հետեւանքով գերեվարվածների ազատ արձակման հետ կապված։ Բայց աշխատանքը պետք է իրականացվի, նույնիսկ եթե հենց COP-29-ի համատեքստում արդյունք չտա, պրոցեսներ կարող են շարժել եւ ավելի ուշ փուլում հանգեցնել դրական արդյունքի»,- շեշտեց Սահակյանը։ Նա առավել ակտիվություն է տեսնում մարդու իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կառույցների, իրավապաշտպանների կողմից։ Իսկ պաշտոնական Երեւանը նման պահանջներով հանդես չի գալիս։

Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը, մեզ հետ զրույցում պատասխանելով հարցին, թե չնայած հայկական կողմը COP-29-ին չի մասնակցելու, բայց գերիների մասով ի՞նչ կարելի է անել, ասաց․ «Պիտի ենթադրեմ, որ այդ ուղղությամբ ջանքեր գործադրվում են, եւ կարծում եմ՝ մենք դա կտեսնենք»։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

 

դիտվել է 45 անգամ
Լրահոս
ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ մոտ է Իսրայելի հետ համաձայնության գալուն Բաշար Ասադը հրաժարվեց լսել մեր խորհուրդները. Իրանի ԱԳՆ Մագդեբուրգում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Բրատիսլավայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները Նիդեռլանդները կոչ է արել դադարեցնել սահմանների բացումը Գերմանիայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Իրանի խորհրդարանին է ներկայացվել նոր ազգային արժույթի անցնելու մասին օրենքի նախագիծը Իսրայելական բանակը հայտարարել է «արևելքից» ժամանող անօդաչու թռչող սարքը որսալու մասին Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին ՀԴԲ-ն ձերբակալել է 18-ամյա եգիպտացի ուսանողին, ով Իսրայելի հյուպատոսության վրա հարձակում էր ծրագրում Երևանում թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել անչափահասներին Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են Վերին Լարսում հարյուրավոր բեռնատարներ են սպասում հերթում Օրբանը կոչ է արել որքան հնարավոր է շուտ չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ռուսաստանում հայտարարել են, որ ՌԴ նոր դեսպանի՝ Վաշինգտոն ժամանումը կախված է ԱՄՆ-ից Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմն ընդգրկվել է Բարաք Օբամայի սիրելի ֆիլմերի ցանկում «Փաշինյանը հայտարարում է, որ հայության ճակատագիրն իրեն չի հետաքրքրում». «ՀայաՔվե» Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունները. Կոբախիձե Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն 15 երեխա թունավորվել է քլորից լողավազանում Ես չեմ կարող աշխատել ՀՖՖ-ի անինքնասեր ղեկավարության հետ. Արթուր Սողոմոնյան Նիկոլը անձնական շահագրգռվածություն ունի. ՄԽ լուծարումը պատմության գիրկը կուղարկի կարգավորմանը վերաբերող ողջ փաստաթղթային փաթեթը՝ «Սերժի ժառանգությունը». Աշոտյան Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը. պատրաստվում են բողոքարկել Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը բանավոր ճանաչել է Պաղեստինն ու Կոսովոն. Իշխանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am