Պաշտոնանկ են արվում ռուսամետ պաշտոնյաները

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական համակարգում վերջին օրերի պաշտոնանկությունները տեղավորվում են Նիկոլ Փաշինյանի հակառուսական գծի մեջ, մեր աղբյուրներն ասում են, որ ՌԴ-ի հետ կապ ունեցող պաշտոնյաները հեռացվելու են համակարգից։ ՌԴ-ի դեմ գործընթացների մեջ է տեղավորվում նաեւ ՀԷՑ-ի դեմ սկսված պրոցեսը։ Վերջին շրջանում մենք քանիցս անդրադարձել ենք ներիշխանական քննարկումներին՝ ՀԷՑ-ի որոշ բաժնեմաս, ԶՊՄԿ-ի օրինակով, պետականացնելու, ավելի ճիշտ՝ խլելու փորձերին։

Օրերս Փաշինյանի մոտ կայացած խորհրդակցությունն էլ «էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրների ու դրանց լուծման հնարավորությունների» մասին էր, որի ժամանակ լսել էին պատասխանատուներին, Փաշինյանն էլ «կարեւորել էր բաժանորդներին որակյալ էլեկտրաէներգիայի մատակարարումը» եւ «հստակ հանձնարարականներ տվել` ոլորտի արդյունավետ կառավարման» ուղղությամբ քայլեր իրականացնելու մասին:

Այս խորհրդակցությունից հետո աշխատանքից ազատվելու դիմում են պարտադրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանին, որը 2004-ից աշխատել է ՀԾԿՀ-ում, իսկ 2019-ից ՀԾԿՀ նախագահն էր: Երեկ էլ ազատման դիմում գրեց տարածքային կառավարման փոխնախարար Հակոբ Վարդանյանը, որը նշանակվել էր 2018 թ. հունիսին:

Մինչ այդ նա բարձր պաշտոններ էր զբաղեցրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում, «Տաշիր գրուպ»-ում եւ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում: Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաեւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։ Նա նույնպես մինչ փոխնախարար նշանակվելը պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանում։ Եղել է «ՎՏԲ գրուպ» նախագծերի ղեկավար, Ռուսաստանի Դաշնության առեւտրային բանկերում է ղեկավար պաշտոններ զբաղեցրել։ Ասում են՝ Տերյանի ռուսամետությունը դրսեւորվել է նաեւ աշխատանքային գործունեության ընթացքում։

Վերջերս Արագածի հարավային լանջերին բիզնես ծրագիր է առաջարկել երկու ընկերություն՝ ռուսական կապիտալով «ՌԻԴ»-ը եւ «Արագեյթ ինվեսթմենթ»-ը, որը, որպես Արագածի ծրագրի կառավարիչ, վերցրել էր Ֆրանսիայի Քուրշավել ձմեռային հանգստավայրը կառավարող ընկերությանը։ Ծրագրերի ընտրության համար կառավարությունը ձեւավորել է միջգերատեսչական հանձնաժողով, որ որոշի՝ ծրագրերից որ մեկին հավանություն տա, իսկ հանձնաժողովի նախագահ է նշանակել Նարեկ Տերյանին։ Միջգերատեսչական հանձնաժողովը որոշում է կայացրել՝ հավանություն տալ «ՌԻԴ»-ի ծրագրին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 123 անգամ
Լրահոս
ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ մոտ է Իսրայելի հետ համաձայնության գալուն Բաշար Ասադը հրաժարվեց լսել մեր խորհուրդները. Իրանի ԱԳՆ Մագդեբուրգում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Բրատիսլավայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները Նիդեռլանդները կոչ է արել դադարեցնել սահմանների բացումը Գերմանիայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Իրանի խորհրդարանին է ներկայացվել նոր ազգային արժույթի անցնելու մասին օրենքի նախագիծը Իսրայելական բանակը հայտարարել է «արևելքից» ժամանող անօդաչու թռչող սարքը որսալու մասին Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին ՀԴԲ-ն ձերբակալել է 18-ամյա եգիպտացի ուսանողին, ով Իսրայելի հյուպատոսության վրա հարձակում էր ծրագրում Երևանում թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել անչափահասներին Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են Վերին Լարսում հարյուրավոր բեռնատարներ են սպասում հերթում Օրբանը կոչ է արել որքան հնարավոր է շուտ չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ռուսաստանում հայտարարել են, որ ՌԴ նոր դեսպանի՝ Վաշինգտոն ժամանումը կախված է ԱՄՆ-ից Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմն ընդգրկվել է Բարաք Օբամայի սիրելի ֆիլմերի ցանկում «Փաշինյանը հայտարարում է, որ հայության ճակատագիրն իրեն չի հետաքրքրում». «ՀայաՔվե» Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունները. Կոբախիձե Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն 15 երեխա թունավորվել է քլորից լողավազանում Ես չեմ կարող աշխատել ՀՖՖ-ի անինքնասեր ղեկավարության հետ. Արթուր Սողոմոնյան Նիկոլը անձնական շահագրգռվածություն ունի. ՄԽ լուծարումը պատմության գիրկը կուղարկի կարգավորմանը վերաբերող ողջ փաստաթղթային փաթեթը՝ «Սերժի ժառանգությունը». Աշոտյան Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը. պատրաստվում են բողոքարկել Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը բանավոր ճանաչել է Պաղեստինն ու Կոսովոն. Իշխանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am