Ադրբեջանցիները սպառնում են հաշվեհարդար տեսնել հայ գերու կնոջ ու երեխաների հետ

Բաքվի բանտում 20 տարվա ազատազրկման դատապարտված լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքյանի կինը՝ Լինդա Իմանն արդեն չորս ամիս է չի խոսել ամուսնու հետ։ «Հրապարակի» հետ զրույցում Լինդան նշել է, որ իրեն մտահոգում է ամուսնու լռությունը։

«Ես չեմ կարողացել Վիգենի հետ ոչ հեռախոսով խոսել, ոչ էլ նրանից նամակ եմ ստացել։ Տարօրինակ ձևով մեր շփումները դադարեցին։ Կարմիր Խաչից ինձ ասում են, որ տեսակցել են Վիգենին և որ ինքը չի ուզում կապ հաստատել մեզ հետ, բայց ես կարծում եմ, որ Վիգենին ճնշում են ադրբեջանցիները ու նրա կյանքին մեծ վտանգ է սպառնում, այլապես ինչո՞ւ պիտի դադարեր մեզ հետ որևէ շփում: Նրան ճնշում են՝ այդպես եմ կարծում»,- ասել է Իմանը։

Նա նշել է, որ ամուսնու վերաբերյալ տեղեկատվության միակ աղբյուրը հիմա Կարմիր Խաչն է։ Լիբանանի կառավարության կողմից ձեռնարկվելիք քայլերն էլ որևէ արդյունք չեն տվել՝ նրա ամուսնու դատավճիռը փոքր-ինչ մեղմելու ուղղությամբ։

Սակայն ամեն ինչ դրանով չի սահմանափակվում, Լինդա Իմանն ամենօրյա ռեժիմով ստանում է իրեն ու իր զավակներին սպանելու սպառնալիքներ։

«Ամեն օր ադրբեջանցիներից նամակներ եմ ստանում, զինվորական ադրբեջանցիներ, պարզապես ադրբեջանցիներ ինձ նամակներ են գրում, որ ես շուտով կորցնեմ որդուս, որ մարդ են ուղարկել՝ սպանելու ինձ ու իմ երեխաներին։ Ու պատճառն այն է, որ սոցիալական ցանցերով ու բոլոր հնարավոր հարթակներում անընդհատ Վիգենին ազատելու պահանջով հրապարակումներ եմ անում, չեմ լռում, անընդհատ բարձրացնում եմ իր՝ Բաքվում գերի լինելու հանգամանքը»,-ասել է Լինդա Իմանը։

Վիգեն Էուլջեքյանի կինը հիմա ստիպված է պայքարել ոչ միայն ամուսնու, այլևս իր ու իր երեխաների անվտանգության համար, քանի որ լրջագույն մտահոգություն ունի, որ մի օր իսկապես կարող են վնասել իրեն կամ իր երեխաներին՝ Վիգեն Էուլջեքյանի ազատության համար պայքարելու պատճառով։

դիտվել է 862 անգամ
Լրահոս
Հարսանիքից առաջ հարսը ուրիշի հետ փախել է. Վահե Մակարյան Wildberries-ի շուրջ սկանդալը նոր թափ է հավաքում Կադիրովը խոստացել է պատժել գազալցակայանի պայթյունի մեղավորներին Իրանը պատրաստ է օդային միջանցք տրամադրել Բեյրութին օգնելու համար Նիդեռլանդների խորհրդարանը Հայաստանին և Արցախին առնչվող 2 բանաձև է ընդունել «Պատրաստ եմ մեռնել հանուն Ռուսաստանի». Սիգալին առաջարկել են կամավոր մեկնել ռազմաճակատ Ի՞նչ եմ ասել Փաշինյանին պատերազմի թեժ պահին…Շարմազանով Առջևում պակազուխան էր, այնպես, որ օրենքն ու իրավունքը մնացին հետևում և․․․ այդ է հիշվելու․․․ Ծնվել է 44-օրյա պատերազմի մասնակից Մեսրոպ Սարիբեկյանի դուստրը Ադրբեջանից հայտարարել են, թե ՀՀ-ն ՆԱՏՕ-ի դրդմամբ նոր հարձակում է նախապատրաստում․ Տիգրան Աբրահամյան Աշխարհասփյուռ հայերն Ադրբեջանում անցկացվելիք COP29-ին ընդառաջ ակցիաներ են իրականացնում Ադրբեջանի ԱԳՆ-ում «իրականությունը խեղաթյուրելու փորձ» են տեսել Փաշինյանի հայտարարություններում ՌԴ դեսպանն այցելել է Գյումրու 102-րդ ռազմաբազա ու ՌԴ Սահմանապահ ջոկատ Ադրբեջանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին զգոնությունն ուժեղացնելու մասին Պապիկյանին մնացել են Նիկոլի հռչակած …հազար քառակուսի կիլոմետրերն ու «խաղաղության խաչմերուկ» հռչակված թղթի կտորը…Գեղամ Մանուկյան Գյումրիում մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության փառատոնը ՃՏՊ Գյումրի-Երևան ավտոճանապարհին. կա տուժած Թուրքիայի ներկայացուցիչը Հայաստանում Սփյուռքի դեմ ելույթ է ունեցել Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կիջնի Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք Կազմակերպում են «Խաղաղության խաչմերուկի» պրեզենտացիա՝ փորձելով ապահովել տեղեկատվական «թիկունքը». քաղաքագետ Հոկտեմբերի սկզբից Գազայի հատված սնունդ չի մտել Վարդան Մինասյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են ՀՀ դատախազություն Հրազդանում բախվել են «Chevrolet Niva»-ն ու «ՎԱԶ 21121»-ը. կա տուժած Աշոտյանը չի դադարում անհանգստությամբ հետևել քաղաքական զարգացումներին. Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am