«Աստված սեր է, սիրի՛ր և ուզածդ արա՛». հետազոտվեցին զինված խմբի գործով ապացույցները

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ երեկ շարունակվեց 2015 թվականին նոյեմբերին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը: Այս փուլում դատարանը հետազոտում է ապացույցները. հրապարակվեցին քրեական գործի առաջին հատորում առկա ապացույցները և դեռ 37 հատոր էլ կա: Սա նշանակում է, որ մի քանի ամիս դատարանը միայն կհետազոտի գործում եղած ապացույցները: Ապացույցների հետազոտումը, սակայն ամբաստանյալներից շատերին, մեղմ ասած, չի հետաքրքրում: Մասնավորպես, եթե առաջ խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանն էր իրեն նվիրել ընթերցանությանը, ապա այսօր նրան էր միացել նաև Հայր Անտոն Թութունջյանը: Նիստի ընթացքում հրապարկվեց հիմնականում զինված խմբի ամդամների բնակության վայրերում կատարված խուզարկությունների արձանագրությունները: Ըստ գործի նյութերի՝ խուզարկություններին մասնակցել են նաև հետախույզ շներ «Ջինան», «Ալֆան»՝ իրենց շնավարժների հետ: Թեև ԱԱԾ-ն նրանց բնակարաններում զենք-զինամթերք է փնտրել, սակայն դրանց փոխարեն հայտնաբերել և առգրավվել են խմբի անդամների բջջային հեռախոսները, հիշողության քարտերը, կրիչները, հեռախոսաքարտերը, համակարգիչներ, փաստաթղթեր, գրառումներ, անգամ գրիչներ: Մասնավորապես, ամբաստանյալ մագիստրոս Արա Պողոսյանի բնակարանում հայտնաբերվել և առգրավվել են «Հայոց խորհուրդ» հայրենասիրական ՀԿ-ի փաստաթղթերն ու ծրագրային գրառումները՝ «Մեծ մագիստրոս Արա Պողոսյան» ստորագրությամբ: «Ծրագրային» գրառումներից էին՝ «Ինքնակազմավորումից հետո կառուցել ազգային պետություն, ազգային տնտեսություն…», «Ձևավորել ժամանակավոր կառավարություն», «Ստեղծել «Հայոց վահան»-ի լրատվական գործակալություն»: Դատական նիստերի դահլիճում ծիծաղ առաջացրեց հատկապես հայտնաբերված հետևյալ գրառումները. «Թող մարի արևը, միայն թե ծագի Հայոց անկախության արևը», «Թող մարեն աչքերս, միայն թե ծագի Հայոց անկախության արևը», և «Գրողի ծո՛ցը Սահմանադրական բարեփոխումները», «Ասենք ո՛չ» բովանդակությամբ թռուցիկներ: Ուշագրավ էր նաևւ այն, որ ամբաստանյալի պայուսակից հայտնաբերվել է ոստիկանական համազգեստ՝ լեյտենանտի կոչումներով: Ամբաստանյալներից Հրանտ Վարդանյանի (Արթուր Վարդանյանի եղբոր,-հեղ.) բնակարանից խուզարկության արդյունքում հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգված, որն առգրավվել է իրավապահ մարմինների կողմից: Թե ինչ զանգված է եղել հայտնաբերվածն այդպես էլ չի նշվել: Ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի բնակարանի խուզարկության արդյունքում հայտնաբերվել են փամփուշտներ, որոնք ևս առգրավվել են: Բացի դա, հայտնաբերվել և առգրավվել են կրինչեր, համակարգիչ: Ամբաստանյալ Գեւորգ Ջնդոյանի բնակարանում նույնպես իրավապահները հայտնաբերել են թռուցիկներ ու գրառումներով թղթեր՝ «Աստված սեր է, սիրի՛ր և ուզածդ արա՛», «Անչափահասների պատրաստության ծրագիր» գրառումներով: Իսկ ահա Վահագն Սալնազարյանի բնակարանում հայտնաբերվել է ՕԵԿ-ի անդամատոմս: Արձանագրության ընթերցումից հետո նրա պաշտպան Մնացական Ղազարյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ իր պաշտպանյալի բնակարանում չեն հայտնաբերվել զենք-զինամթերք, նրա համակարգիչներում որևէ տեղեկություն չի պարունակվել «Հայոց վահան» կազմակերպության ծրագրերի վերաբերյալ: Բացի դա, ըստ պաշտպանի՝ նրանից առգրավված համակարգչային տեխնիկան ամբողջովին վերադարձվել է, քանի որ քննությանը հետաքրքրող որեւէ նյութ չի պարունակել: Մնացական Ղազարյանի խոսքով՝ իր պաշտպանյալի բնակարանում հայտնաբերված Հայաստանի Հանրապետության և Խորհրդային Հայաստանի քարտեզները կնոջն են. իր պաշտպանյալի կինը աշխարհագրության ուսուցչուհի է: Հայտարարությունն ամփոփելով Ղազարյանն ասաց, որ իր պաշտպանյալը որեւէ առնչություն չունի հանցավոր խմբի հետ: Դատարանում այսօր հրապարակվեցին նաեւ այն մեղադրյալների բնակարաններում կատարված խուզարկության արձանագրությունները, որոնք ոչ թե այս, այլ սույն գործի անջատված մասով են անցնում: Մասնավորապես՝ հրապարակվեց Լիլիթ Թորոսյանի բնակարանում կատարված խուզարկության արձանագրությունները. նրա բնակարանից էլ են հայտնաբերել կրիչներ, համակարգիչներ, բջջային հեռախոսներ»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am