Ուկրաինայի, Իսրայելի և Հայաստանի գործող ղեկավարների մոտ նյարդային շարժումներ են արձանագրվում

Այն, որ ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքները ազդելու են նաև այլ երկրների վրա, հասկանալի է: Սակայն առավել զգայուն են արձանագրում հատկապես այն երկրների գործող ղեկավարները, որոնց քաղաքական ապագան առավել կախված է Վաշինգտոնում առկա տրամադրություններից:

Օրինակ, Ուկրաինայում չեն էլ թաքցնում, որ Թրամփի հաջողության դեպքում Ուկրաինայի աջակցությունը կարող է էապես կրճատվել, և Զելենսկու վիճակը կարող է վատթարանալ: Վերջինս չի պատկերացնում Ռուսաստանի հետ խաղաղ համաձայնության գալ՝ տարածքները կորցնելու գնով: Այդ դեպքում Զելենսկուն ուկրաինացի ժողովուրդը կհարցնի, թե այս չափ զոհերը ինչո՞ւ եղան:

Հասկանալի է, որ Զելենսկին այդ պատասխանը չի ունենա, և նրան կմեղադրեն ավելի քան կես միլիոն մարդու զոհելու համար: Հասկանալի է, որ այս պարագայում Զելենսկու ճակատագիրը կանխորոշված կլինի և ինքը միայն իշխանությունից հեռանալով չի փրկվի:

Ճիշտ հակառակ վիճակում է Իսրայելի վարչապետ Նաթանյահուն:

Նա հույս ունի, որ ամերիկյան այս ընտրություններում հաղթանակ կտանի Թրամփը: Հակառակ դեպքում՝ ամերիկյան դեմոկրատները նրան չեն ների: Բանն այն է, որ ԱՄՆ-ի դեմոկրատական շրջանակները այն կարծիքն ունեն, որ Նաթանյահուն հատուկ է սրում իրավիճակը Միջին Արևելքում, որպեսզի ներքաշի ԱՄՆ-ին մեծ կոնֆլիկտի մեջ, և որի արդյունքում ԱՄՆ-ի մահմեդականները չեն մասնակցի ընտրություններին և հանրապետականները կունենան առավելություն դեմոկրատների հանդեպ ընտրությունների արդյունքում:

Նաթանյահուի և Բայդենի հարաբերությունները այն աստիճանի են սրվել, որ հոկտեմբերի 7-ին, ՀԱՄԱՍ-ի գործողության մեկ տարվա կապակցությամբ, Բայդենը զանգահարել և ցավակցել էր ոչ թե Նաթանյահուին, այլ Իսրայելի նախագահ՝ Գերցոգին, ով ավելի շատ արարողակարգային պաշտոն ունի:

Ավելին, Նաթանյահուն փորձում է համոզել ամերիկյան զինվորականներին, որ պետք է հարվածել Իրանին, սակայն վերջիններս մերժում են այդ առաջարկը:

Բանը հասել է նրան, որ Իսրայելի պաշտպանության նախարարին Նաթանյահուն թույլ չի տվել այցելել Վաշինգտոն՝ քննարկելու Իրանին պատասխան տալու խնդիրը, քանի որ գիտի Բայդենի տեսակետը այս հարցում:

Վերջապես նույն տխուր վիճակում է հայտնվել Հայաստանի գործող վարչապետը, երբ ամեն տեղ և ամեն առիթով հայտարարում է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրել այսպես կոչված «խաղաղ պայմանագիրը»՝ կարծես հաշվետվություն տալով Բայդենի վարչակազմին, որ ինքը՝ Փաշինյանը, իր տնային աշխատանքը կատարել է, և Ալիևն է խոչնդոտում այդ փաստաթղթի ստորագրումը մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները: Հայաստանի պետական տարբեր աստիճանի գործող ղեկավարների այն պնդումները, թե «Հայաստանը նույնիսկ մեկ ամսվա ընթացքում պատրաստ է ստորագրել Ադրբեջանի հետ համաձայնագիրը», հիմնականում ուղված է Բայդենի վարչակազմի իրենց ներկայացուցիչներին՝ կարծես հասկացնելով, որ տեսեք Փաշինյանը՝ հանուն դեմոկրատների, պատրաստ է մինչև նոյեմբերի 5-ը, այսինքնчամերիկյան ընտրության օրը, ստորագրել Ադրբեջանի հետ փաստաթուղթ:

Սակայն, ի տարբերություն Զելենսկու և Նաթանյահուի՝ Փաշինյանի հետ Բայդենը չի շփվում: Փաշինյանին ամերիկացիները համարում են «խփված ֆիգուր» և փորձում են մինչև վերջ քամել նրանից հակառուսական քայլեր, որպեսզի հաջորդ հայաստանյան իշխանությունը չկարողանա ամբողջովին հետ պտտեցնել այս փաշինյանական անիվը:

Ամերիկացիների համար Փաշինյանը դիտարկվում է արդեն «գնացող գործիչ», ով իր հիմնական առաքելությունը կատարեց՝ Արցախը հանձնեց Ադրբեջանին և ազատեց այդ երկիրը Ռուսաստանի կախվածությունից:

Հիմա մնացորդային կարգով, մտածում են ամերիկացիները, Փաշինյանից ինչ հաջողվի պոկել, կհամարվի հաջողություն:

Փաշինյանն էլ, իր հերթին, համարում է, որ արդեն ապահովագրել է իր և իր ընտանիքի անվտանգությունը, քանի որ Վաշինգտոնի համար պատմական նշանակության հարց է լուծել:

Այս հարցում ամերիկացիները մոտենում են «շնից մազ պոկելը էլի խեր է» սկզբունքով: Այսինքն, ինչքան Փաշինյանին հաջողվի փչացնել հայ-ռուսական հարաբերությունները, այնքան՝ լավ:

Պարզապես գալիք ընտրություններին մնացել է մոտ 1.5 տարի, և ամերիկացիները քաջ գիտակցում են, որ Փաշինյանը չի ընտրվելու, և փորձում են այս ընթացքում մաքսիմալ օգուտ քաղել Փաշինյանից:

Այս տեսանկյունից Վաշինգտոնում Թրամփը կընտրվի, թե Հարիսը, Փաշինյանի համար, մեծ նշանակություն չի ունենա: Իհարկե, դեմոկրատների հաղթանակի պարագայում Փաշինյանն իրեն ավելի կոմֆորտ կզգա, քանի որ նա գիտի, թե ինչ է կատարել ամերիկացիների համար և համոզված է, որ իր «առաքելությունը» արդեն գնահատված է իր տերերի կողմից:

Մյուս կողմից, Փաշինյանը հիշում է, թե ինչպես վարվեց Թրամփը Սիրիայի քրդերի հետ իրենց համար ճակատագրական պահին, և փոքր-ինչ վախենում է, որ Թրամփի ընտրվելու պարագայում՝ հանկարծ ինչքը չհայտնվի Սիրիայի քրդերի իրավիճակում:

Սակայն, ի տարբերություն Նաթանյահուի և Զելենսկու՝ Փաշինյանն իրեն ավելի հանգիստ է զգում ամերիկյան ընտրությունների այս կամ այն արդյունքի պարագայում:

Թեև, իհարկե, ամբողջովին հանգիստ Փաշինյանն իրեն չի կարող զգալ, քանի որ Թրամփն, ի տարբերություն մյուս նախագահների, ունի ավելի շատ գործարքային տրամաբանություն և նախորդ պատմությունների հանդեպ մեծ ուշադրություն չի դարձնում, ինչը Փաշինյանի պարագայում, կարող է ճակատագրական լինել:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 794 անգամ
Լրահոս
Գերազանցվել է թույլատրելի սահմանը Գործող իշխանությունը որևէ ձայն կամ հակազդեցություն ապահովե՞լ է Ի՞նչն է պակասում լիակատար երջանկության համար. Մխիթարյանը նշել է կարիերայի գլխավոր երազանքը «Պիտի պահենք ու պահպանենք Էջմիածինը»․ Զաքարիա Սրբազանը մեջբերել է Իսահակյանի խոսքերը Հաջորդը զինվորականներն են․ «Հրապարակ» Փաշինյանը որս է սկսել Ծառուկյանի համախոհների նկատմամբ․ «Հրապարակ» Հեռացող պատգամավորների հաշվին 5 մլն դրամ գումար է փոխանցվել․ «Հրապարակ» Աղվան Վարդանյանը մեկուսացած է խմբակցությունից․ «Ժողովուրդ» Ինչ փոփոխություններ է արել ԱԺ-ում Ռուբեն Ռուբինյանը․ «Ժողովուրդ» Խիստ զգուշացրել են՝ ոչ մեկին չասել պարգեւավճարի չափը, սպառնացել ազատել․ «Հրապարակ» Էդգար Ղազարյանի և «Ուժեղ Հայաստան»-ի հարաբերությունները լարվել են․ «Ժողովուրդ» Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ Աստված կհատուցի յուրաքանչյուրին՝ նրա գործերի համաձայն. Բագրատ Սրբազան Հավանական է՝ Մոսկվայում կավելացնեն նաև ՀՀ-ում ՌԴ-ի 102-րդ ռազմաբազայի ներկայության հարցով հանրաքվեի թեման․ Բենիամին Մաթևոսյան Մասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համար «Կաթողիկոսի կողմից հորինած դատավարության մասնակցությունը լեգիտիմացնում է կեղծիքը». Ավետիսյան ԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծը «Չտրվե՛ք սադրանքների, ամո՛ւր մնացեք հավատով ու հույսով»․ Վեհափառ Հայրապետ Մենք նրանց կnկորդից բռնած ենք պահում․ շուտով կտեսնենք հրադադարի համաձայնագիր․ Բեսենթը՝ Իրանի մասին Սարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյnւնի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվшծքներով տեղափոխվել է հիվանդանոց «Wildberries»-ը վաճառքով զբաղվողների ապրանքն անվտանգ վայրում պահելու միջոց է գտել «Կարող եք հուզվել Գարեգին Բ-ի դեմ քրեական հետապնդումից, անտարբեր լինել, բայց չեք կարող չտեսնել, որ էս դատավարությունը քաղաքականապես մոտիվացված է». Հակոբ Կարապետյան Ընտրական իրավունքը սահմանափակող օրենքի վերաբերյալ հայցն արդեն ՍԴ-ում է․ «Ա1+» ««Լրտեսների» ու «դավաճանների» բացահայտումները՝ իշխանության վերահսկողության գործիք». քաղաքագետ Սարյան փողոցի բնակարանում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով հոսպիտալացվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am