Երևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Դիտել նաև
Արարատի մարզում «Nissan Rogue»-ը բախվել է կայանված, տուֆով բարձված «ԶԻԼ»-ին․ կա վիրավոր
Երևանում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը․ վարորդը մահացել է
Ջերմուկում 42-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում
Երևան-Սևան-Իջևան ճանապարհին «ԶԻԼ 130»-ը կողաշրջվել է
Հոկտեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 56-ամյա Հրաչյա Ս.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոեմեքենայով Արարատյան փողոցում՝ Շիրակի 1/68 հասցեի մոտ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, 32-ամյա Արտակ Ա.-ին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին վիրավորին տեղափոխել Երևանի բժշկական կենտրոններից մեկը:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: