Տարոն Մարգարյանի «հաղթանակը» Նիկոլ Փաշինյանի նկատմամբ

Հաջորդ տարվա բյուջեի քննարկումներն այսօր Տարածքային կառավարման եւ բնապահմանության հարցերի մշտական հանձնաժողովում անցավ ուշագրավ մթնոլորտում։ Ընդդիմությունը այնքան պասիվ էր, գրեթե բացակայում էին ընդդիմադիր պատգամավորները, բացառությամբ մեկ-երկու ԲՀԿ-ականների, որ գրեթե հարցեր չհնչեցին քննարկման ներկա բոլոր մարզպետներին։ Սակայն ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը այդուհանդերձ հնչեցրեց վերջին օրերին շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ համայնքների խոշորացումից հետո իշխանությունը անցնելու է մարզերի խոշորացման ծրագրին, վերացնելու է մարզպետների ինստիտուտը, որոնց գոյությունն ու գործունեությունը ֆեոդալական համայնակարգերն են հիշեցնում։ Իրականում նշանակովի պաշտոնյաները գործող իրականությունում ժողովրդի կողմից ընտրված համայնքապետերի հետ փոխհարաբերությունների ժամանակ զրկված են որոշումներ կայացնելու իրավունքից, ինչով էլ բացատրվում է նրանց ինստիտուտը վերացնելու մտադրությունը։«Մարզպետարաններ պետք է ունենանք»,- ի պատասխան Մելքումյանի հնչեցրած հարցի հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։ Նախարարը նկատեց` ՀՀ-ում ցանկացած խնդրի համար մարզպետին են հանձնարարություն տալիս ու իրենցից պահանջում, բայց իրավունքները քիչ են: Ուսումնասիրել են աշխարհի փորձը եւ կառավարություն է մտել հայեցակարգ, թե ինչպիսի՞ն պետք է լինի տարածքային կառավարումը մարզերում: Ըստ այդմ մարզպետարաններին հայեցակարգով տալու են տնտեսական զարգացման պարտավորություններն ամբողջությամբ, ունենալու են հիմնադրամ, որի մեջ լինելու է զարգացման վարչությունը՝ ՓՄՁ-ի մարզային կառույցները, որոնք կենթարկվեն ուղղակի մարզպետներին: Այլ լիազորություններ, որոնք այսօր ունեն մարզպետարանները`կրթություն, սոցիալական ոլորտ, առողջապահություն, պահպանվում են: Իսկ նպաստների հարցը կտեղափոխեն խոշորացված համայնքներ: Ներհամայնքային ճանապարհները եւս կտրվեն խոշորացված համայնքներին: Ի դեպ, կրթական համակարգում, շենքերի պահպանման հարցը նույնպես կլինի համայնքի ղեկավարների լիազորությունը: Մարզպետին կից ստեղծվելու են մարզի խորհուրդներ, որի մեջ մտնում են խոշորացված համայնքների ղեկավարները: Հայեցակարգը դեռ քննարկման փուլում է: Քննարկման համար զբաղեցրած ժամանակի կեսից ավելին «լցրեց» Դավիթ Լոքյանը, ավարտելով ելույթը նա խորը շունչ քաշեց եւ հույս հայտնեց, որ մարզպետներին կամ ինչպես ինքն ասաց՝« էս մարդկանց» շատ չեն քննի։ Այդպես էլ եղավ։ Մարզպետները հաշվված րոպեների ընթացքում ելույթներ ունեցան ու առանց հարց ու պատասխանի զբաղեցրեցին իրենց տեղը բարձր տրամադրությամբ, քանի որ չկար գեթ մեկ պատգամավոր, որը իրենց հարց կտար, «կփչացներ» մարզպետների տոնը։ Դավիթ Լոքյանից հետո Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը մոտեցավ խոսափողին ու ներկայացրեց եկող տարվա բյուջեով նախատեսված ծրագրերը: Եթե նախկինում Նիկոլ Փաշինյանն ավանդաբար մասնակցում էր տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նիստին, որպեսզի հարցներ`իսկ ինչո՞ւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի հարգում պատգամավորներին եւ չի ներկայանում բյուջետային քննարկումներին, ապա այս անգամ նույնիսկ այդ հարցը չհնչեց, քանի որ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլեւ որեւէ պատգամավոր Ելք-ից ներկա չէր։ Սա խոսուն օրինակ է իշխանություն-ընդդիմություն պայքարում, որպես կանոն ընդդիմադիրները չեն սիրում հետեւողական պայքար եւ տարբեր հանգամանքներում եւ պատճառներով հանձնվում են ճանապարհի կեսից։ Հիմա ըստ էության Նիկոլ Փաշինյանն էլ է հոգնել Տարոն Մարգարյանի՝ ԱԺ-ում փնտրելու մշտնջենական պայքարից։ Անի Սահակյան

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am