Խնդիրը ոչ թե իշխանություն վերցնելն է, այլ թե ինչպես պետք է Հայաստանը զարգանա դրանից հետո, որովհետև իշխանափոխություն կարող է հեղաշրջումով էլ լինել, բայց Կոնգրեսն այդ ուժերից չէ, Կոնգրեսը պետք է հստակ ունենա այլընտրանք: Այս մասին armlur.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամ Արամ Մանուկյանը:
«Մենք խորհրդակցում ենք տարբեր քաղաքական ուժերի, անհատների հետ և նախապատրաստում ենք այն հողը, որի վրա կարելի է հասնել կոնկրետ քայլերի՝ այլընտրանք ներկայացնել և անցնել գործողությունների»,- ասաց Մանուկյանը:
Հարցին՝ Լևոն Տեր-Պետրոսյանն այս իշխանությունից ազատվելու բանաձև ունի՞, նա արձագանքեց. «Տեր-Պետրոսյանը երկու անգամ այդ բանաձևը հանրությանը ներկայացրեց: 1-ինը երեք նախագահների, Ղարաբաղի նախագահների ու Վեհափառի կազմակերպած միջոցառումն էր, որի դեպքում պատերազմը կարող էր կանգնել: Երկրորդ անգամ Նիկոլի 2-րդ ընտրությունից հետո, եթե երեք նախագահները միանային և հայտարարեին, որ ոչ մի ակնկալիք չունեն իշխանության, իրենք ոչ մի պաշտոն չեն զբաղեցնելու, գալու է մարդ որը չեզոք է:
Մանուկյանը սակայն նշեց՝ դա չի նշանակում, որ նոր բանաձև չի լինելու, նոր ուժ չի լինելու: «Պետք է լինի քաղաքական ուժ նպատակի համար, ոչ թե լիդեր ընտրելու համար: Լիդերի հարց երբ սկզբից դնում ես, բաժանումներ են լինում: Կարևորը դու ջոկես այն քաղաքական ուժերին, ովքեր իսկապես անկեղծորեն ուզում են երկրում ինչ-որ բան փոխվի»,- նշեց նա:
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը