Բռնության ականատես երեխան նույն սթրեսը, վախը, տագնապը և այլ նմանատիպ հույզերն ու վիճակներն է վերապրում, ինչ բռնության ենթարկված երեխան․ Թումասյան

Երեխայի նկատմամբ սեռական հանցագործություն կատարած յուրաքանչյուր ոք պետք է ենթարկվի ամենախիստ պատասխանատվության և պատժի, սակայն դա չի նշանակում, որ այդ անձի ձերբակալումը, բերման ենթարկվելը կամ հարկադրանքի այլ միջոց կիրառելը պետք է իրականացվի այլ անձանց, մասնավորապես՝ երեխաների իրավունքները խախտելով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փորձագետ Դավիթ Թումասյանը։

«Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 3-րդ հոդվածի, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածի և այլ իրավական ակտերով երեխայի լավագույն շահն առաջնային է, և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները չպետք է կատարեն որևէ գործողություն, որը հակասում է երեխայի լավագույն շահին կամ վնասում է այն:

Միջազգային մարմինների (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն) բազմաթիվ ակտեր փաստում են, որ բռնության ականատես երեխաներին պետք է վերաբերել որպես բռնությինից տուժողների, ինչից ելնելով տուժող և վկա երեխաների հետ թե՛ հարցաքննության, թե՛ քննչական այլ գործողությունները, թե՛ վարվեցողության կանոնները նույնն են: Տուժող և վկա երեխաների նկատմամբ նման մոտեցումը պայմանավորված է բռնության ականատես լինելու դեպքում նույն հոգեբանական տրավման վերապրելով ինչ բռնության ենթարկվելու դեպքում: Այսինքն, բռնության ականատես երեխան նույն սթրեսը, վախը, տագնապը և այլ նմանատիպ հույզերն ու վիճակներն է վերապրում, ինչ բռնության ենթարկված երեխան:

Այս դոգման հանգեցրել է նրան, որ երեխաների ներկայությամբ բազմաթիվ գործողություններ, որոնք վնասում են երեխայի նորմալ ֆիզիկական և հոգեկան զարգացումը, արգելված են: Դրանց շարքին են դասվում հարկադրանք կիրառելով գործողությունները, զենքի կամ այլ անձանց կյանքի համար վտանգովոր այլ եղանակներով միջոցառոջմների կազմակերպումը, սեռական ենթատեքստ ունեցող գործողություններով ուղեկցվող կամ դրան առնչվող այլ գործողությունները:

Հետևաբար, Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում ձերբակալումը, հետապնդելով հանրօգուտ նպատակ, հակասում է այդ գործողության ականատես երեխաների լավագույն շահին, տրավմատիկ է, և նմանատիպ դեպքերը պետք է բացառվեն իրավապահ մարմինների ներկայացուցիչներին երեխայակենտրոն և երեխայազգայուն մոտեցումներ կիրառելու հմտություններ սովորեցնելով՝ բացառելով հետագայում նման պրակտիկայի կիրառումը:

Նման մոտեցումն ունի միայն մեկ բացառություն, եթե հրատապ չարձագանքելը հանգեցնելու էր ենթադրյալ հանցագործի փախուստի կամ նրա կողմից նոր հանցագործություն անմիջական կատարելուն: Հիմնվելով դպրոցից հասած տեղեկությունների վրա՝ վերը նշված երկու իրավիճակներն էլ այսօր առկա չէին»,- գրել է Դավիթ Թումասյանը։

դիտվել է 354 անգամ
Լրահոս
Արարատի մարզում բախվել է 3 մեքենա. կա 3 զոհ, 2 վիրավոր Առեղծվածային դեպք Երևանում․ լոգարանում հայտնաբերվել է երիտասարդի մարմինը՝ կախված վիճակում Պուտինը ստորագրել է միգրանտների և նրանց ընտանիքների վերաբերյալ նոր օրենքներ Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի կետերից առգրավվել է ավելի քան 6,8 տոննա ապրանք Թեհրան–Երևան չվերթը չեղարկվել է, իսկ ևս 9 չվերթ հետաձգվել են Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Վախենում էի Մխիթարյանից․ Շախտյորի սանը խոստովանել է, թե ինչու չի կարողացել հաստատվել Դոնեցկում Ռոնալդուն կոշտ պահանջներ է դրել և նոր աստղ է ընտրել Ալ-Նասրի համար Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ մանրամասներ Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել Չի կարելի մեկ կախվածությունը փոխարինել այլ՝ հատկապես Ադրբեջանից ռազմավարական կախվածությամբ․ Անանյան Երկնային երեք երևույթ մեկ օրում Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքում․ վիրավորներ կան Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. Համբուրգ Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026 թվականի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն Այս պատերազմը պետք է դադարեցվի. Տոկաևը՝ Պուտինին Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով․ Բադալյան Ավելի քան մեկդարյա գաղտնիք Հերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ Մելիքյան Շոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am