LՈՒՐԵՐ.com-ին հայտնի է դարձել, թե ԱԱԾ-ն ում է րոպեներ առաջ բերման ենթարկել գետնին տապալելով աշակերտների աչքի առաջ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցից։
Ըստ մեր տեղեկությունների՝ բերման ենթարկվածը նույն դպրոցի ֆիզիկայի ուսուցիչներից Ծատուրյան Ա․-ն է, որն ըստ մեր տեղեկությունների՝ սեռական ոտնձգության փորձ է իրականացրել դպրոցականներից մեկի նկատմամբ։
Նշենք, որ այս պահին ԱԱԾ-ի աշխատակիցները շարունակվում են գործողություններ իրականացնել դպրոցի ներսում։ Ի դեպ՝ նույն ինֆորմացիան, սակայն քողարկված տարբերակով, ֆեյսբուքայն իր էջում հրապարակեց նաև ՔԿ մամուլի ոխսնակ Գոռ Աբրահամյանը։
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցների մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Քննիչի կողմից կայացվել է նշված աշխատակցին ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ որոշում, ինչ և իրականացվել է։ Այս պահին նշված անձի հետ կատարվում են համապատասխան քննչական գործողություններ։ Այլ տեղեկատվություն, նախաքննության շահերից ելնելով և հաշվի առնելով անմեղության կանխավարկածը, չի հրապարակվում»,- գրել է Աբրահամյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Օգոստոսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը