ՔՊ-ականների և Քյարամյանի «սերը» փոխադարձ է

«Հրապարակը» գրում է․ Արգիշտի Քյարամյանի դեմ իշխանության որոշ ներկայացուցիչների անբարյացակամ վերաբերմունքն արդեն բացահայտ դրսեւորումներ է ստանում։ Վերջին օրերին Քննչական կոմիտեն տոնում է իր կազմավորման 10-ամյա հոբելյանը, բայց միջոցառումներին «դրսից» գրեթե մարդ չի մասնակցում, մեծարանքի խոսքեր, շնորհավորական ուղերձներ չեն տարածվում։ Նիկոլ Փաշինյանը, որն ամեն տարի հոկտեմբերի 8-ին այցելում էր ՔԿ եւ ծեքծեքուն ելույթ ունենում կոմիտեի առաքելության վերաբերյալ, այս տարի անգամ ձեւական ուղերձ չհղեց: Այդ օրը նա Մոսկվայում էր, չէր կարող այցելել, բայց ուղերձ կարող էր հղել։ Մենք գրել էինք, որ ՔՊ-ում դժգոհ են Քյարամյանից եւ հնարավոր է առաջիկայում մի ստորագրահավաք էլ նրան պաշտոնանկ անելու համար նախաձեռնեն, ինչպես արեցին Գրիգոր Մինասյանի հետ կապված։

Իրականում, Փաշինյանի մասնակցությամբ կուսակցական նիստերին ՔՊ-ում եկել են «իտոգի», որ մինչեւ ընտրությունները պետք է ազատվել ոչ յուրային եւ իրենց արշինով անվստահելի պաշտոնյաներից, այդ թվում՝ նաեւ Քյարամյանից, որը, նորմալ մարդկանց գնահատմամբ, այս տարիներին անգնահատելի ծառայություններ է մատուցել Փաշինյանին եւ նրա թիմին։ Նկատենք, որ ՔՊ-ականների եւ Քյարամյանի «սերը» փոխադարձ է, նա էլ, ուսապարկերին հակառակ, պարգեւատրեց ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանին, որը Գրիգոր Մինասյանի կադրերից է, եւ, ըստ լուրերի, նրա օրերն էլ են հաշված: Ի դեպ, Քյարամյանին հեռացնելու ուղղությամբ ամենաակտիվ աշխատողը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է, որը Փաշինյանի ականջին շարունակ «կաթացնում» է Քյարամյանի դեմ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 10․ 10․ 24 թ համարում։

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am