Հերթական շինծու քրեական գործը փակված է, մեղադրյալները` արդարացված․ ՀՅԴ ԳՄ

Երեք տարուց ավելի էր՝ քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանին, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը և Նարեկ Մանթաշյանն անցնում էին շինծու քրեական գործով, որի նպատակը ոչ այլ ինչ էր, քան քաղաքական հետապնդում։ Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հանրային կապերի գրասենյակից։

«Վերջիններս 2021թ․ ապրիլի 22-ին հազարավոր այլ քաղաքացիների հետ միասին բողոքի ակցիա էին իրականացրել ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ՝ Սյունիքում իրավական ամենաթողության ու անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակի դեմ, աջակցություն հայտնել բերման ենթարկված տասնյակ սյունեցիների։

Նրանց մեղադրանք էր առաջադրվել խուլիգանություն կատարելու՝ ցույցի ժամանակ, իբր, Փաշինյանի հասցեին հայհոյանք հնչեցնելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նրանք խախտել էին հասարակական կարգը, որն արտահայտվել էր հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:

Վերաքննիչ քրեական դատարանը նրանց անմեղ էր ճանաչել ու արդարացրել, սակայն դատախազությունը հաջորդիվ բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան։

Այսօր հայտնի դարձավ, որ Վճռաբեկ դատարանը հրաժարվել է այդ բողոքի համաձայն վարույթ ընդունել։

Նշենք, որ սույն անհիմն քրեական գործով անցնող անձանցից չորսը հանդիսանում են ՀՅԴ հայաստանյան կառույցի անդամներ, որոնց թվում` նաև լրտվամիջոցի ղեկավար։

Անհիմն հետապնդվողների թվում էր նաև ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախկին ներկայացուցիչ Սարգիս Կարապետյանը, ով կյանքից անժամանակ հեռացավ այս գործի դատաքննության փուլում»։

դիտվել է 131 անգամ
Լրահոս
Ադրբեջանը փորձում է յուրացնել Նորավանքը. ԱԳՄԱՆ-ն լռում է. «Փաստինֆո» Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է Ալիկ Ալեքսանյանի անազատության ռեժիմի մեղմացումն ընդամենը առաջին քայլն է․ «Ուժեղ Հայաստան» Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Մոլդովայի տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել «ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորում Զոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլը «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը տեղափոխվում է ՄԱԿ ԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկում Ռուսները հստակ ինֆորմացիա ունեին՝ Ադրբեջանը գալիս էր Սևանի ափ. Հրանտ Բագրատյան (video) Ռուսաստանը երեկ անսպասելի քայլ արեց․ Փաշինյանի Մոսկվա այցից լավ լուրեր մի սպասեք․ Բագրատյան (video) #ՀԻՄԱ․ Նիկոլը սարսափում է մեր եկեղոցուց․ հաղթաղուղթը մեր ձեռքում էր, բայց․․․ Միքայել արքեպիսկոպոս (video) «Նիկո՛լ, բա երբ ես Ալենին, Հայկին, Վիգենին ծեփելու պատերին, տանես բերդ նստացնես» (video) Նիկոլը ձեռնտո՞ւ է․ Պուտինը այս փուլում շանս է տեսնում․ Հրանտ Բագրատյան (video) Նիկոլը շատ լավ գիտի ու չի ասում՝ Ջերմուկը Պուտինը պահեց. Հրանտ Բագրատյան (video) Թուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփուշտների գործարան Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Արմեն Սարգսյանն Ամուլսարի բաժնետոմսերը վաճառել է 60 մլն դոլարով․ իր դեմ շտապ պետք է քրգործ սկսվի (video) Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար Կոկոն արտահանձնվել է Հայաստանին. «Հրապարակ» Թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը․ կան զոհեր և վիրավորներ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները կմասնակցեն «Աղոթքի նախաճաշ»-ի երկրորդ համաժողովին Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում արձանագրվել են համակարգային խնդիրներ Ընտրել են Վոլոդինին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am