Խորհրդային Միության կարոտախտն ու Պուտինի վարկանիշը

«Պուտինը հմտորեն տեղավորվել է նեոսովետական պատկերի մեջ» «Լևադա» կենտրոնի հարցախույզի արդյունքների համաձայն, ռուսաստանցիների 52 տոկոսը համոզված է, որ Խորհրդային Միության օրոք կյանքն ավելի լավն էր։ Le Temps պարբերականի մեկնաբան Էմանուել Գրինշպանի կարծիքով, Ռուսաստանում տիրող պահպանողական գաղափարախոսության պայմաններում առաջացել է ակնհայտ կապ սովետական հասարակարգի և Վլադիմիր Պուտինի ներկայիս վարչակարգի միջև։ 52 տոկոսը կցանկանար խորհրդային պլանային տնտեսության սկզբունքների վերականգնում։ Երբևէ այդքան ցածր չի եղել մասնավոր սեփականության և շուկայական տնտեսության սկզբունքներին հավանություն տվող մարդկանց թիվը` ընդամենը 26 տոկոս։ Հարցվածների ևս 22 տոկոսը հրաժարվել է կարծիք հայտնել։ Դաշնության քաղաքական մոդելի հարցում 37 տոկոսը հավանություն է տալիս սովետական տարբերակին, 23 տոկոսը գերադասում է ներկայիս համակարգը, և միայն 13 տոկոսն է արժևորում արևմտյան դեմոկրատիայի սկզբունքները։ 8 տոկոսը պատասխանել է, թե կնախընտրեր «որևէ ուրիշ մոդել», իսկ 19 տոկոսը դժվարացել է պատասխանել։ Գրինշպանի կարծիքով, այն, որ սովետական մոդելն ունի այդքան երկրպագուներ, ոչ թե Ռուսաստանի ներկայիս տնտեսական ճգնաժամի, այլ զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի հետևանքն է։ Պետության կողմից հսկվող ռուսական մամուլն ու հեռուստատեսությունը մշտապես գովաբանում են սովետական անցյալը, ներկայացնում են միայն նվաճումները, որոնց գագաթնակետը Հիտլերի նկատմամբ Կարմիր բանակի հաղթանակն է, ինչից հետո երկրում հաստատվել է որոշակի կայունություն, ձեռք է բերվել միջազգային հեղինակություն, գրանցվել են գիտական նշանակալից հաջողություններ։ Խորհրդային Միությունը երբևէ չի անհետացել ռուսաստանցիների սրտից, քանի որ դրա փլուզմանը հաջորդել է կենսամակարդակի կտրուկ անկում։ Կրեմլը վախեցել է ոչնչացնել անցյալի խորհրդանիշները, Սովետի հանդեպ կարոտաբաղձությունը բնորոշ է առավելապես տարեց քաղաքացիներին։ Ըստ Գրինշպանի, այդ մարդիկ համոզված են, որ խորհրդային կարգերն արդար էին, մարդկանց հարաբերություններն ավելի առողջ էին։ Le Temps-ի թղթակիցը հավելում է, թե առավել զարմանալի է այն, որ երիտասարդության շրջանում էլ շատերը կարոտախտով են խոսում սովետական կարգերի մասին։ Այդ 30-ամյա պատգամավորի համոզմամբ, Խորհրդային Միությունը միշտ օգնել է բոլորին։ «Ուկրաինացիները, Մերձբալթիկայի ժողովուրդները, վրացիները, մնացած բոլորը պետք է վերադառնան Մոսկվայի պաշտպանության տակ, ԽՍՀՄ-ը պետք է վերականգնել, դա տրամաբանական հարց է, պատմությունն ընդհատել չկ կարելի»,- ասել է Զախարովը։ Le Temps-ը նշում է, որ Պուտինը հմտորեն տեղավորվել է այս նեոսովետական պատկերի մեջ և բնակիչների շրջանում ունի ռեկորդային բարձր` 91 տոկոսի հասնող վարկանիշ: Ռուսաստանում Պուտինի վարկանիշը նվազել է Հունվարի վերջին «Լևադա»-ի հետազոտությունը ցույց էր տալիս, որ ռուսաստանցիների շրջանում մեծանում է մտահոգությունը երկրի տնտեսական վիճակի առնչությամբ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը նվազել էր, այն այսօր կազմում է 82 տոկոս՝ նախկին 86-ի փոխարեն։ Այդ են վկայում «Լևադա» կենտրոնի հունվարին անցկացրած հարցումները։ Ըստ հանրային հարցումներ անցկացնող կենտրոնի հետազոտությունների, Պուտինը նմանատիպ վարկանիշ է ունեցել նաև 2014թ. մարտին՝ մինչև Ղրիմի անեքսիան։ Ուշագրավ է, որ Ղրիմի անեքսիայից հետո, հարցմանը մասնակցած ռուսաստանցիների կեսից ավելին բացասական պատասխան է տվել հարցին՝ արդյոք ճի՞շտ ուղղությամբ է շարժվում Ռուսաստանը, դրական է պատասխանել ռուսաստանցիների միայն 45 տոկոսը։ «Վերջին կես տարվա ընթացքում իր կարծիքը դրականից բացասականի է փոխել ռուսաստանցիների մոտ 15 տոկոսը», - ասված է «Լևադա»-ի զեկույցում։ Այդուամենայնիվ, «Լևադա» կենտրոնի փորձագետները նկատել էին, որ և՛ Պուտինի, և՛ ընդհանրապես կառավարության վարկանիշը Ռուսաստանում այսօր ավելի բարձր է, քան եղել է մինչև 2014թ. մարտը։ Այդուհանդերձ, հարցումները ցույց են տվել, որ ռուսաստանցիների շրջանում մեծանում է մտահոգությունը երկրում ստեղծված տնտեսական վիճակի շուրջ։ Թեև, ըստ կենտրոնի, ռուսաստանցիների մոտ հայրենասիրական տրամադրությունները գերակշռում են երկրում առկա տնտեսական ճգնաժամից դժգոհության նկատմամբ։ Պուտինի վարկանիշը որոշվում է այլ գործոններով Ռուսաստանի նախագահի վարկանիշը չի ենթարկվում այն գործոնների ազդեցությանը, որին սովորաբար ենթարկվում են այլ առաջնորդներ, վերջերս գրել էր The Economist պարբերականը` նկատելով, որ Պուտինի աջակիցների համար վերջինիս անհասանելի վարկանիշն ապացուցում է նրա վարած քաղաքականության ճշմարտացիությունը, սակայն որոշ ռուս և արևմտյան հետազոտողներ թերահավատ են հարցումների նկատմամբ: «Խորհրդային միության փլուզումից հետո ռուսներն ունեին հպարտության պակաս: Միջազգային ասպարեզում Պուտինի գործողությունները լրացրին այդ բացը: Նրա բարձր վարկանիշը ռուսաստանցիների շրջանում ապացուցում է ռուսների հարգանքը, վստահությունը Պուտինի նկատմամբ: Պուտինը խորհրդանիշ է»,- ամփոփել էր The Economist-ը: Մետաքսյա  Շալունց

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am