Հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի հատվածում, բարձրացվել է ՀՀ պետական դրոշը՝ եռագույնը, որի վրա ոչ մի խաչ չկա։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասաց Տավուշի մարզի Աճարկուտ համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը։
Նշենք, որ այսօր ադրբեջանական լրատվամիջոցներն էին տեսանյութ տարածում առ այն, թե հայ-ադրբեջանական սահմանին Հայաստանի կողմից բաձրացվել է եռագույնը՝ վրան խաչ ու թույլ տվել անհարկի մեկնաբանություններ, թե Հայաստանը փոխում է պետական դրոշը։
«Փաստինֆո»-ն թեմայի շուրջ զրուցեց Տավուշի բնակիչ Կարեն Ղազարյանի հետ, ով հաճախակի է լինում սահմանագծում։ Վերջինիս փոխանցմամբ՝ սահմանային հենակետեր դնելուց հետո բարձրացվել է հայոց եռագույնը՝ պետական դրոշը, առանց որեւէ տարբերանշանի։
«Փաստինֆո»-ն փորձել է մեկնաբանություն ստանալ նաեւ ՀՀ ՊՆ-ից ու ԱԱԾ-ից։
«ՊՆ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ոլորտին առնչվող մամուլի (այդ թվում՝ օտարերկրյա) հրապարակումները և մեկնաբանում կամ դրանց արձագանքում է ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության»,- նշեցին ՊՆ-ից, իսկ ԱԱԾ-ից արձագանք դեռ չկա։
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը