Ոստիկանությունը կեևթարկվի վարչապետին. Էդմոն Մարուքյան

«ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» նախնական քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանից, թե արդյոք ոստիկանությունը Սահմանդրական բարեփոխումներից հետո կենթարկվի վարչապետին: «Երկար ժամանակ սպասում ենք, բայց դեռևս Կառավարության մասին օրենքը չկա, Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելուց հետո հայտարարություններ էին հնչում, որ անցնում ենք խորհրդարանական կառավարման և չեն լինելու կառավարությանն առընթեր մարմիններ, բոլոր մարմինները հաշվետու են լինելու խորհրդարանին: Դուք զեկույցում նշեցիք, որ զարգացման ծրագրում նախատեսվում է, որ ոստիկանությունը ենթակա է վարչապետին, Ձեր խոսքից եմ ասում: Այսինքն՝ ըստ էության որևէ մեկը չի պատրաստվում առընթեր մարմինները դարձնել նախարարություններ և բերել խորհրդարանական հաշվետվության դաշտ»,-ասաց նա: Նիստը վարող ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշեց, որ դա վերջնական որոշում չէ, Մարուքյանն էլ նկատեց. «Ինչպիսի՞ մարմին է վարչապետին ենթակա մարմինը, որը խորհրդարանում հաշվետու չի լինում»։ Փոխոստիկանապետն էլ նշեց, որ դա ծրագրային դրույթ չէ, այլ զուտ տեսլական է, որը տեսնում են ոստիկանության տեսանկյունից: «Բայց Սահմանադրությունում հստակ գրված է, որ կան նախարարություններ, կառավարության ենթակա և վարչապետին ենթակա մարմիններ, Սահմանադրության շրջանակներում է: Իհարկե, որոշողը մենք չենք, դուք եք, ղեկավարությունը, մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով աշխատել, բայց կարծում ենք` կառույցը կմնա ներկայիս ոստիկանական համակարգի տեսքով, իհարկե, ոստիկանության օրենքի մշակման տեսլականով»,-ասաց նա:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am