Մոսկվայի ռազմական բիզնեսի գրավչությունը

  «Մոսկվան չի թաքցնում Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը և Բաքվին կոչ է անում ըմբռնումով մոտենալ», երեկ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք դիվանագիտական խողովակներով ադրբեջանական կողմին արդեն տեղեկացրել ենք այդ մասին»,- ասել է նա՝ նշելով, որ Ռուսաստանը Հայաստանի հետ կապված է միութենական հարաբերություններով և զարգացնում է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը: Նրա խոսքերով՝ սպառազինություն մատակարարելիս Մոսկվան հաշվի է առնում տարածաշրջանի բոլոր ռիսկերը. «Ռազմական ցանկացած մատակարարումներ ինչպես Հայաստանին, այնպես էլ բարեկամ Ադրբեջանին, մեր կողմից իրականացվում են՝ ուշադրությամբ հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու անհրաժեշտությունը»,- այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Զախարովան հավելել է, որ Ռուսաստանը զենքի մատակարարումների հարցում անփոփոխ պահպանում է ստանձնած միջազգային պարտավորությունները, գործում է արտահանման վերահսկման ազգային համակարգի կոշտ շրջանակներում։ Ինչպես հայտնի է, Հայաստանին մատակարարված 200 միլիոն դոլարի սպառազինությունների հարցով՝ պաշտոնական Բաքուն Ռուսաստանի ԱԳՆ-ին բողոքի նոտա էր հղել: Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը` մեկնաբանելով զենքի ու ռազմական տեխնիկայի գնման համար Հայաստանին Ռուսաստանի կողմից տրամադրված 200 միլիոն դոլարի վարկի համաձայնագիրը, Գաջիևն ասել է, թե Ադրբեջանի ԱԳՆ-ն դրա հետ կապված արդեն բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին: Նոտայում ասվում էր, որ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի կողմից ձեռք բերված սպառազինություններն ու ռազմական տեխնիկան տեղակայվում են Ադրբեջանի «օկուպացված տարածքներում»`Լեռնային Ղարաբաղում: «Օկուպացված տարածքներում» առանց արտահանող երկրի թույլտվության տեղակայելով սպառազինությունները՝ Հայաստանն այդկերպ կոպտորեն խախտում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները, ինչպես նաև սպառազինության վրա թափանցիկությունն ու վերահսկողությունը, հայտարարել է Գաջիևը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը պահանջում է արտահանող երկրից, այն է՝ Ռուսաստանից, երաշխիքների ստացում, որ վաճառված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան չեն տեղակայվի «ադրբեջանական տարածքներում ու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով»: Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկել է առևտրատնտեսական համագործակցության և միջազգային օրակարգի մի շարք հրատապ թեմաներ, հայտնում էր Կրեմլի մամուլի ծառայությունը: «Նախագահները կարծիքներ են փոխանակել Սիրիայի իրադրության կարգավորման հարցերի շուրջ՝ ընդգծելով Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության իրագործման կարևորությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները: Հեռախոսազրույցից այլ մանրամասներ չէին փոխանցվում: Իրականում, Ռուսաստանը «և-և»-ի քաղաքականություն է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ: Պարզապես, երբ տեղեկություն է ստացվում Հայաստանի հետ Ռուսաստանի կնքած ռազմական նոր պայմանագրերի ու մատակարարված զենքի մասին` աղմկում են Բաքվից: Երբ` Ադրբեջանի հետ է Ռուսաստանը կնքում նման համաձայնագրեր` Հայաստանից է աղմուկն ուժեղանում: Սա Մոսկվայի բիզնեսն է, անշուշտ քաղաքական ենթատեքստով` Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ վերահսկողությունն ու ազդեցությունը պահպանելու նպատակով, որից Ռուսաստանն օգտվում է մեծ հաճույքով, մյուս կողմից ներգրավված լինելով որպես միջնորդ` ԵԱՀԿ Մինսկի խմբում և կոչված լինելով` աջակցել կողմերին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Թամար Բագրատունի

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am