Բորտնիկովը Հայաստանի նկատմամբ քաղաքական դատավճիռ է կայացնում

Արեւմուտքը ձգտում է ՆԱՏՕ-ի երկրներից իր «խաղաղապահ» զորակազմը մտցնել Անդրկովկաս՝ իբր Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորմանը օգնելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ԱՊՀ անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում։ «Ամերիկացիներն ու եվրոպացիներն ակնհայտորեն շահագրգռված չեն Անդրկովկասում կայունության հաստատմամբ՝ դրդելով Երեւանին Բաքվի հետ բանակցությունների ձգձգմանը»։ Արեւմոտքը փորձում է առաջնորդել ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացը եւ հասնել տարածաշրջանում սեփական «խաղաղապահ» կոնտինգենտի տեղակայմանը՝ դե յուրե ՄԱԿ-ի հովանու ներքո, իսկ դե ֆակտո՝ ՆԱՏՕ-ի։ Նրա խոսքով՝ «նման «խաղաղապահության» հնարավոր բնույթի մասին է վկայում արդեն այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղակայված ԵՄ, այսպես կոչված, անկախ քաղաքացիական դիտորդական առաքելությունը հետախուզական գործունեություն է ծավալում ի շահ ՆԱՏՕ-ի կոնկրետ երկրի՝ Ռուսաստանի եւ մեր գործընկերների դեմ»: Բացի այդ, նա նշել է․ «սպառազինությունների արտոնյալ մատակարարումների եւ անվտանգության երաշխիքների դիմաց Արեւմուտքը ձգտում է Հայաստանի կառավարությունից՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից, ինչը Երեւանին ավելի մեծ կախվածության մեջ կդնի Հյուսիսատլանտյան դաշինքից Բաքվի հետ նրա հետագա հարաբերությունների հարցում»:

Բորտնիկովի կողմից Հայաստանի քաղաքականության նման ախտորոշումը հնչում է որպես քաղաքական դատավճիռ։ Բայց որքանո՞վ է իրական Հայաստանի գործողությունների նրա շարադրված սցենարը։ Եթե վերլուծենք Փաշինյանի կաբինետի քաղաքականությունը ղարաբաղյան ուղղությամբ՝ 2018 թ-ի մայիսին Հայաստանում իշխանության գալուց ի վեր, ապա նրա գործողությունների մի քանի հաջորդական փուլեր են նկատվում։ Սկզբում հետեւում էին իրարամերժ հայտարարություններ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, ընդհուպ մինչեւ «Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ» թեզը։ Հետո ղարաբաղյան երկրորդ պատերազմի սկսվելուն պես Երեւանից սկսեցին հնչել մեղադրանքներ այն մասին, որ ՀԱՊԿ-ն չի ցանկանում պաշտպանել այն Ադրբեջանից։ Ընդ որում, լռության էր մատնվում այն պահը, որ Հայաստանն այդպես էլ չճանաչեց Լեռնային Ղարաբաղի պետականությունը։ Այս պատերազմից հետո Փաշինյանը խոսեց ՀԱՊԿ-ի կողմնակալության եւ այդ կազմակերպույունում Հայաստանի մասնակցության անօգուտության մասին։ 2013 թ-ի մայիսին նա հայտարարել էր. »Չեմ բացառում, որ Հայաստանը կարող է որոշում կայացնել ՀԱՊԿ-ին անդամակցությունը կասեցնելու կամ սառեցնելու մասին»:

Այսպես ծնվեց Հայաստանի ազգային անվտանգության համար նոր լուրջ մարտահրավերների ի հայտ գալու թեզը։ Անցած տարվա դեկտեմբերին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել էր՝ Երեւանը դիտարկում է արտադաշինքային պետության կարգավիճակի տարբերակը, սակայն դեպի եվրաինտեգրման միտումով: Այս համատեքստում ներկայացվել է Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ դիտորդների հայտնվելը Հայաստանում, թեեւ երկու երկրերի միջեւ հստակ սահմանված սահման մինչ օրս գոյություն չունի։ Սա ԵՄ-ի ազդանշանն էր, որ Հայաստանը հեռանում է Ռուսաստանից՝ իր անվտանգությունն ապահովելու համար։ Բայց քանի որ Երեւանի պատկերացմամբ երկրի համար արտաքին սպառնալիքները մնում են, ուրվագծվում էր նաեւ հետագա գործողությունների սցենարը՝ արտադաշինքային պետությունից մինչեւ ՆԱՏՕ-ին անդամկցելը։ Նման իրավիճակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը սկզբունքորեն հնարավոր է, բայց միայն Արեւմտյան հարթակում, ինչը չի ընդունում Ադրբեջանը: Ավելին, նա արգելափակում է նաեւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությւնների կարգավորումը, թեեւ Փաշինյանը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում խոսել է «Ադրբեջանի եւ Թուրքիայի ժողովուրդների հետ հայերի առանձնահատուկ հարաբերությունների մասին»։

Ակնհայտ է՝ արտաքին անկայունության սպասումների իրավիճակում Երեւանի ռազմաքաղաքական վերակողմնորոշումը դեպի արեւմուտք, կրկին վերակենդանացնում է «պաշտպանեք Հայաստանը» կարգախոսը: Բայց իրականում ՆԱՏՕ-ի ազդեցությունն Անդրկովկասում թույլ է։ Հայաստանը Այլաննսին կարող է անհրաժեշտ լինել ոչ թե որպես անդամ, այլ որպես կետ, որպես օպերատոր, որտեղ անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի զորքեր տեղափոխել։ Պետք է ենթադրել՝ հենց դա նկատի ունի Բորտնիկովը՝ խոսելով Անդրկովկասում ամրապնդվելու ՆԱՏՕ-ի ձգտման մասին։ Իր հերթին, դա նաեւ այն բանի ճանաչումն է, որ տարածաշրջանում իրավիճակն արդեն մրցակցությունից վերածվում է առճակատման, եւ դրանում զգալի տեղ է հատկացվում Հայաստանին, այլ ոչ թե Վրաստանին, որը գիտակցել է արեւմտյան գործընկերների իրական մտադրությունները։ Բայց լայն համատեքստում Անդրկովկասի ապակայունացումը կործանարար ազդեցություն կունենա նաեւ Ռուսաստանի վրա, հատկապես նրա Հյուսիսային Կովկասի, Միջին Ասիայի սահմաններին եւ, ընդհանրապես, հարավային սահմանների ողջ պարագծով։ Ուստի ժամանակն է ախտորոշումից անցնել կոնկրետ գործողությունների։

 

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ iarex.ru-ի

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի

yerkir.am

դիտվել է 620 անգամ
Լրահոս
Բորտնիկովը Հայաստանի նկատմամբ քաղաքական դատավճիռ է կայացնում Երգիչ Արամեի ակումբն իրավապահները փակել են. ում են փորձում փրկել Օզգյուր Օզելն Էրդողանին կոչ է անում քայլեր ձեռնարկել Սիրիայում ՀԱՄԱՍ-ում հայտարարել են Իսրայելի հետ ուժերի հյուծման պատերազմ վարելու պատրաստակամության մասին ՆԱՏՕ-ն ցանկանում է ձուկ որսալ պղտոր ջրերում. Բաքուն և տարածաշրջանի մյուս երկրները դա լավ գիտեն. Զախարովա Երկու տարի անց Վրաստանում, Թուրքիայում, Ռուսաստանում և Նոյեմբերյանում հայտնաբերվեցին հարավամերիկյան մոծակներ, որոնք անտիպ էին այդ լայնություններին ՔՊ-ն ծառերն էլ հետն է ասֆալտապատում Պետական վերահսկողական ծառայությունում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել Գերմանիան Թուրքիային 336 մլն եվրոյի զինամթերք կմատակարարի ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ը չի միացել երկու հայտարարության Ինչպես է առաջացել հրդեհը Արդարադատության նախարարը հրաժարական է տվել, հետո կարող է հեռանալ Անդրեասյան Կարենը. Դավիթ Հարությունյան Հավաքվում ենք Գլխավոր դատախազության շենքի մոտ․ «Սրբազան շարժում» Բարդ ծրագիր չէ իշխանության մշակած եւ հետեւողականորեն իրականացվող ծրագիրը... Կարեւորը՝ Հայաստանում «կյանքը շարունակվում է» Կոտայքի մարզում Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց, բախվել Ford-ին․ կա զոհ Մոսկվան ՀՀ-Ադրբեջան հակամարտության կարգավորման հիմք է համարում եռակողմ համաձայնագրերի իրականացումը Վստահ եմ, Աստծուն հավատացող և արդարության զգացում ունեցող ցանկացած մարդ այս կարևորագույն պայքարում Ձեր կողքին է. Մհեր Ավետիսյանի շնորհավորանքը «Դոմուսում» հակահրդեհային համակարգ չկար․ Ցուցուլյան Զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին հայտնաբերվել է կրակային դիրքից մոտ 30 մետր հեռավորության վրա Նախնական տվյալներով՝ 15-ամյա աշակերտը մահացել է վոլեյբոլ խաղալու ժամանակ. նոր մանրամասներ ԱՊՀ երկրները լավ են հաղթահարում Արևմուտքի ճնշումները հակառուսական պատժամիջոցների համատեքստում. Լավրով Գրիգոր Մինասյանը նշանակվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am