Հրդեհի հետեւանքով «Դոմուս» խանութ-սրահի 3000 քառ.մ տարածքում այրվել է երկհարկանի շինությունն ամբողջությամբ՝ ներսում գույք, տեխնիկա, սարքավորումներ, կահույք

ՀՀ ՆԳՆ-ն ամփոփ տեղեկատվություն է հրապարակել «Դոմուս» հիպերմարկետում բռնկված հրդեհի մասին։

Այսպես՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 12.57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութ-սրահի պահեստային տարածքում:

Հրդեհի «ԲԻՍ 1» բարդության աստիճանով դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչությունից 4 մարտական հաշվարկ։

Ժամը 13.06-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։

Դեպքի վայր են մեկնել ևս 2 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք, ՃԿԱԿ օպերատիվ խումբը, ԵՓՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման խումբը, ԲԱՎ հերթապահ խումբը, ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման խումբը և հերթապահ հոգեբանը։

Ժամը 13.20-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ևս 4 մարտական հաշվարկ և 1 ԲԱՎ խումբ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.23-ին, մարվել՝ ժամը 16.11-ին։ Նախնական տվյալներով՝ մոտ 3000 քառ.մ տարածքում այրվել է երկհարկանի շինությունն ամբողջությամբ՝ ներսում գույք, տեխնիկա, սարքավորումներ, կահույք և այլն։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 17 մարտական հաշվարկ, 6 օպերատիվ խումբ, 2 ավտոսանդուղք, Երևանի քաղաքապետարանի 9 ջրատար։

Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Բորտնիկովը Հայաստանի նկատմամբ քաղաքական դատավճիռ է կայացնում Երգիչ Արամեի ակումբն իրավապահները փակել են. ում են փորձում փրկել Օզգյուր Օզելն Էրդողանին կոչ է անում քայլեր ձեռնարկել Սիրիայում ՀԱՄԱՍ-ում հայտարարել են Իսրայելի հետ ուժերի հյուծման պատերազմ վարելու պատրաստակամության մասին ՆԱՏՕ-ն ցանկանում է ձուկ որսալ պղտոր ջրերում. Բաքուն և տարածաշրջանի մյուս երկրները դա լավ գիտեն. Զախարովա Երկու տարի անց Վրաստանում, Թուրքիայում, Ռուսաստանում և Նոյեմբերյանում հայտնաբերվեցին հարավամերիկյան մոծակներ, որոնք անտիպ էին այդ լայնություններին ՔՊ-ն ծառերն էլ հետն է ասֆալտապատում Պետական վերահսկողական ծառայությունում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել Գերմանիան Թուրքիային 336 մլն եվրոյի զինամթերք կմատակարարի ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ը չի միացել երկու հայտարարության Ինչպես է առաջացել հրդեհը Արդարադատության նախարարը հրաժարական է տվել, հետո կարող է հեռանալ Անդրեասյան Կարենը. Դավիթ Հարությունյան Հավաքվում ենք Գլխավոր դատախազության շենքի մոտ․ «Սրբազան շարժում» Բարդ ծրագիր չէ իշխանության մշակած եւ հետեւողականորեն իրականացվող ծրագիրը... Կարեւորը՝ Հայաստանում «կյանքը շարունակվում է» Կոտայքի մարզում Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց, բախվել Ford-ին․ կա զոհ Մոսկվան ՀՀ-Ադրբեջան հակամարտության կարգավորման հիմք է համարում եռակողմ համաձայնագրերի իրականացումը Վստահ եմ, Աստծուն հավատացող և արդարության զգացում ունեցող ցանկացած մարդ այս կարևորագույն պայքարում Ձեր կողքին է. Մհեր Ավետիսյանի շնորհավորանքը «Դոմուսում» հակահրդեհային համակարգ չկար․ Ցուցուլյան Զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին հայտնաբերվել է կրակային դիրքից մոտ 30 մետր հեռավորության վրա Նախնական տվյալներով՝ 15-ամյա աշակերտը մահացել է վոլեյբոլ խաղալու ժամանակ. նոր մանրամասներ ԱՊՀ երկրները լավ են հաղթահարում Արևմուտքի ճնշումները հակառուսական պատժամիջոցների համատեքստում. Լավրով Գրիգոր Մինասյանը նշանակվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am