Պարզվել են Սուրենավան բնակավայրում տեղի ունեցած՝ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի էական հանգամանքներ. մեկ անձ կալանավորվել է

2024թ․ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 20:02-ին, «Արարատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ սրունքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Սուրենավան բնակավայրի 24-ամյա բնակիչ Ա.Զ.-ն, որի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Հաղորդման կապակցությամբ իրականացվել են անհետաձգելի միջոցառումներ, որոնց արդյունքում տվյալներ են ստացվել վերջինիս՝ նշված վնասվածքն ստանալու մի շարք հանգամանքների վերաբերյալ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Արարատի մարզի Սուրենավան բնակավայրում գտնվող գազալցակայանի տարածքում տուժողի, վերջինիս քրոջ որդու, վերջիններիս համագյուղացու և քննությամբ դեռևս չպարզված անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հնչել են կրակոցներ, ինչի հետևանքով հիշյալ անձը հրազենային վնասվածք է ստացել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ միջադեպին մասնակից անձինք՝ մի կողմից Ա.Զ.-ն, վերջինիս քրոջ որդի Ա.Պ.-ն, իսկ մյուս կողմից տուժողի ուղղությամբ կրակոցներ արձակած անձը, ով նրա բարեկամն է, գտնվում են լարված հարաբերությունների մեջ և նախկինում նույնպես վեճեր են ունեցել:

Դեպքի օրը՝ 2024թ․ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, մի կողմից Սուրենավան բնակավայրի 26-ամյա բնակիչ Ա.Պ.-ն, Ա.Զ.-ի և դեռևս ինքնությունը չպարզված այլ անձանց հետ, վերջինիս բարեկամի հետ վիճաբանելու նպատակով, մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված մահակը ձեռքին ցուցադրաբար կրելով, իսկ մյուս կողմից՝ Ա.Զ.-ի բարեկամ, նույն գյուղում բնակվող անձը, չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով դիտավորությամբ ձեռք բերած, 9մմ տրամաչափի ակոսափող հրազենով զինված, ինքնությունը դեռևս չպարզված անձանց հետ, Ա.Զ.-ի, Ա.Պ.-ի և այլ անձանց հետ վիճաբանելու նպատակով, ժամանել են Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի Երևանյան խճուղում գտնվող գազալցակայանի տարածք:

Քննությամբ պարզվել է, որ կողմերը, խուլիգանական դրդումներով, իրենց առավելությունը ներկաների նկատմամբ ընդգծելու նպատակով, տևական ժամանակ վիճաբանել են միմյանց հետ, հայհոյել և այդ կերպ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ խանգարել են գազալցակայանի տարածքում և հարևանությամբ գտնվող մարդկանց անդորրը՝ միաժամանակ խոչընդոտելով գազալցակայանի բնականոն աշխատանքը:

Այնուհետև, Ա.Պ.-ն, իր անձի առավելությունը ցուցադրելու մոլուցքով տարված, հարևանությամբ գտնվող իրեն պատկանող խանութից վերցրել է քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով դիտավորությամբ ձեռք բերած, պահած «TT» տեսակի ատրճանակը, այն ցուցադրաբար կրելով և չենթարկվելով հավաքված անձանց հորդորներին, նրանց մի կողմ հրելով, փորձել է հետապնդել Ա.Զ.-ի բարեկամին և պատժել նրան: Քննությամբ փաստվել է, որ կրակոցներ արձակել է ոչ միայն Ա.Պ.-ն, այլև՝ Ա.Զ.-ի հիշյալ բարեկամը, ով իր հետ նախօրոք վերցրած ապօրինի զենքից՝ Ա.Զ.-ին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել նրա ոտքերի ուղղությամբ, ինչի հետևանքով կրակոցներից մեկը վնասել է վերջինիս ոտքը՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր հրազենային վնասվածքներ:

Արձակված կրակոցների արդյունքում գազալցակայանի տարածքում և հարևանությամբ գտնվող մարդկանց մոտ առաջացել են վախի ու տագնապի զգացողություններ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կրակված փամփուշտ և փայտե մահակ, ուսումնասիրվել են դեպքի վայրին հարակից տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունները, հարցաքննվել են ականատես վկաներ: Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ա.Պ.-ն, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է: Նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է հարուցվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Ա.Զ.-ի բարեկամի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, և հայտարարվել հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրազենների ձեռք բերման աղբյուրը, միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Բորտնիկովը Հայաստանի նկատմամբ քաղաքական դատավճիռ է կայացնում Երգիչ Արամեի ակումբն իրավապահները փակել են. ում են փորձում փրկել Օզգյուր Օզելն Էրդողանին կոչ է անում քայլեր ձեռնարկել Սիրիայում ՀԱՄԱՍ-ում հայտարարել են Իսրայելի հետ ուժերի հյուծման պատերազմ վարելու պատրաստակամության մասին ՆԱՏՕ-ն ցանկանում է ձուկ որսալ պղտոր ջրերում. Բաքուն և տարածաշրջանի մյուս երկրները դա լավ գիտեն. Զախարովա Երկու տարի անց Վրաստանում, Թուրքիայում, Ռուսաստանում և Նոյեմբերյանում հայտնաբերվեցին հարավամերիկյան մոծակներ, որոնք անտիպ էին այդ լայնություններին ՔՊ-ն ծառերն էլ հետն է ասֆալտապատում Պետական վերահսկողական ծառայությունում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել Գերմանիան Թուրքիային 336 մլն եվրոյի զինամթերք կմատակարարի ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ը չի միացել երկու հայտարարության Ինչպես է առաջացել հրդեհը Արդարադատության նախարարը հրաժարական է տվել, հետո կարող է հեռանալ Անդրեասյան Կարենը. Դավիթ Հարությունյան Հավաքվում ենք Գլխավոր դատախազության շենքի մոտ․ «Սրբազան շարժում» Բարդ ծրագիր չէ իշխանության մշակած եւ հետեւողականորեն իրականացվող ծրագիրը... Կարեւորը՝ Հայաստանում «կյանքը շարունակվում է» Կոտայքի մարզում Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց, բախվել Ford-ին․ կա զոհ Մոսկվան ՀՀ-Ադրբեջան հակամարտության կարգավորման հիմք է համարում եռակողմ համաձայնագրերի իրականացումը Վստահ եմ, Աստծուն հավատացող և արդարության զգացում ունեցող ցանկացած մարդ այս կարևորագույն պայքարում Ձեր կողքին է. Մհեր Ավետիսյանի շնորհավորանքը «Դոմուսում» հակահրդեհային համակարգ չկար․ Ցուցուլյան Զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին հայտնաբերվել է կրակային դիրքից մոտ 30 մետր հեռավորության վրա Նախնական տվյալներով՝ 15-ամյա աշակերտը մահացել է վոլեյբոլ խաղալու ժամանակ. նոր մանրամասներ ԱՊՀ երկրները լավ են հաղթահարում Արևմուտքի ճնշումները հակառուսական պատժամիջոցների համատեքստում. Լավրով Գրիգոր Մինասյանը նշանակվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am