Եթե անհրաժեշտ լինի, մենք միջուկային զենք կստեղծենք՝ հայտնում են Իրանից
Եթե անհրաժեշտ լինի, մենք միջուկային զենք կստեղծենք։ Այս մասին հայտարարել է այաթոլլահ Խամենեիի խոսնակի տեղակալը` հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամյան ալիքը։
«Ըստ իսլամի՝ միջուկային զենքի ստեղծումն ու օգտագործումն անընդունելի է։ Սակայն, եթե մուսուլմանների և Իրանի բնակչության պատիվը պաշտպանելու անհրաժեշտություն առաջանա, մենք, անշուշտ, անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք»,-ասել է այաթոլլահ Խամենեիի խոսնակը։
Աղբյուր` Փաստինֆո