Որն է եղել հրդեհի պատճառը
Նախնական տեղեկություններով, ըստ աշխատակիցների, հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։ Իրենք փորձել են իրենց ուժերով հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել, հետո՝ ահազանգել են Հրշեջ փրկարարական ծառայություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։
Ցուցուլյանը նշեց, որ որևէ վարկած ասել չի կարող, քննություն պետք է իրականացվի։